Categories: Գիտություն

Ֆիզիկոսները պարզել են, թե ինչպես է պետք ձեռքերը ճիշտ լվանալ

Մոդելավորումը ցույց է տվել, թե ինչից է հիմնականում կախված ձեռքերը լվանալու արդյունավետությունը և թե ինչքան ժամանակ է պետք հատկացնել դրա համար:

Անկասկած` որ հիգիենայի կանոններին հետևելը, հատկապես` ձեռքերի լվացումը, օգնում է վարակների տարածումը վերահսկելու հարցում և նվազեցնում է վարակվելու ռիսկերը: Ընդ որում` ջրի տակ սովորական լվացվելը բավական չէ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկագրի համաձայն` լավագույն արդյունքի համար անհրաժեշտ է մանրազննություն, ժամանակ ու շարժում: Սակայն ձեռքի լվացման հետ կապված ֆիզիկական գործողությունները մինչ օրս չի ուսումնասիրվել հեղուկի մեխանիկայի համատեքստում:

Hammond Consulting Limited-ի գիտնականները մոդել են պատրաստել, որը ցույց է տվել խնամքի այդ գործընթացի առանցքային մեխանիզմը: Որոշվել է այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է արդյունավետ մաքրման համար, այդ թվում` վիրուսներից ու բակտերիաներից:

Մաթեմատիկական մոդելը կառուցված է երկու հաշվարկների վրա. ձեռքերը ներկայացված են որպես երկու անհարթ մակերեսներ, որոնք շարժվում են մեկը մյուսին հպվելով, բայց առանձնացած են հեղուկ ծածկույթով: Մասնիկները մնում են այսպես կոչված փոսիկներում, և դրանցից ձերբազատվելու համար ջրի հոսքի էներգիան պետք է մեծ լինի: Դա կախված է ձեռքերի շարժման արագությունից. առավել ուժեղ հոսքը հեշտությամբ է լվանում մասնիկները:

Ձեռքերը թույլ շարժելու դեպքում հեղուկի կողմից առաջացող ուժը բավարար չէ, որպեսզի հաղթահարի մասնիկները պահող ուժին: Գիտնականները նշել են, որ գնահատելով հոսքի ուժը` կարելի է հասկանալ, թե ինչպես են շարժվում մասնիկները, և պարզել` դրանք հեռացվո՞ւմ են, թե՞ ոչ: Ձեռքերի միջև առավել նեղ հատվածները, անհարթությունը, մակերեսների հարաբերական արագ շարժումը կամ մածուցիկ հեղուկը նպաստում են մասնիկների հեռացմանը:

Սակայն նույնիսկ ակտիվ շարժումների ու ձեռքերի շփման պարագայում ամեն ինչ արագ չի ստացվի: Նոր հաշվարկները համաձայնեցված են ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տեղեկագրերով, ըստ որոնց` ձեռքերը պետք է լվանալ առնվազն 20 վայրկյան, որպեսզի հնարավոր վիրուսներն ու բակտերիաները ոչնչանան:

Մոդելավորումը հաշվի չի առնում քիմիական կամ կենսաբանական գործընթացները, որոնք կապված են օճառի կիրառման հետ: Այդուհանդերձ, ձեռքերից մասնիկների ֆիզիկական լվացմանն օգնող մեխանիզմների հստակեցումը կարող է նպաստել հիգիենայի միջոցների արդյունավետության և անվտանգության բարձրացմանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021