Categories: Գիտություն

Քաղաքական պայքարի հաջողությունը հնարավոր է կանխատեսել ֆիզիկայի բանաձևի օգնությամբ

Օրինակ, եթե մեկ շաբաթում կարողանաք բնակչության 20%-ին մասնակից դարձնել 60 ցույցի կամ հանրահավաքի, ապա իշխանափոխությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա:

1687թ. Նյուտոնի կողմից հաստատված՝ մարմնի իմպուլսի պահպանման օրենքը գիտնականներին հնարավորություն է տվել կանխատեսելու քաղաքական ոչ բռնի շարժման հաջողությունը:

Սուդանում և Ալժիրում վերջին շրջանում ընթացող քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքական արմատական փոփոխություններ իրականացնելու համար բավարար է համախմբել ոչ մեծ թվով մարդկանց: Երկու դեպքում էլ բողոքի ցույցերին մասնակցել է բնակչության 2,5%-ը՝ արդյունքում հասնելով հաջողության:

Օգտագործելով Աֆրիկայում սոցիալական բախումների վերաբերյալ SCADA-ի տվյալների բազան՝ հետազոտողները հակամարտությունների առաջացման կանխորոշման փաստերը որոշելու համար ուսումնասիրել են 1990-2014թթ. աֆրիկյան 47 երկրներում տեղի ունեցած ցույցերը, գործադուլները և անկարգությունների այլ դրսևորումները: Բացի շարժման մասնակիցների քանակից (ըստ Նյուտոնի օրենքի՝ «զանգված»), պարզվել է, որ որոշիչ նշանակություն ունի նաև հաճախականությունը, որը մարդկանց համախմբել է (Նյուտոնի օրենքով՝ «արագություն»):

Այդպիսով գիտնականները ցույց են տվել, որ իմպուլսի օրենքը միայն դասական մեխանիկային չի բերաբերում. այն հատուկ է նաև քաղաքական շարժումներին: Նրանք պատմական տարբեր անկարգությունների գծապատկեր են պատրաստել և դրանով մի շարք կարևոր եզրակացություններ արել: Օրինակ, գիտնականները հաստատում են, որ եթե մեկ շաբաթում հնարավոր լինի բնակչության 20%-ին մասնակից դարձնել 60 իրադարձության (ցույցեր, հանրահավաքներ և այլն), ապա իշխանափոխության հավանականությունը 100%-ին մոտ կլինի:

Ընդ որում, իշխանափոխություն հնարավոր է 10% բնակչությամբ և մեկ շաբաթում 81 միջոցառմամբ, իսկ ավելի քիչ՝ բնակչության 5% մասնակցությամբ իշխանափոխություն անելու համար մեկ շաբաթվա ընթացքում կպահանջվի 121 հանրահավաք: Հետաքրքրական է, որ եթե շաբաթական ընդամենը 20 ցույց կազմակերպվի, ապա մարդկանց մասնակցության աճը (զանգվածի մեծացումը) այլև չի ազդի դինամիկայի վրա:

Սակայն, չնայած խորիմաստ եզրակացություններին, իշխանափոխության վրա ազդող ցույցերի ու հանրահավաքների կազմակերպումը ոչ միանշանակ գործընթաց է, որն առանձնահատուկ է յուրաքանչյուր երկրի համար: Իշխանությունները նույնպես կարող են սահմանափակել «զանգվածի մեծացումը» և թույլ չտալ մարդկանց համախմբվել ընդդեմ գործող կառավարության քաղաքականությանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021