#Բողոքի ցույցեր

Խմբագրություն
438

Չնայած թուրքական իշխանությունների խոչընդոտներին` քրդական շարժման մասնակիցները միջոցառումներ են կազմակերպում տարբեր նահանգներում. հունիսի 7-ին հավաքվելու են Դիարբեքիրում: Նրանք պահանջում են քրդերենը պաշտոնական լեզու հռչակել իշխանության բոլոր մարմիններում և դարձնել ուսուցման լեզու բոլոր բուհերում:

Խմբագրություն
346

Հարազատներին բարկացրել է իրենց որդիների մարմինների նկատմամբ իշխանությունների անհարգալից վերաբերմունքը. 17 զինծառայողներ, առանց նրանց ընտանիքների համաձայնության, թաղվել են անմիջապես ճանապարհի եզրին` ճահճի մեջ:

Խմբագրություն
248

Բորիս Ռոժինը նշել է, որ «պարզապես սպասելով ընդդիմությանը հաղթելու» մեխանիզմը հաջողությամբ կիրառել է նաև Բելառուսի նախագահը: Այս մեթոդի արդյունքում, ժողովրդի կողմից բավարար աջակցություն չստանալով, բողոքի ցույցերն իրենք իրենց մարում են:

Խմբագրություն
1,064

Գոռ Մելիքբեկյանը հայտնել է, որ տեղի ունեցածի մասին բարձրաձայնում է՝ համարելով կարևոր, որպեսզի հասարակությունը տեղեկանա հանրահավաքի կազմակերպման իրական մակարդակի մասին: Նրա խոսքով՝ «մարդկանց օրվա հացի փողից զրկելու մեթոդով են տանում հանրահավաքի»:

Խմբագրություն
768

Մեկ շարքում հավաքել ենք այն տեսանյութերը, որոնցում Արցախում թշնամու դեմ կռված մարտիկներն իրենց ուղերձն են հղում ստորագրված փաստաթղթի և վարչապետի կայացրած որոշման դեմ բողոքի միջոցառումներ ու ջարդարարություն իրականացնող խմբերին:

Խմբագրություն
180

Իտալացի գիտնականները վերլուծել են այն իրավիճակները, որոնց պայմաններում նախկինում համաճարակներ են եղել, այդ թվում՝ ժանտախտ, խոլերա, իսպանական գրիպ: Արդյունքում հետազոտողները նախազգուշացրել են, որ, հնարավոր է, ներկայիս համավարակից հետո սոցիալական անկայությունները կտրուկ աճեն:

Խմբագրություն
221

Հաղորդվում է, որ, չնայած օմոնականների ճնշումներին, միայն Մինսկում շուրջ 250 հազար մարդ է հավաքվել, իսկ ամբողջ երկրում ցույցի դուրս եկած քաղաքացիների թիվը գերազանցում է 500 հազարը:

Խմբագրություն
213

Բելառուսում և Ռուսաստանում բողոքել են, որ Արևմուտքում ուշադրություն չեն դարձնում Մինսկում ընթացող իրադարձություններին: Թվիթերյան օգտատերերը դիմել են Մասկին՝ խնդրելով նրա աջակցությունը:

Խմբագրություն
132

Նման ծավալների ցույցեր ու գործադուլներ Ֆրանսիայում տեղի չեն ունեցել 1995թ.-ից ի վեր: Կիրառվել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, կան բազմաթիվ ձերբակալվածներ:

Խմբագրություն
98

Ցուցարարները պահանջում էին Կառավարության հրաժարականը, արտահերթ ընտրություններ և Ընտրական օրենսգրքի փոփոխություն: Հատուկջոկատայինները ջրցան մեքենաներով նրանց հեռացրեցին Խորհրդարանի շենքի տարածքից:

Խմբագրություն
149

Բողոքի ցույցերի լուսանկարներն ու տեսանյութերը դիտող օգտատերերը ցույցերը համեմատել են մեծ խնջույքի կամ դիսկոտեկայի հետ. իսկ իրականում ցուցարարները լազերներով կուրացնում են ոստիկանական դրոնները և տեսահսկման սարքերը:

Խմբագրություն
261

Ստորագրահավաք են սկսել՝ բաց նամակով դիմելու Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին և Արարատ Միրզոյանին՝ պահանջելով «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն օրենքով ամրագրել պարտադիր:

Խմբագրություն
176

Անկարգությունների պատճառով մայրաքաղաք են բերվել զորքերը: Ցուցարարներն այրել են դեպի մետրո տանող մուտքը, վնասել փողոցներն ու արձանները: Զոհերի թիվը հասել է 19-ի:

Խմբագրություն
171

Բաքվի իրավապահները չեն խնայում նույնիսկ երիտասարդ աղջիկներին, կանանց, տարեցներին: Ցույցերը փորձում են ճնշել ամենադաժան միջոցներով:

Խմբագրություն
222

Օրինակ, եթե մեկ շաբաթում կարողանաք բնակչության 20%-ին մասնակից դարձնել 60 ցույցի կամ հանրահավաքի, ապա իշխանափոխությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա:

Խմբագրություն
148

Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են չեղյալ համարել արտահանձնման մասին օրենքի նախագիծը: