Categories: Գիտություն

Naked Science-ի հիմնադիրն իշխանություններին առաջարկել է Հայաստանում առաջին գիտահանրաճանաչ կայքը ստեղծել

Գիտական տեղեկատվության հրատարակումների ոլորտում արտասահմանում մեծ հաջողությունների հասած Մարտիրոսյանի խոսքով` Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ամենաբարձր մակարդակով ընդգծվում է Հայաստանում գիտության և գիտական մտքի զարգացման անհրաժեշտությունը, սակայն դա, նրա համոզմամբ, անհնար է իրագործել առանց այն անձանց, ովքեր ցանկություն կունենան գիտությամբ զբաղվել:

Naked Science գիտահանրաճանաչ պարբերականի հիմնադիր Ռուսլան Մարտիրոսյանը դիմում է ներկայացրել ՀՀ կառավարություն` առաջարկելով աջակցել իրեն` ստեղծելու Հայաստանում առաջին գիտահանրաճանաչ կայքը:

Գիտական տեղեկատվության հրատարակումների ոլորտում արտասահմանում մեծ հաջողությունների հասած Մարտիրոսյանի խոսքով` Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ամենաբարձր մակարդակով ընդգծվում է Հայաստանում գիտության և գիտական մտքի զարգացման անհրաժեշտությունը, սակայն դա, նրա համոզմամբ, անհնար է իրագործել առանց այն անձանց, ովքեր ցանկություն կունենան գիտությամբ զբաղվել:

Մարտիրոսյանը շեշտել է, որ Հայաստանում մինչ օրս չկա ոչ մի գիտահանրաճանաչ կայք, որը կկարողանա մասնագիտորեն գրել գիտության մասին: Մինչդեռ գիտության հետ առաջին ծանոթությունը, ինչպես նշում է դիմումում, տեղի է ունենում և գիտության նկատմամբ սեր է ձևավորվում գիտահանրաճանաչ կայքերի օգնությամբ, որոնք կարող են մատչելի լեզվով պատմել գիտական բարդ երևույթների մասին:

Մարտիրոսյանի խոսքով` նախագիծն իրագործելու համար Կառավարությունից դրամաշնորհ է ակնկալում, որը, սակայն, անհրաժեշտ է բացառապես տարածքի վարձակալության, հիմնական միջոցների ձեռքբերման և աշխատավարձային ֆոնդի համար: Նախատեսվում է Հայաստանում ստեղծել բարձր որակավորմամբ մինչև 10 աշխատատեղ:

Անձամբ Մարտիրոսյանը պատրաստականություն է հայտնել ներդնել է գիտելիքները, փորձը, ժամանակն ու կարողությունները, տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ միջոցները` հայալեզու կայքի ստեղծման և պահպանման համար: Միաժամանակ նշել է, որ նախագծի կայացումից հետո դրամաշնորհը վերադարձնելու է:

Ընդգծում է նաև, որ նախագծի իրագործման համար չի ցանկանում դիմել այլ հովանավորների, ովքեր կթելադրեն կայքի բովանդակությունը:

Ռուսլան Մարտիրոսյանը նշել է, որ բարձր է գնահատում գիտահանրաճանաչ կայքի առկայությունը հասարակության զարգացման գործում: Նրա համոզմամբ` եթե Հայաստանում մինչև կորոնավիրուսի տարածումը ստեղծված ունենար գիտության մասին գեթ մեկ հանրահայտ կայք, ապա հնարավոր է` Covid-19-ին չհավատացող և դավարդության տեսությունների վստահող մարդկանց թիվն ավելի քիչ լիներ:

Նրա խոսքով` սա ազգային անվտանգության հարց է. շեշտում է, որ ավելի քիչ զոհեր կլինեին, վարակվածները քիչ կլինեին նաև պատերազմի ժամանակ:

Naked Science-ը համացանցի ռուսախոս տիրույթում ամենաշատ ցիտվող գիտահանրաճանաչ կայքերից մեկն է` համաձայն Մեդիալոգիայի, իսկ ըստ Յանդեքսի` ամենաշատ այցելություններ ունեցողներից մեկը` ամսական ավելի քան 2 մլն անհատ օգտատերերի լսարանով:

Նախագիծը վերջերս արժանացել է Ալեքսանդր Բելյաևի անվան մրցանակի, իսկ հեղինակները հայտնվել են «Տարվա գիտական լրագրող» հեղինակավոր պարգևի Շորտ լիստում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021