Categories: Գիտություն

Ինչպե՞ս չդիպչել դեմքին. երբ շուրջբոլորը կորոնավիրուս է, ապա իսկապես կարևոր է

Լուրջ ուղեցույց՝ առանց «շան օձիքի» մասին կատակների: Ներկայացվում է, թե ինչպես կարելի է չդիպչել դեմքին կամ ինչ անել, երբ այդ ցանկությունը զսպելը բարդ է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաև առողջապահական այլ կազմակերպություններ, խորհուրդ են տալիս կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար չդիպչել դեմքին՝ հատկապես քթին, բերանին և աչքերին: Այդ խորհուրդն արդիական է նաև այլ դեպքերում, երբ վիրուսը կամ բակտերիան փոխանցվում են օդակաթիլային ուղիներով: Խնդիրն այն է, որ, տարբեր տվյալներով, մարդն օրվա ընթացքում դեմքին է դիպչում ժամում 16-23 անգամ: Եվ այդ գործողությունը չի կարելի համար գիտակցված: Ուստի պատրաստվել է ուղեցույց, որը կօգնի այդ սովորույթի դեմ դժվարին պայքարում:

Փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ հրահրում

Իմացական (կոգնիտիվ) թերապիայի կենտրոնի հոգեբան, «Пост тревога» տելեգրամ-ալիքի հեղինակ Տատյանա Պավլովնայի կարծիքով՝ «ինչպե՞ս չդիպչել դեմքին» հարցին պատասխանելու համար նախ պետք է հարցնել՝ «ինչո՞ւ ենք մենք դիպչում դեմքին»: Նա խորհուրդ է տալիս օրվա ընթացքում ինքնադիտարկում իրականացնել, նշել այն, ինչը հարկադրում է հաճախ դիպչել դեպքին, առանձնացնել, թե ինչ իրավիճակներում եք դա անում և ինչու: Հոգեբանի խոսքով` անձամբ է դա արել, և երեք պահ է արձանագրել. դեմքին դիպչում է, երբ քիթը «ֆսֆսացնում է» (ցրտից կամ օդի չորությունից), երբ նստած է համակարգչի մոտ և դունչը հենում է ձեռքին, երբ խիստ կենտրոնանում են այլ մարդկանց հետ խոսակցության ժամանակ:

Ընդ որում, տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ մարդիկ իրենք իրենց դիպչում են (հիմնականում՝ դեպքին) հաճախ տհաճ իրավիճակներում, օրինակ՝ երբ անհանգիստ են կամ ստիպված են ստել: Դա հաճախ է լինում, երբ մարդուն շեղում են նրանից, ինչն ուշադրության կենտրոնացում է պահանջում: Միևնույն ժամանակ կարող է թվալ, թե ինչ-որ բան իսկապես քոր եկավ, թեև, ակնհայտ է, որ այդ զգացումը չի ծագել մազի կամ աղվամազի ինչ-որ թրթռումից:

Փորձեք նվազեցնել նման իրավիճակների քանակը

Իհարկե, ասելը հեշտ է, քան հետևելը, բայց միևնույն է՝ սթրեսային իրավիճակներն անհրաժեշտ է նվազեցնել կամ փոփոխել նրանց նկատմամբ վերաբերմունքը: Դրա համար ավելի լավ է դիմել հոգեբանի կամ հոգեթերապևտի: Այն մասին, թե ինչպես է պետք ձերբազատվել շեղող հանգամանքներից, բազմաքանակ գրքեր ու հոդվածներ են գրվել:

Բարեբախտաբար, երբեմն հարկադրող իրավիճակները բավականին հստակ են և նրանցից ձերբազատվելն առանձնապես բարդ չէ: Օրինակ՝ ոչ մեծ հետազոտությունը ցույց է տվել, որ չոր, զգայում մաշկ ունեցող մարդիկ ավելի հաճախ են դիպչում դեմքին: Եզրակացությունն այն է, որ պետք է փորձել ընտրել լավ խոնավացնող միջոց և իրավիճակը բարելավելու այլ մեթոդ: Եթե հարցը լինզաներն են, որոնք աշխատանքային օրվա ավարտին չորանում են, ապա կարելի է որպես օգտակար միջոց կիրառել արհեստական արցունքները: Եթե խնդիրը դեմքի վրա թափվող մազերն են, գիտեք՝ ինչ անել:

Հոգեբան Տատյանա Պավլովան նշել է, որ կարող է ձեռքի տակ անձեռոցիկ ունենալ և դրանով սրբել քիթը, և ոչ՝ ձեռքով: Նրա խոսքով՝ հնարավոր է հարմարավետ դասավորել նաև աշխատավայրը, կանգնած աշխատել կամ այլ հարմարանքներ ստեղծել, խոսակցության ժամանակ ձեռքին ինչ-որ խաղալիք ունենալ՝ ձեռքերը զբաղացնելու համար:

Մարզեք գիտակցությունը

Եթե այդ միջոցները չեն օգնում կամ ակնհայտ հարկադրող հանգամանքներ չկան և դուք շարունակում եք անվերահսկելիորեն դիպչում եք դեմքին՝ ինքներդ ձեզ չկանգնեցնելով անհրաժեշտ պահի, կօգնի գիտակցությունը, այսինքն՝ սեփական գործողությունների, զգացումների ու մտքերի նկատմամբ ուշադրության բարձրացումը: Այդ իրավիճակը կարելի է մարզել, այդ թվում և՝ մեդիտացիայի օգնությամբ:

Կան նաև փոքրիկ խորամանկություններ, որոնք օգնում են զսպել թեկուզ վերջին պահին:

Դիմահարդարվեք

Առկա են որոշ համեստ տվյալներ և անձնական փորձ, որոնք ցույց են տալիս, որ դիմահարդարումն օգնում է ձեռքերը հեռու պահել դեմքից՝ հարդարումը չվնասելու համար:

Օգտագործեք հատուկ կայք

Do Not Touch Your Face («Դեմքիդ մի դիպչիր») անվամբ կայքը տեսախցիկի օգնությամբ հետևում է ձեզ և անհրաժեշտ պահի խնդրում է չդիպչել դեմքին, երբ դուք փորձում եք դա անել:

Ձեռքերի շարժումներն ակնհայտ դարձրեք

Հոգեբան Տատյանա Պավլովայի խոսքով՝ օգտակար կարող է լինել այն ամենն, ինչը կենտրոնացնում է գործողության նկատմամբ ուշադրությունը և այն դարձնում է ավելի նկատելի: The New York Times-ը խորհուրդ է տալիս օգտագործել օճառ և ձեռքերը խոնավացնող միջոցներ, BuzzFeed-ն առաջարկում է ձեռքերին վառ ժապավեններ սոսնձել կամ ձեռնոց կրել, ինչպես նաև վզին լայն շարֆ ամրացնել՝ ձեռքերը դեմքին մոտեցնելիս խոչընդոտելու համար: Այդ դեպքերում մարդը գլխի կընկնի, որ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում:

Մի նախատեք ձեզ

Գիտակցումը ենթադրում է նաև չնախատում: Եթե նկատել եք, կրկին ցանկանում եք քորել ձեզ, չարությունը ձեր իսկ նկատմամբ անօգուտ է, բացի հավելյալ սթրեսից, որը դրդում է դեմքին դիպչելու ցանկության:

Եթե շատ եք ցանկանում, դեմքին դիպչեք, բայց՝ մաքուր ձեռքերով

Իրականում խնդիրն այն չէ, որ մարդը ձեռք է տալիս դեմքին, այլ այն է, որ դա արվում է կեղտոտ ձեռքերով: Այդ պատճառով երբ հայտնաբերեք, որ ցանկանում եք դիպչել դեմքին, ապա պարզապես լվացեք ձեռքերը կամ օգտագործեք հականեխիչ կամ ախտահանող գել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021