Categories: Գիտություն

Տղամարդն առողջանալուց 3 ամիս անց կրկին վարակվել է Covid-19-ով

Ամերիկացին կորոնավիրուսով է վարակվել առողջանալուց հետո, ընդ որում՝ երկրորդ անգամ ախտանշաններն առավել լուրջ են եղել: Բժիշկները ենթադրում են, որ նա կարող էր մինչև վերջ առողջացած չլինել, սակայն գիտնականները վստահ են, որ Covid-19-ի նկատմամբ իմունիտետը ժամանակի ընթացքում նվազում է:

Դեպքի մասին պատմել է Վաշինգտոնից թերապևտ Դ.Քլեյ Աքերլին: Նրա պացիենտներից մեկը երեք ամիս տարբերությամբ կրկնակի է վարակվել: Եվ եթե առաջին անգամ նրան անհանգստացրել են հազն ու կոկորդի ցավը, ապա երկրորդին՝ բարձր ջերմությունը, շնչահեղձությունը և թթվածնային անբավարարությունը: Covid-19-ի ախտանշանները երբեմն կարող են մի ամիս պահպանվել, սակայն չլինեն այդպես էական և, հնարավոր է, պացիենտը պարզապես չի առողջացել: Սակայն Աքերլին այլ կերպ է կարծում. կորոնավիրուսի թեստերը երկու անգամ բացասական են եղել և տղամարդը 6 շաբաթ իրեն լավ է զգացել:

Բժիշկների համոզմամբ՝ սա միակ դեպքը չէ: Հետազոտության հեղինակը պատմել է Նյու Ջերսիի երկու այդպիսի պացիենտների մասին. մեկը վարակվել էր առողջանալուց երկու ամիս անց:

SARS-CoV-2-ի նկատմամբ իմունային անհայտ ռեակցիաները ներկայումս գերակշռում են հայտնիներին: Հայտնի չէ, թե վարակվելուց հետո ինչպիսի իմունիտետ է ձևավորվում, ինչքան է այն տևում և որքան հակամարմիններ են անհրաժեշտ, որ դուրս մղեն վարակը:

Առողջացած պացիենտների մասնակցությամբ կատարված հետազոտությամբ պարզվել է, որ հակամարմիններ ոչ բոլորի մոտ են ի հայտ գալիս: Առանց ախտանշանների պացիենտների մոտ նրանք վիրուսին արձագանքում են անմիջապես վարակվելուց հետո, սակայն արագորեն թուլանում են: Բացի այդ՝ Covid-19-ից առողջացածները կարող են կորցնել իմունիտետը: Առողջանալուց երեք ամիս անց պացիենտի մոտ հակամարմինները նվազում են 23 անգամ, իսկ վիրուսի նկատմամբ հզոր ռեակցիա դիտվել է առողջացածների 17%-ի մոտ (վարակի գագաթնակետում վարակվածների մոտ այդ ցուցանիշը 60% է): Եվ դա այնքան էլ լավ նորություն չէ պատվաստանյութ մշակողների համար:

Կենսաքիմիկոս Քետի Դորեսը նշել է, որ վարակի ժամանակ հակամարմիններն առավել արդյունավետ են աշխատում, ուստի, եթե վարակը հակամարմինների մակարդակ է հաղորդում, որը սպանում սպանում է երկու-ամիս անց, ապա պատվաստանյութը, հնարավոր է, նույն կերպ վարվի:

Փորձագետները ենթադրում են, որ երբևէ SARS-CoV-2-ի ազդեցությանը ենթարկված իմունիտետը հասարակությանը կպաշտպանեն կրկնակի վարակումից և վիրուսի հետագա տարածումից: Սակայն նկարագրված դեպքը ցույց է տալիս, որ բնական կոլեկտիվ իմունիտետը կարող է երբեք էլ չստեղծվել: Ավելին՝ կարճ ժամկետում կրկնակի վարակման դեպքերը բազմաթիվ վիրուսների առանձնահատկությունն են, այդ թվում՝ կորոնավիրուսի:

Անհատական իմունիտետի հարցում անվստահության և առանց համատեղ աշխատանքի համավարակի հաղթահարումը բարդանում է: Աքերլին համարում է, որ ջանքերը պետք է դուրս գան բուժման արդյունավետ մեթոդների ու պատվաստանյութի սպասումների շրջանակից և ներառեն մշտական կանխարգելում. դիմակների կրում, ձեռքերի լվացում, սոցիալական հեռավորություն, համապատասխան թեստավորում և նոր դեպքերի վերահսկում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021