6,592

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը՝ ի պատասխան Մարգարիտա Սիմոնյանի

Հայաստանի նախկին վարչապետ, ներկայումս Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն անդրադարձել է Մարգարիտա Սիմոնյանի կոչին՝ ուղղված ՀՀ իշխանություններին: Մեր ընթերցողին պատասխանը ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:

Արմեն Դարբինյան
Արմեն Դարբինյան / © 1in TV / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

«Հարգելի Մարգարիտա Սիմոնյան, չէի պատասխանի Ձեզ, եթե մոլորված անհատ լինեիք՝ կամովին արտահայտելով ամենաանհեթեթ կարծիքը: Սակայն Դուք (մեծ ցավով եմ նշում) մասնավոր անձ չեք: Ավելին: Դուք պատասխանատու եք արտասահմանում ռուսական հեռարձակման համար, և Ձեր ցանկացած հրապարակում դրա անդրադարձն է: Սակայն Դուք, մեծագույն թյուրիմածությամբ, մասնավոր անձ չեք նաև Հայաստանի համար, չնայած հանդիսանում եք Հայաստանի պետական պարգևի՝ Մովսես Խորանացու մեդալի կրողը, որը կրում ենք նաև ես և արժանի այլ մարդիկ: Ձեզ այն շնորհել են նախորդ իշխանությունները՝ ամենայն հավանականությամբ՝ «բարեկամության համար»:

Չեմ թաքցնի՝ բազմաթիվ հայրենակիցներիս նման դեռ այն ժամանակ էի որոշակի անհարմարություն զգացել այն մեդալն ունենալու համար, որը նաև Դուք ունեք: Բայց վերադառնամ Ձեր գրառմանը.

– Դուք դիմում եք հայկական իշխանությանը: Որպես անհատ՝ գոնե պիկետ կազմակերպեք Մոսկվայում ՀՀ դեսպանության առաջ: Բայց Դուք անհատ չեք, նշանակում է՝ ներկայացնում եք Ձեր գործատուին: Չեմ կարծում, թե Ձեզ դրա համար «գլուխներին կդնեն»:

– Դիմելով ՀՀ իշխանություններին՝ Դուք ակնհայտ քամահրանք եք արտահայտում նրանց հանդեպ: Նշեմ՝ լավն է, թե՝ վատը՝ մեր իշխանությունն է, Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված, և Հայաստանի ժողովուրդը պահանջում է հարգալից վերաբերմունք սեփական իշխանության հանդեպ: Նախ՝ տվյալ դեպքում արհամարելով իշխանությանը, արհամարում եք պետականության կրողին՝ ժողովրդին, որին Դուք սխալմամբ, Ձեզ ներառում եք:

– Եթե Ձեր նպատակը Փաշինյանի իշխանության սասանումն է, ապա նշեմ, որ միայն ամրապնդեցիք սոցիալական համերաշխություն Փաշինյանի շուրջը, ինչի համար Ձեզ առանձնահատուկ շնորհակալություն. մեզ այն հիմա առավել քան պետք էր:

– Նրանք, ովքեր Ձեզ մեդալով են պարգևատրել, հավանաբար՝ մոլորեցրել են հատկապես Հայաստանում «Ռուսաստանի հետ անփոխարինելի դաշնակցության» հարցում: Մենք Հայաստանում ենք, փառք Աստծուն, Ձեզ Ռուսաստանում մեր դաշնակիցը չենք համարում: Դուք միայն ներկայացնում եք Ձեզ պարգևատրողների շահերը՝ դրանով կրկին վնասելով գործատուին:

– Ղրիմը, Ղարաբաղը Ձեր թեման չեն, դա ակնհայտ է: Ձերը նեղ հետաքրքրություններն են՝ «ռուսաստանցի գործարար հայերի», որոնց ստիպել են հարկեր վճարել, նրանք էլ ծլկել են: Ղրիմի դեպքում կընդունեի՝ հաշվի առնելով Ուկրաինայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Կարծում եմ՝ հայկական իշխանություններն էլ շուտով մոտ կլինեն այդպիսի որոշման:

– Մի խանգարեք Պուտինին՝ Ձեր կեղտոտ նյութով: Եվ մի խոչընդոտեք Պուտինին՝ Ռուսաստանի վերածնման նրա առաքելության հարցում: Մեծ Ռուսաստանին հասկանալու համար հայ ժողովրդին անհրաժեշտ է Մեծ Հայաստան, ինչպես և հավասար հաշվարկով՝ հակառակը: Եվ մենք անպայման կհանգենք փոխադարձ հարգանքի ու ադեկվատ դաշնակցության հարաբերությունների: Եվ մի թքեք աջ ու ձախ. դա Ձեզ, մեղմ ասած, չի գեղեցկացնում:

– Հայ զինվորը հերթական անգամ ցույց տվեց մեր ազգի ուժը: Այն ՃՇՄԱՐԻՏ է, Ձեզ համար անհասանելի պաթոլոգիական: Մեծն Մովսես Խորենացին, որի մեդալը անարժան կերպով ստացել եք, հստակ արձանագրել է այդ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ. «Սահման քաջաց՝ զենն յուրյանց» (Քաջերի սահմանը նրանց զենքն է): Ուստի դադարեցրեք հիմարություններ հրապարակել: Եվ սկսեք վաստակել մեդալը կամ վերադարձրեք այն, հակառակ դեպքում՝ իսկապես անհարմար է»:

https://www.facebook.com/armen.darbinyan.7/posts/3128704030554578

Հիշեցնենք՝ ռուսական «RT» և «Russia Today» լրատվականների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակային դիմել էր ՀՀ իշխանություններին՝ մեղադրելով Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու, Ղրիմը չճանաչելու, ՌԴ իսկական դաշնակից Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու, ռուսաստանցի գործարարներին վտարելու մեջ:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 9, 21:04
Հ. Թումանյան

Կլիմայական մոդելների համաձայն՝ այս դարում շոգի որոշ ալիքներ կարող են գերազանցել վերջին տարիների ռեկորդները նույնիսկ ցածր արտանետումների դեպքում։ Բարձր արտանետումների սցենարներում որոշ շրջաններում ծայրահեղ շոգը կարող է ամիսներ տևել։

Նոյեմբերի 9, 13:05
Հ. Թումանյան

Չիկագոյի համալսարանի Hyde Park Labs կենտրոնում սկսել է աշխատել IBM-ի՝ Իլինոյս նահանգում տեղակայված առաջին քվանտային համակարգիչը։ Այն նախատեսված է քվանտային ալգորիթմներ մշակելու և իրական սարքի վրա փորձարկելու համար։

Նոյեմբերի 9, 14:04
Հ. Թումանյան

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։

Նոյեմբերի 9, 13:05
Հ. Թումանյան

Չիկագոյի համալսարանի Hyde Park Labs կենտրոնում սկսել է աշխատել IBM-ի՝ Իլինոյս նահանգում տեղակայված առաջին քվանտային համակարգիչը։ Այն նախատեսված է քվանտային ալգորիթմներ մշակելու և իրական սարքի վրա փորձարկելու համար։

Նոյեմբերի 9, 14:04
Հ. Թումանյան

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։

Նոյեմբերի 8, 13:08
Հ. Թումանյան

Ավստրալիացի հետազոտողները նեյրացանցերի ուսուցման արդյունքների տարբերությունը կապել են մեկնարկային պայմանների ֆրակտալ կառուցվածքի հետ։ Նրանց փորձերում նույնիսկ գրեթե նույն կարգավորումներով ուսուցանված ցանցերը կարող էին տարբեր պատասխաններ տալ։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն