Categories: Գիտություն

Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկման արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում

Գամալեի անվան Համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները, ովքեր ստեղծել են «Սպուտնիկ-V» պատվաստանյութը, ներկայացրել են նրա փորձարկումների երկար սպասված առաջին հաշվետվությունը:

Հռչակավոր գրաքննական բժշկական The Lancet ամսագիրը, որը հիմնադրվել է դեռ 19-րդ դարում, հրապարակել է SARS-CoV-2-ի դեմ ռուսական պատվաստանյութի՝ «Սպուտնիկ-V»-ի փորձարկումների առաջին 2 փուլերի արդյունքները: Պատվաստանյութը մշակվել է Գամալեի անվան Համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնը՝ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ ադենովիրուսային վեկտորի հիման վրա (վիրուս, որի՝ վարակի զարգացման համար պատասխանատու գեները «հեռացված» են):

Դեղամիջոցի գրանցման մասին Ռուսաստանը հայտարարել էր մոտ մեկ ամիս առաջ. պատվաստանյութը փորձարկել են ամռանը՝ 18-60 տարեկան կամավորների մի քանի խմբերի նկատմամբ, Պաշտպանության նախարարությունում և Մոսկվայի պետական բժշկական առաջին համալսարանում (Սեչենովի անվան): Գրանցումից հետո հաջորդ փուլը մեկնարկում է այս շաբաթ, որի ընթացքում «Սպուտնիկ-V»-ն ներարկելու են 40 հազար փորձարկվողների:

Ռուս գիտնականների հաղորդմամբ՝ 2020թ. հունիսի 18-ից օգոստոսի 3-ը 76 մասնակից ներառվել է երկու հետազոտությունում (38-ական): Յուրաքանչյուր հետազոտությունում 9 կամավոր առաջին փուլում ստացել է rAd26-S (26-րդ տեսակի ադենովիրուսի ռեկոմբինանտային վեկտոր), 9-ը ստացել է rAd5-S (5-րդ տեսակի ադենովիրուսի ռեկոմբինանտային վեկտոր), ևս 20-ը՝ երկրորդ փուլում՝ rAd26-S և rAd5-S: Երկու պատվաստանյութն էլ անվտանգ են եղել և հեշտությամբ անցկացվել: Վնասակար հետևանքներ են եղել ներարկման հատվածի ցավը (44 [58%]), հիպերտերմիան (38 [50%]), գլխացավը (32 [42%]), աստենիան (21 [28%]), ինչպես նաև մկանային ցավ և հոդացավ (18 [24%]): Անցանկալի երևույթների մեծ մասը որոշակի են եղել, լուրջ խնդիրներ ի հայտ չեն եկել: Նշվում է, որ բոլոր մասնակիցների մոտ առաջացել են SARS-CoV-2-ի գլիկոպրոտեինի հակամարմիններ: Բջջային-միջնորդավորված պատասխան հայտնաբերվել է բոլոր մասնակիցների մոտ՝ 28 օր:

Հաղորդվում է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում հրապարակվելու են կենդանիների վրա պատվաստանյութի փորձարկումների հետազոտությունները:

Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամում հերթական անգամ ընդծել են, որ բոլոր կամավորների մոտ ռուսական պատվաստանյութը կայուն, հումորալ և բջջային իմունային պատասխան է ձևավորել: Բացի այդ՝ մասնագետները լուրջ անցանկալի հետևանքներ չեն նկատել, այն դեպքում՝ երբ մրցակից պատվաստանյութերի մոտ դրանք 1-25% են կազմում:

Կամավորների մոտ վիրուսները չեզոքացնող հակամարմինների մակարդակը 1,4-1,5 անգամ գերազանցել է Covid-19-ով վարակվածների հակամարմիններից: Բրիտանական AstraZeneca-յի դեպքում, օրինակ, դրանք հավասար են եղել:

The Lancet-ի հրապարակումն այնքանով է կարևոր, որ պատվաստանյութի գրանցման նախօրեին Կլինիկական հետազոտությունների կազմակերպությունների ասոցիացիայի (ԿՀԿԱ, նրա կազմում են Bayer, AstraZeneca, Novartis և այլ ընկերություններ) ներկայացուցիչները խնդրել էին հետաձգել գրանցումը, քանի դեռ այն չի անցել մարդկանց վրա փորձարկման երրորդ փուլը և «վերջնական արտադրանք» չէ: ԿՀԿԱ-յի կարծիքով՝ առաջին թեստերը կատարվել են միայն մի քանի տասնյակ մարդկանց վրա, այն դեպքում, երբ վերջին փուլին մասնակցելու են հազարավոր կամավորներ:

Դիմումի հեղինակներն օրինակ էին բերել այլ երկրներում մշակվող 26 թեկնածու-պատվաստանյութերը, որոնք արդեն նախորդ փուլերի արդյունքների նախնական հրապարակումներն ունեն: Նշվել է, որ արագ գրանցումը Ռուսաստանին այլևս առաջատար չի դարձնի, ընդհակառակը՝ պատվաստանյութի վերջնական սպառողների կողմից անցանկալի զգուշության կարող է հանգեցնել:

Օրերս նաև հայտնի էր դարձել, որ օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները 50 նահանգներին նամակ են հղել՝ խնդրելով արագացնել կորոնավիրուսի պատվաստանյութի լիցենզավորումը, նախապատրաստել զանգվածային պատվաստման ցանց:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021