Նյութն առաջին անգամ հրապարակվել է 2016թ.: 2020թ. մարտին լրացվել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և մի շարք այլ առողջապահական կազմակերպություններ բոլորին խորհուրդ են տալիս հաճախ լվանալ ձեռքերը` նոր կորոնավիրուսով չվարակվելու և այլոց չփոխանցելու համար: Իրականում ձեռքերը լվանալն օգնում է բազմաթիվ հիվանդությունների կանխմանը (սուր շնչառականներից մինչև թունավորում), սակայն խնդիրն այն է, որ մարդիկ հիմնականում սխալ են լվանում ձեռքերը:
Թերևս այդպես չէ. հետազոտությունները ցույց են տալիս, որ շատերը ձեռքերը սխալ են լվանում: Օրինակ՝ օճառ չեն օգտագործում կամ քիչ տևողությամբ են լվանում:
ԱՀԿ-ն, օրինակ, խորհուրդ է տալիս ձեռքերը հետևյալ կերպ լվանալ.
— Թրջեք ձեռքերը. վարակից պաշտպանվելու տեսակետից ջրի ջերմաստիճանն էական չէ,
— Ճզմեք օճառը կամ օգտագործեք կտորը՝ ձեռքերն օճառելու համար: Ընդ որում` հեղուկ օճառի և ամբողջական կտոր միջև էական տարբերություն չկա, բայց կարևոր է, որ օճառի կտորը լինի անցքերով օճառամանի մեջ: Հակաբակտերիալն օգտագործելու կարիք չկա. նրա արդյունավետությունը սովորականինից բարձր չէ, միաժամանակ՝ այն նպաստում է հակաբիոտիկների նկատմամբ դիմակայուն բակտերիաների ի հայտ գալուն: Ցանկացած դեպքում օճառն անհրաժեշտ է. միայն ջրով վիրուսներից և բակտերիաներից չեք ձերբազատվի,
— Փրփրեցրեք օճառը՝ ձեռքերի ափերն իրար հպելով,
— Շփեք ձեռքի արտաքին երեսն ու ու մատների արանքները,
— Մատները շփեք՝ ափերը ծալելով,
— Ձեռքերն արգելափակեք և շարժեք այնպես, որ մատները շփվեն,
— Շփեք բթամատները,
— Մի ձեռքի ափով շփեք մյուս ձեռքի մատները,
— Լվացեք օճառը,
— Չորացրեք ձեռքերը՝ թղթե, անհատական սրբիչով, որը փոփոխում եք օրվա ընթացքում մի քանի անգամ, կամ օգտագործեք չորացնող սարք: Կարևոր է, որ ձեռքերը չոր լինեն, որպեսզի խոնավ հատվածում կրկին վիրուս կամ բակտերիա չհայտնվի,
— Եթե օգտագործում եք թղթե սրբիչ, ապա ծորակը փակեք նրա օգնությամբ:
Կարող եք դիտել ԱՀԿ-ի ձանձրալի ուղեցույց-տեսանյութը:
Կա նաև ավելի ուրախ տարբերակը. բրիտանական հիվանդանոցի աշխատակիցները լվացվում-պարում են Gagnam Style երգի ներքո:
Իսկ այստեղ չափազանց կենսախինդ մարդը երեխաներին լվացվել է սովորեցնում (ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուղեցույցը):
Ոչ ոք չի հաստատում, որ այս տեխնիկան վստահաբար ճիշտ է, սակայն էությունը հասկանալի է. պետք է ձեռքի յուրաքանչյուր կետը լվանալ և չորացնել: Դա անհրաժեշտ է կատարել 20 վայրկյանից ոչ պակաս:
Պրոֆեսիոնալ կերպով լվացվելու համար նույն գործողությունը կարելի է անել 40-60 վայրկյան տևողությամբ:
Ո՛չ: Սովորաբար խորհուրդ է տրվում երկու անգամ երգել Happy Birthday to You-ն. դա կտևի 20 վայրկյան: Բայց կարելի է ընտրել նաև ցանկացած այլ երգ: Օրինակ՝ Wash Your Lyrics կայքը (բառացի՝ «Լվա երգիդ բառերը») թույլ է տալիս երգի բառերը բաշխել ըստ գործողությունների՝ ձեռքերը ճիշտ լվանալու ժամանակ: Բայց այն հիմնված է պրոֆեսիոնալների համար խորհուրդների վրա, ովքեր պետք է լվացվեն 40-60 վայրկյան:
Օգտագործել հականեխիչ գել: Տեխնիկան գրեթե նույնն է, ինչ օճառի ու ջրի դեպքում (պետք է ձեռքերը շփել այնքան, քանի դեռ չեն չորացել): Բայց եթե չափից շատ կեղտոտ են, հականեխիչը կարող է անարդյունավետ լինել: Սկզբում կարելի է խոնավ անձեռոցիկ օգտագործել:
Պետք է ուշադրություն դարձնել, որ հականեխիչ գելը 60% սպիրտ պարունակի: Ի դեպ՝ պետք է ուշադիր հետևել, որ երեխաներն այն օգտագործելուց հետո չլիզեն. այն կարող է հանգեցնել ալկոհոլային թունավորման:
— Երբ ակնհայտ կեղտոտ են: Բայց ոչ միայն: Կարելի է լվանալ.
— Զուգարանից հետո՝ պարտադիր,
— Ուտելիք պատրաստելուց առաջ, ընթացքում և հետո,
— Հումքին ձեռք տալուց հետո (ձուկ, միս, բանջարեղեն),
— Հազալուց, փռշտալուց հետո,
— Կենդանիներին (նաև՝ սեփական), նրանց սննդին ու պարագաներին դիպչելուց հետո,
— Հանրային վայրեր այցելելուց հետո,
— Հանրային տրանսպորտով ուղևորվելուց հետո,
— Տունը մաքրելուց հետո,
— Վերքը մշակելուց առաջ և հետո,
— Հիվանդին խնամելուց առաջ և հետո,
— Երեխայի տակդիրը փոխելուց կամ զուգարան գնալուն օգնելուց առաջ և հետո,
— Աղբին դիպչելուց հետո:
Ցավոք՝ այո, կա նման վտանգ, որը ծագում է, երբ հետևում ես այս խորհուրդներին, որոնք իրենց հերթին օգնում են խուսափել վարակներից, ինչը ոչ պակաս կարևոր է: Բայց կան որոշ խորհուրդներ, որոնք իրավիճակը մեղմում են.
— Օգտագործեք ավելի ցածր pH-ով օճառ (սովորականում այն 9,5-11 է),
— Լվացվեք ոչ տաք ջրով,
— Չորացրեք առանց ֆանատիզմի,
— Անմիջապես հետո քսեք խոնավեցնող միջոց: Կարելի է քսուք կամ կրեմ՝ յուղով, գլիցերինով, կաթնաթթվով, միզանյութով կամ վազելինով: Երբեմն փորձեք. եթե մեկը չեղավ, մյուսը կլինի: Եթե տանը չեք, կարելի է ինչ-որ թեթև բան,
— Հետևեք տան հարաբերական խոնավությանը: Եթե պետք է, միջոցներ ձեռնարկեք:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…