Categories: Գիտություն

NASA-ի Perseverance ռովերը հաջողությամբ վայրէջք կատարեց Մարսի վրա

Նոր մարսագնացը Եզերո խառնարանից նմուշներ է հավաքելու և փոխանցելու է Երկիր: Այն գիտնականներին օգնելու է կարմիր մոլորակի վրա կենսաբանական կյանքի գոյությունը հաստատելու հարցում:

NASA-ի Perseverance մարսագնացը վայրէջք է կատարել Եզերո խառնարանում: Այն հաղթահարել է 471 մլն կմ և ինքնուրույն վայրէջք կատարել` առանց հեռակառավարման:

Ես Մարսի վրա անվտանգ եմ: Perseverance-ը մեզ կտեղափոխի ամենուր:

NASA-ն վայրէջքի մասին տեղեկությունը ստացել է ռովերի վրա տեղադրված ընդունիչներից: Վայրէջքի լուսանկարներ և տեսագրություններ դեռևս չկան, բոլոր տվյալները մասնագետները կունենան մեկ շաբաթից, երբ մարսագնացը դրանք փոխանցի Երկիր:

Բարև աշխարհ: Առաջին տեսարանն իմ հավիտենական տնից:
Այլ տեսանկյունից: Բարի գալուստ Եզերո խառնարան:

Perseverance-ն ունի երկու միկրոֆոններ, որոնք պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կտան ձայնագրել ձայները Մարսի վրա: Ունի 23 տեսախցիկ և գիտական 7 սարքավորումներ, որոնց օգնությամբ ուսումնասիրվելու է գրունտը` միկրոօրգանիզմների պարունակությունը ստուգելու համար: Ռովերն ունի նաև ուղղաթիռ` Ingenuity, որն օգնելու է տեղորոշման հարցում: Սարքավորման ստեղծումն արժեցել է 85 մլն դոլար: Մեկ ամսվա ընթացքում այն մինչև 5 թռիչք պետք է իրականացնի Մարսի մթնոլորտում:

NASA-ում ցանկանում են ստուգել` հնարավո՞ր կլինեն կառավարվող թռիչքներն այլ մոլորակների վրա: Ingenuity-ն ստեղծվել է հատուկ Մարսի մթնոլորտի պայմանների համար, այն ավելի հզոր է, թիակներն ավելի արագ են պտտվում: Էլեկտրական սնուցումն ապահովում են արևային պանելները, ունի սեփական հաղորդակցության համակարգը և երկու տեսախցիկ. մեկը նկարում է մարսյան լանդշաֆտները թռիչքի ընթացքում, մյուսն օգնում է տեղորոշում իրականացնելու հարցում: Հաջողության դեպքում սա կլինի այլմոլորակային թռիչքի առաջին ցուցադրությունը և նոր հնարավորություններ կբացի այլ մոլորակների ու տիրույթների հետազոտության համար, որտեղ բարդ պայմանների պատճառով ռովերները չեն կարող վայրէջք կատարել:

Ծրագրի հիմնական առաքելությունը գրունտային նմուշների հավաքումն է: Սարքավորումը դրանք կհավաքի հատուկ տիտանային փորձանոթների մեջ, որոնք կարող են 20 տարի պահպանվել մոլորակի վրա` նմուշները պաշտպանելով շրջակա միջավայրի ազդեցությունից: Մինչև 2020-ականների վերջերը NASA-ն և Եվրոպական տիեզերական գործակալությունը նախատեսում են նմուշներ հավաքել և փոխանցել Երկիր: Այդ ընթացքում Մարսի մոտայքում գտնվելու է 4 տիեզերանավ, իսկ հատուկ ռոբոտները հավաքելու են նմուշները և արձակեն դեպի տիեզերք` փոխանցելով գիտնականներին:

Հետաքրքիր փաստեր Mars2020-ի մասին:

ԱՄՆ-ն մինչ օրս միակ երկիրն է, որին հաջողվել է հասնել Մարսի մակերևույթին: Սակայն նախորդ առաքելությունների ժամանակ ռովերները վայրէջք են կատարել հարթ մակերեսներում, իսկ այս դեպքում Perseverance-ը նստել է Եզերո խառնարանում, որը հարուստ է քարերով ու ապարներով:

Գիտնականները ենթադրում են, որ 3,5 մլրդ տարի առաջ Եզերոյով գետ է հոսել, այդ պատճառով այնտեղ կարող են կենսաբանական կյանքի հետքեր պահպանված լինել:

Ռովերի վրա տարիներ շարունակ աշխատել են NASA-ի 30 ինժեներներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2,7 մլրդ դոլար: ԱՄՆ-ից բացի` դեպի Մարս առաքելություն են ուղարկել նաև Արաբական միացյալ էմիրությունները և Չինաստանը: Առաջինի ուղեծրային զոնդը հետազոտելու է եղանակային պայմանները, իսկ դեռ ճանապարհին գտնվող չինական հրթիռը տեղափոխում է միաժամանակ ուղեծրային զոնդ, վայրէջքի սարք և մարսագնաց:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021