Categories: Գիտություն

Գերհամակարգիչն օգնել է մոդելավորել օդում կորոնավիրուսի տարածումը

Օդում միկրոկաթիլների շարժման նոր մոդելը ցույց է տվել, թե ինչպես կարող է կորոնավիրուսը տարածվել սովորական սուպերմարկետի գնորդների միջև:

Ֆին գիտնականները գերհամակարգչի օգնությամբ մոդելավորել են օդում կորոնավիրուսի տարածումը: Հաշվարկները ցույց են տվել, որ բերանից դուրս նետված վարակված միկրոկաթիլներն օդում են մնում 1 րոպեից ավելի և սպառնում են շրջապատին: Աշխատանքի նախնական արդյունքները ներկայացվել են հետազոտական նախագծին մասնակցած բուհերից մեկի՝ Աալտոյի համալսարանի հաղորդագրությունում:

Նախագիծը նվիրված է հազալիս, փռշտալիս կամ պարզապես խոսելիս հիվանդի շնչուղիներից դուրս նետված միկրոկաթիլային աերոզոլային կաթիլների տարածման ուսումնասիրությանը: Հենց այդպիսի կաթիլներն են Covid-19 վարակի հիմնական տարածողները: Ուստի, նրանց պահվածքը հստակ մոդելավորելու նպատակով, հանձնարարության միացել են Աալտոյի, Հելսինկիի համալսարանից և Օդերևութաբանության ֆիննական ինստիտուտից շուրջ 30 հետազոտողներ՝ վիրուսագետներ, ինժեներներ, սոցիոլոգներ, հիդրո և աերոդինամիկայի մասնագետներ:

Հստակ հաշվարկների և վիզուալացման համար օգտագործվել է CSC գերհամակարգիչը, և աշխատանքի առաջին փուլում գիտնականները նրանում մոդելավորել են սուպերմարկետում պահարանների միջև գտնվող մարդու հազից առաջացող օդակաթիլների շարժումը: Աշխատանքը ցույց է տվել, որ դրանք օդում ավելի երկար են մնում, քան կանխատեսվում էր՝ 5 րոպեից ավելի` վտանգ ներկայացնելով մյուս գնորդների համար:

Խանութում հազացողի աերոզոլային միկրոկաթիլների տարածումը / ©Aalto University

Ավելին, մոդելը ցույց է տալիս 20 միկրոմետրից փոքր կաթիլների վարքը: Covid-19-ին բնորոշ չոր հազի դեպքում նման մասնիկների սովորական չափը չի գերազանցում 15 միկրոմետրը, ինչի շնորհիվ դրանք կարող են օդում ավելի երկար մնալ: Դրանք հեշտությամբ տարածվում և սփռվում են օդի նույնիսկ թույլ հոսքից` իրենց մեջ կրելով վիրուսի մասնիկներ:

Հետազոտության մասնակիցներից Աալտոյի համալսարանի պրոֆեսոր Վիլլե Վուորինենը նշել է, որ ինչ-որ մեկը կարող է հազալ և հեռանալ, բայց իր հետևում թողնում է մասնիկների մի տիրույթ, որոնք կորոնավիրուս են կրում: Այդ կաթիլները հեշտությամբ հայտնվում են մոտակայքում գտնվող մարդու շնչուղիներում: Գիտնականի խոսքով՝ նախագծի նախնական արդյունքները հաստատում են ներկայումս խորհուրդ տրվող մեկուսացման, «սոցիալական հեռավորության», ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանման, հազալիս թաշկինակի օգտագործման անհրաժեշտությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021