Categories: Գիտություն

Իժերի նոր տեսակն անվանել են «Հարի Փոթերից» հայտնի մութ մոգի պատվին

Հնդկաստանի հյուսիսում հայտնաբերվել է շառաչուն օձի՝ նախկինում անհայտ տեսակ, որին տրվել է «օձերենին» տիրապետող Մեծն Սալազար Սլիզերինի անունը:

2019թ. հունիս-օգոստոս ամիսներին հնդկացի սողունաբանների խումբը, Հարավային Գուջարաթի համալսարանից Հարշիլ Պատելի գլխավորությամբ, Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Արունաչալ-Պրադեշ նահանգում գիտարշավ է իրականացրել և իժերի նոր տեսակ է հայտնաբերել:

Գիտնականներն օձին դասակարգել են շառաչող (փոսիկագլխավոր) օձերի (Crotalinae) ենթաընտանիքին և նիզակագլխավորների ցեղին (Trimeresurus), իսկ տեսակային անվանումը դրանք ստացել են Հարի Փոթերի մասին գրքի նշանավոր բացասական հերոսներից մեկի պատվին՝ Trimeresurus salazar՝ ի պատիվ Սալազար Սլիզերինի, ում անունով էլ կոչվել է Հոգվարդսի կախարդական դպրոցի ֆակուլտետը: Գտածոյի հեղինակներից Զեշան Միրզան նշել է, որ նա կարողանում էր խոսել օձերի լեզվով, և իրենք նրա երկրպագուներն են:

«Սալազարի շառաչող օձը» թունավոր է: Այն պատված է վառ կանաչավուն թեփուկներով՝ տեղի թավ խոտի պայմաններում ապրելուն հարմար, իսկ արուների մոտ հորիզոնական նարնջակարմիր գծեր են՝ քթից մինչև ծոծրակը՝ աչքի ստորին մակարդակին: Մոտ հարազատներից տարբերվում է ատամների մեծ քանակով ու կոպուլյատիվ օրգանների կառուցվածքով: Տեսակի առանձնացումը հաստատել է նաև այդ օձի միտոքոնդրային ԴՆԹ-ի հետազոտությունը:

Գիտնականներն ընդգծում են, որ Հնդկաստանի օձերի աշխարհը յուրահատուկ բազմազան է և մինչ օրս քիչ ուսումնասիրված: Այսպես, երկրի տարածքում բնակվում են շուրջ 50 տեսակի շառաչող օձերից 15-ը, 7-ը՝ Արունաչալ-Պրադեշ նահանգում: Սակայն այդ գնահատականը կարող է ցածր լինել. բազմաթիվ հետազոտություններ վերաբերում են դեռևս բրիտանական գաղութային տիրապետության շրջանին: Բացի այդ՝ այս խմբի կենդանիներն ավելի քիչ արտաքին տարբերություններ ունեն, թաքնվող են, ինչը դժվարացնում է նրանց որոնումները, հետազոտությունն ու նույնականացումը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021