Categories: Գիտություն

Սթոունհենջից մի քանի կիլոմետր հեռավորությամբ նեոլիթյան դարաշրջանի հորեր են հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են այսպես կոչված Դարինգթոնյան հորերը, որոնք կառուցվել են շուրջ 4,5 հազար տարի առաջ և, գիտնականների խոսքով, ունեցել են տիեզերագիտական նշանակություն:

Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդի համալսարանի հնագետները հայտարարել են հանրահայտ Սթոունհենջից 3 կմ հեռավորության վրա գտնվող Դարինգթոն Ուուլս բնակավայրի մոտ նեոլիթի դարաշրջանի խոշոր հուշարձանի բացահայտման մասին:

Հայտնաբերվել են նեոլիթյան 20 հանքահորեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. մոտ 2500-ական թվականներով և տարածվում են Դարինգթոնի (Դարինգթոն Ուոլս, նեոլիթյան հենջ) և Վուդհենջի (փայտե շրջան) պատերի շուրջը: Ավելի քան 4 հազար տարի առաջ մարդիկ, ովքեր կառուցել են Սթոունհենջը, նաև փորել են մի շարք գլաններ՝ ձևավորելով շուրջ 2 կմ տրամածգով շրջան:

Ըստ ամենայնի՝ այդ հորերը «տիեզերագիտական նշանակություն» ունեն. գծանշվել են սահմաններ, որոնց ներսում՝ կենտրոնում, տեղակայվել են Դարինգթոն Ուոլսը. կամ ուղղորդել են դեպի այն, կամ՝ պաշտպանել: Յուրաքանչյուր հոր ունեցել է շուրջ 5 մետր խորություն, 10 մետր լայնություն: Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել 30-ից ավելին (բոլորի հետազոտությունը ներկայումս անհնար է):

Դարինգթոնի (Ուիլտշիր) պատերը տեղակայված են նախապատմական մի վայրի կենտրոնում, որը հայտնի է Դարինգթոնի հորեր անվամբ / © Heritage Images

Հետազոտության առաջատար հեղինակներից պրոֆեսոր Վինսենտ Գաֆնին նշել է, որ դա աննախադեպ գտածո է, որն ունի մեծ նշանակություն: Սթոունհենջի և նրա լանդշաֆտի գլխավոր հետազոտողներն ապշել են հայտնաբերված կառույցի չափերից և այն փաստից, որ մինչ օրս չի գտնվել, չնայած որ Սթոունհենջին այդքան մոտ է: Գիտնականի խոսքով՝ հորերի և Դարինգթոնի պատերը եզերող ուրվագծի չափերը յուրահատուկ են: Դա ցույց է տալիս հենջի նշանակություն, հուշարձանային կառուցվածքների բարդությունը, ինչպես նաև նեոլիթյան հասարակության ունակությունն ու ցանկությունը՝ հավատքի տիեզերական համակարգերը վավերագրելու այսպիսի մեթոդներով ու չափերով, որոնք անսպասելի էին:

Մասնագետները նշել են, որ հորերի բացահայտումն առաջին ապացույցն է, որ Բրիտանիայի վաղ շրջանի բնակչությունը հիմնականում ֆերմերային հանրություն է եղել, տիրապետել է ինժեներական հմտությունների. այսպիսի չափերի շինվածք կառուցել հնարավոր էր միայն շինարարության բազմաթիվ փուլեր հաշվի առնելով: Բացի այդ՝ ապշեցնում են պատկերացումն ու ջանքերը, որոնք պահանջվել են այսպիսի հսկայական հորերի համար:

Դարինգթոնի հորերի շրջակա տարածքը, հիմնական հուշարձանները և Դարինգթոնի պատերից մինչև նշված մարմիններն ընկած միջին հեռավորությունը, անիմացիա

Չնայած նրան, որ Սթոունհենջի շրջակա տարածքն աշխարհում ամենահետազոտվածն է, Դարինգթոնի հորերը, որոնք հազարամյակներ շարունակ բնական ճանապարհով լցվել են ջրով, մշտապես դիտարկվել են որպես սովորական ոչ մեծ լճակներ: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների, հետախուզական գեոֆիզիկայի, գեոռադարների ու մագնիսաչափերի օգնությամբ հայտնաբերվել է դրանց իրական նշանակությունը: Ռադիոածխածնային թվագրմամբ հորային բների հետազոտությունը ցույց է տվել, թե երբ են կառուցվել:

Պրոֆեսոր Գաֆնին հավելել է, որ երևում են երկու զանգվածային հուշարձաններ՝ իրենց տարածքներով: Լոնդոնի համալսարանական քոլեջից Մայքլ Պարկեր Պիրսոնը և այլ հնագետները ենթադրել են, որ, թեև Սթոունհենջն իր քարե կառուցվածքներով մահացածների վայր է եղել, Դարինգթոնն իր փայտե կառուցվածքներով նախատեսված է եղել ողջերի համար:

Ավելի վաղ Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները պարզել էին, որ Սթոունհենջի ստորգետնյա քարերը բերված են 230 կմ հեռավորության վրա գտնվող Էյմսբերիի քարհանքից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021