Categories: Գիտություն

Նոր օվկիանոսն Աֆրիկայում ի հայտ կգա հինգ միլիոն տարի անց

Գիտնականների հաղորդմամբ՝ Արևելյան Աֆրիկայի տարածքում տեկտոնական աղյուսներն աստիճանաբար առանձնանում են: Նշանակում է՝ ապագայում մայրցամաքը կբաժանվի մասերի, և հինգ միլիոն տարի անց նրա տեղում կառաջանա նոր օվկիանոս:

Եթովպիայի Աֆար տարածաշրջանը գտնվում է Սոմալիական, Արաբական և Նուբիական տեկտոնական աղյուսների հատման կետում: Նրանք միմյանցից հեռանում են տարեկան մեկուկես սանտիմետր արագությամբ, ինչի հետևանքով մայրցամաքը մասնատվում է երկու մասի: Այդ մասին է վկայում արդեն իսկ գոյություն ունեցող մոտ 56 կմ երկարությամբ բացվածքը:

Աֆրիկյան մայրցամաքի տեկտոնիկան ուսումնասիրվում է արդեն տասնամյակներ շարունակ: Արբանյակային նոր չափումները գիտնականներին օգնում են առավել հստակ դիտարկումներ կատարել և հետազոտել նոր օվկիանոսի առաջացման գործընթացը: Լիդսի համալսարանի Երկրի և շրջակա միջավայրի դպրոցի աշխատակից, նշված տարածաշրջանի ուսումնասիրությամբ զբաղվող Քրիստոֆեր Մուրը նշել է, որ սա Երկրի վրա միակ տարածքն է, որտեղ հնարավոր է ուսումնասիրել, թե ինչպես է մայրցամաքային բացվածքը վերածվում օվկիանոսայինի:

30 մլն տարվա ընթացքում Սոմալիական աղյուսն առանձնացել է Աֆրիկայի մյուս մասից: Առաջացել է ռիֆտային (ճեղք) տարածք, որը սկսվում է Եթովպիայից ու Էրիթրեայից և առանձնանում է «քենիական գմբեթի» շուրջը՝ մինչև Մալավիական ռիֆտը: Միևնույն ժամանակ՝ Արաբական աղյուսն անջատվում է Աֆրիկայից, ինչը հանգեցրել է Կարմիր ծովի և Ադենի ծոցի առաջացմանը: Ապագայում այն բախվելու է Եվրասիական աղյուսին՝ ներկայիս Իրանի տարածքում՝ փակելով Պարսից ծոցը և դառնալով Եվրասիայի մի մասը:

Բացվածք՝ Ադարի շրջանում / © Ռոչեստերի համալսարան

Սակայն Աֆարը գտնվում է մայրցամաքային ռիֆտից օվկիանոսային տարածվող լեռնաշղթայի անցման գործընթացում: Գիտնականները հաստատում են դա՝ հետազոտելով տարածաշրջանի կեղևը: Մայրցամաքային կեղևի՝ 35 կմ հաստության փոխարեն այստեղ 20 կմ-ից քիչ է: Եվ դա՝ հրաբխային բազալտը հաշվի առնելով, որն այս տարածքում ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում:

Այս հատվածում նոր օվկիանոսի առաջացման մասին խոսում է նաև Էրտա Ալե հրաբխի վիճակը: Այն աշխարհում ամենաակտիվներից է և այն հրաբուխներից է, որոնցում առկա են լավային ակտիվ լճեր: Քրիստոֆեր Մուրի կարծիքով՝ Էրտա Ալեն դրսևորում է միջօվկիանոսային լեռնաշղթայի հատկանիշներ, որի, տարբեր գնահատականներով, կվերածվի 5-10 մլն տարի հետո:

Դեռևս հայտնի չէ, ինչն է մայրցամաքին ստիպում մասնատվել: Ոմանք ենթադրում են, թե շարժող ուժը կարող է լինել ջերմացած ապարները: Արբանյակային դիտարկումները և դաշտային հետազոտությունները կարող են գիտնականներին օգնել՝ Աֆարի ընդերքում կատարվողի մասին տեղեկատվություն հավաքելու համար:

Նոր Օռլեանի Թուլեյնի համալսարանի գեոֆիզիկոս Սինթիա Էբինգերը համարել է, որ բարձրացող մագմայի ահագնացող ճնշումը կարող է հանգեցնել պայթյունային երևույթների, որոնք դիտարկվում են տարածաշրջանում: Նա համեմատել է այդ երևույթը փչած փուչիկի հետ, երբ նրա արտաքին մակերեսի վրա ճնշումն այնքան մեծ է, որ մեծ ջանք չի պահանջվում այն պայթեցնելու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021