Categories: Գիտություն

Գերազանցիկների հետ ընկերություն անելը նպաստել է առաջադիմության վրա

Ռուսաստանցի գիտնականները պարզել են, որ շփման շրջանակն ազդում է ուսանողների ակադեմիական արդյունքների վրա: Նրանք գնահատել են, թե ինչպես է ուսման մեջ ընկերների և աջակիցների ընտրությունը փոխում առաջադիմությունն ու վարքը:

Մասնագետները մեծ ժամանակ են հատկացնում՝ ուսումնասիրելու այն հանգամանքները, որոնք պայմանավորում են դպրոցականների և ուսանողների հաջողությունները: Նրանք պարզել են, թե դերակատարում ունեն հեռախոսի առկայությունը, ընտանեկան իրադրությունը, նախընտրությունները, առօրյան և սննդակարգը: Սակայն ուսումնական հաստատությունների ներսում սոցիալական հարաբերությունները մինչ օրս քիչ են վերլուծվել:

Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի մասնագետների խումբը հետազոտություն է կատարել, որի արդյունքներով պարզվել է՝ արդյո՞ք անձնական շփումներն ազդում են ուսման վրա: Պատահականային (ստոխաստիկ) ակտորային կողմնորոշման մոդելավորման մեթոդի կիրառմամբ հետևել են, թե ինչպես է փոխվում մասնակիցների առաջադիմությունը՝ կախված նրանց շփումներից: Աշխատանքում հաշվի են առնվել մասնակիցների և նրանց մտերիմների ակադեմիական արդյունքները: Մտերիմներից մի մասի հետ նրանք նախընտրում են ժամանակ անցկացնել, մյուսներին դիմում են օգնության խնդրանքով:

2013-2014թթ. խումբը դիտարկել է 117 ուսանողների: Ընդհանուր առմամբ՝ ուսումնասիրվել է շուրջ 700 սոցիալական կապ: Ստացված տվյալների հիմքում գիտնականները կառուցել են երկու մոդել. առաջինը ցույց է տալիս ընկերության և հաջողությունների կապն ուսման մեջ, երկրորդը՝ օգնության և հանձնարարությունների համատեղ կատարման ազդեցությունը նրանց վրա: Պարզվել է, որ սոցիալական հարաբերություններն էականորեն տարբերվում են գործառնությամբ և արդյունավետությամբ:

Այսպես, ուսանողները, ընտրելով շփման շրջանակը, չեն կողմնորոշվում առաջադիմության հարցում, բայց ժամանակի ընթացքում նրանց արդյունքները դառնում են այնպիսին, ինչպիսին ընկերների մոտ է: Առաջին կուրսեցիները, ովքեր անմիջապես սկսել են շփվել գերազանցիկների հետ, արդյունքում բարձր գնահատականներ են ստացել, իսկ ծույլիկների ընկերները վատ են սովորել: Միևնույն ժամանակ՝ ուսման գործընթացում ուսանողների միջև օգնությունը ոչ մի կերպ չի ազդել նրանց արդյունավետության և առաջադիմության վրա, թեև, ԷԲԴ-ի Կրթության իինստիտուտի գիտաշխատող և հետազոտության հեղինակներից Սոֆիա Դոկուկայի խոսքով, ավանդաբար համարվում է, թե հենց դա է ազդում ուսման հաջողության վրա:

Հեղինակներն ապացուցում են, որ սոցիալական ինտեգրացիան կապ ունի լավագույն առաջադիմության հետ և հայտարարում են, որ առավել կարևոր է ապահովել ոչ ֆորմալ շփումներ հասակակիցների միջև և մոտիվացնել ուսանողներին՝ ոչ ֆորմալ խմբեր կազմել առավել հաջողակների հետ: Դա կարելի է անել խմբային հանձնարարությունների միջոցով, որոնց կազմը կորոշի դասախոսը, և համալսարանի ներսում ուսման ու հանգստի հավելյալ տարածություններ ստեղծելով: Գիտնականների խոսքով՝ այդ գործողությունների համադրությունը կօգնի ուսանողներին՝ հաստատել և պահպանել շփումներ, որոնք լրջորեն են ազդում ակադեմիական առաջադիմության և վարքի վրա:

Նրանք նշել են, որ աշխատանքում սահմանափակումներ են առկա եղել: Նախ՝ հետազոտության համար դիտարկել են միայն առաջին կուրսեցիներին, որոնց մոտ սոցիալական կապերի ձևավորման արագությունը չափազանց բարձր է: Երկրորդ՝ հեղինակները դիտարկել են փոխհարաբերությունների ընդամենը երկու տեսակ, թեև դրանք համալսարաններում բազմաթիվ են՝ համագործակցություն, թշնամանք, սիրավեպ, ինչպես նաև առցանց-փոխհարաբերությունները: Ցավոք՝ դրանց վերաբերյալ տվյալներ ձեռք բերելը բարդ է, սակայն գիտնականները վստահ են, որ առաջիկա հետազոտություններում կարող են նաև դա հաղթահարել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021