Ցույց է տրվել, որ սև խոռոչների մոտ կարող են մոլորակներ առաջանալ — Շեշտ.am (shesht.am)
4 րոպե
Խմբագրություն

Ցույց է տրվել, որ սև խոռոչների մոտ կարող են մոլորակներ առաջանալ

Ճապոնացի աստղաֆիզիկոսները ցույց են տվել, որ գերզանգվածեղ սև խոռոչների շրջակայքում առկա մատերիայի ակրեցիոն սկավառակում կարող են ծնվել և մահանալ արտասովոր և խոշոր մոլորակներ՝ «բլանետներ»:

Սև խոռոչ / © hotGEO

Սև խոռոչները կործանարար են, նրանք կլանում են ամեն ինչ, ինչը հայտնվում է նրանից բավարար հեռավորության վրա: Սակայն նրանց շրջակայքը, որտեղ հայտնված նյութերը ջերմանում են և պտտվում ակրեցիոն սկավառակով, կարող են և աստղեր պարունակել, և մոլորակներ, որոնք հայտնված լինեն սև խոռոչի ձգողականության տիրույթում: Ոշոր մոլորակներ կարող են ծնվել ցրված գազից ու փոշուց՝ անմիջապես այդ սկավառակում: Նման եզրահանգման են եկել Կագոշիմայի համալսարանի ճապոնացի աստղաֆիզիկոսները՝ Քեիչի Վադայի գլխավորությամբ:

Գիտնականներն այդպիսի մարմիններն անվանել են «բլանետներ» (անգլերեն՝ blanets. black hole՝ «սև խոռոչ», planet՝ «մոլորակ»)` ցույց տալով, որ դրանք կարող են ի հայտ գալ ոչ շատ փոթորկոտ ակրեցիոն սկավառակներում, որոնք շրջապատում են գերզանգվածեղ սև խոռոչները՝ գալակտիկաների ակտիվ միջուկներում:

Ընդհանուր առմամբ՝ նոր «բլանետների» ծագումը տեղի է ունենում այնպես, ինչպես սովորական մոլորակների դեպքում, որոնք ձևավորվում են երիտասարդ աստղերին շրջապատող նախամոլորակային սկավառակներում: Այն հատվածում, որտեղ նյութերի շարժումը մեծ տուրբուլենտություն չունի, մանր մասնիկները թույլ էլեկտրաստատիկ ուժերի ազդեցությամբ սկսում են կպչել: Դրանք աստիճանաբար մեծանում են, բախվում են և միանում, նրանց սեփական ձգողականությունը դառնում է առավել նշանակալից՝ ձգելով նորանոր մատերիա:

Ճապոնացի աստղագետների կողմից կատարված հաշվարկները ցույց են տվել, որ ակրեցիոն սկավառակի այն հատվածներում, որոնք «ձյան գծից» դուրս են գտնվում (այնտեղ, որտեղ ջերմաստիճանը ցածր է, և թռչող միացությունները, օրինակ՝ ջուրը, կարող են վերածվել սառույցի), նյութերի շարժման խտությունն ու արագությունը կարող են նպաստավոր լինել «բլանետների» ձևավորման համար: Ընդհանուր առմամբ՝ ավելի վաղ արդեն ցույց էր տրվել, որ նրանց վրա ոչ մի կյանք հնարավոր չէ: «Բլանետները» պահվում են ոչ թե աստղի, այլ սև խոտոչի կողմից, և կարող են սովորական մոլորակներից ավելի մեծ դառնալ:

Մոդելավորման արդյունքներով՝ միլիոնավոր արեգակների քաշ ունեցող գերզանգվածեղ խոռոչների կենտրոնից շուրջ 13 լուսային տարվա հեռավորության վրա կարող են ձևավորվել մոլորակներ՝ Երկրից մի քան հազար անգամ ծանր: Իսկ 10 մլն արեգակ կշռող խոռոչի դեպքում «բլանետները» կարող են վերաճել նաև շագանակագույն թզուկի: Վերջինս միջանկյալ մարմին է՝ սովորական մոլորակի և իրական աստղի միջև:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.