Categories: Գիտություն

Օշինդրի հիմքով աֆրիկյան ըմպելիքը կարող է օգտագործվել Covid-19-ի բուժման համար

ԱՀԿ-ն հաստատել է բուսական ծագման դեղամիջոցի կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի կանոնակարգը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Covid-19-ով վարակվածներին «ավանդական մեթոդներով» բուժման տարբերակներն ուսումնասիրվելու են նույն ընթացակարգով, ինչ՝ մյուս դեղամիջոցները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Աֆրիկյան միության՝ հատուկ հարցերով հանձնաժողովի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնի հետ համագործակցությամբ հաստատել է Covid-19-ի բուժման համար բուսական ծագման դեղամիջոցի երրորդ փուլի կլինիկական փորձարկումների կանոնակարգն ու տեխնիկական հանձնարարությունը:

Աֆրիկայում ԱՀԿ Տարածաշրջանային բյուրոյի առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման բաժանմունքի ղեկավար Պրոսպեր Տումուսիիմը նշել է, որ, ինչպես բժշկության մյուս ոլորտներում, ապացուցված գիտությունը ավանդական բժշկության միջոցով բուժման մեթոդների անվտանգության և արդյունավետության միակ հիմքն է: Նրա խոսքով՝ Covid-19 համավարակի ծագումը, ինչպես և Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի բռնկումը, ընդգծել են առողջապահական համակարգի ամրապնդման և հետազոտությունների ու մշակման (այդ թվում՝ ժողովրդական բժշկության ոլորտում) արագացման անհրաժեշտությունը:

Մասնավորապես, խոսքը կարող է վերաբերել «առողջարար ըմպելիքի»՝ Covid-Organics-ի (CVO) թեստավորմանը, որը մշակել են Մադագասկարի Կիրառական հետազոտությունների Մալագասիական ինստիտուտի մասնագետները՝ օշինդրի հիման վրա: Այն պատկանում է աստղազգիների ընտանիքին: Այն արդեն օգտագործվում է մալարիայի բուժման նպատակով:

Մադագասկարն առաջին երկիրն է, որն ամիսներ առաջ առաջարկել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար օգտագործել Covid-Organics-ը. նախագահ Անդրի Ռադզուելինան հորդորել էր համապատասխան հետազոտություն իրականացնել:

Կլինիկական փորձարկումների երրորդ փուլը որոշիչ նշանակություն ունի նոր դեղամիջոցի անվտանգության և արդյունավետության լիարժեք գնահատման համար: Հետազոտության հաջորդ փուլերում նշվելու են նաև խորհուրդներ հետագա թեստերի շարունակության, փոփոխության կամ դադարեցման վերաբերյալ, որոն կհետևեն տվյալ փորձարկման արդյունքների գնահատմանը:

Տումուսիիմի խոսքով՝ եթե ժողովրդական բժշկության դեղամիջոցը համարվի անվտանգ ու արդյունավետ, ապա ԱՀԿ-ն խորհուրդ կտա ձեռնարկել դրանց լայնածավալ արտադրություն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021