Սեպտեմբերի 21, 2020, 11:04
Խմբագրություն Hovhannisyan
109

Հայաստանում գրանցվել է Covid-19-ով վարակվածության 121 նոր դեպք

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 6 մարդ, առողջացել են 29-ը: Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը Հանրապետությունում հասել է 3692-ի:

Ոստիկանը դիմակ է բաժանում քաղաքացիներին / © Արմենպրես / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Կորոնավիրուսից մահացածների թիվը երկրում հասել է 936-ի: Վերջի օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրը կատարված թեստերից 1512-ն են եղել բացասական: Մինչ օրը կատարվել է ընդհանուր առմամբ 265241 թեստավորում: Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը Հանրապետությունում հասել է 47552-ի: Նրանցից 42637-ն ապաքինվել են:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն