Categories: Գիտություն

Պարզվել է՝ մեղրը մրսածության բուժման հարցում ավելի արդյունավետ է, քան դեղերը

Հետազոտության արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ մեղրն ավելի լավ է օգնում վերին շնչառական ուղիների վարակի ախտանշանների, այդ թվում՝ կոկորդի ցավի, քթի արտադրության ու հազի բուժման դեպքում, քան առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերը:

Հետազոտողները վերլուծել են առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցների համեմատ մեղրի արդյունավետության վերաբերյալ 14 հետազոտությունները և եզրակացրել, որ մեղուների արտադրանքն ավելի լավ է օգնում վերին շնչառական ուղիների վարակի ախտանշանների, ներառյալ կոկորդի ցավի, քթարտադրության ու հազի բուժման դեպքում: Գիտնականները դիտարկել են հիվանդության ընթացքը 1761 մարդու մոտ:

Ընդհանուր առմամբ՝ մեղրը 36%-ով ավելի արդյունավետ է գտնվել հազի հաճախականության նվազման գործում, քան սովորական դեղերը, և 44%-ով նվազեցրել է հազի բարդությունը: Նաև ապացուցվել է, որ մեղրը 1-2 օրով կրճատում է վերին շնչուղիների վարակից առողջացման համար անհրաժեշտ ժամանակը: Հետազոտության հեղինակները (Օքսֆորդի համալսարանից) նշել են, որ մեղրը հաճախ է կիրառվում պացիենտների կողմից, որպես ոչ մասնագիտացված դեղամիջոց: Բացի այդ, նրանց խոսքով, այն մատչելի է, հասանելի և գործնականում վնասակար ազդեցություն չի ունենում:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի մեղրի համեմատությունը հակաբիոտիկների հետ: Աշխատանքի հեղինակներն ընդգծում են, որ հակաբիոտիկները հաճախ վնասակար ազդեցություն են ունենում և հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ առաջացնում են կայունություն, ուստի մեղրի կիրառությունը որպես այլընտրանքային դեղամիջոց ավելի շատ առավելություններ ունի:

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ վերին շնչուղիների վարակների մեծ մասը վիրուսային է, այդ իսկ պատճառով հակաբիոտիկների օգտագործումն անարդյունավետ է և ոչ նպատակահարմար: Նրանց խոսքով՝ բժիշկները չարդարացված կերպով հաճախ են դիմում հակաբիոտիկներ նշանակելուն: Երբեմն դա տեղի ունենում պացիենտի՝ ուժեղ ազդող դեղամիջոց նշանակելու խնդրանքով, իսկ բժիշկը չի մերժում՝ հարաբերությունները չփչացնելու համար:

Սակայն գիտնականները զգուշացնում են, որ մեղրը բարդ նյութ է, ուստի նրա տարատեսակները կարող են տարբեր արդյունք ունենալ: Այն անվտանգ է բնակչության մեծ մասի համար, բացառություն են ալերգիա ունեցողները և մինչև մեկ տարեկանները:

Հետազոտողները շեշտում են, որ մեղրի արդյունավետության ուսումնասիրությունները շարունակվում են: Ընդ որում՝ գիտնականները փորձում են պարզել, թե մեղրը որքանով է արդյունավետ հակաբակտերային միջոցի տեսանկյունից, ինչպես նաև՝ թե ինչպես կարող է այն օգնել այլ հիվանդությունների բուժմանը՝ բացի հազից ու մրսածությունից: Գիտնականները նշում են, որ երբեմն բուժման լավագույն միջոցը բնության կողմից տրված բարիքն է, սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է հավելյալ ուսումնասիրություններ կատարել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021