Categories: Գիտություն

Գիտնականները պարզել են, թե ինչու են ավելորդ քաշ ունեցողները ծանր տանում Covid-19-ը

Մկների վրա արված փորձարկումները ցույց են տվել, որ ճարպակալումն առաջացնում է ACE2 սպիտակուցի բարձր էքսպրեսիա. հենց այն է SARS-CoV-2-ն օգտագործում բջջի մեջ սողոսկելու համար: Դա կարելի է համարել բացատրություն, թե ինչու են ավելորդ քաշ ունեցողներն առավել ծանր տանում Covid-19-ը:

Բարձր տարիքը, ծխելը, ավելորդ քաշը և խրոնիկ հիվանդությունների առկայությունը (մասնավորապես՝ սիրտ-անոթային համակարգի, շաքարային դիաբետ) նոր տեսակի կորոնավիրուսով վարակված պացիենտների համար մահացության և բարդացումների վտանգի հիմնական հանգամանքներն են: Ավելի վաղ ԱՄՆ-ի գիտնականները համարել են, որ Covid-19-ի ծանր ընթացքով հոսպիտալացվածների շարքում ավելի հաճախ են հանդիպում ճարպակալությամբ տառապողները:

Ներկայումս Կանադայից և Արաբական Միացյալ Էմիրություններից կենսաբանները որոշել են պարզել, թե ինչով է պայմանավորված Covid-19-ով վարակվածների համար հիվանդության ծանր դեպքերի հաղթահարումը, և հաստատել են, որ գերերի օրգանիզմը ռեցեպտորների բարձր քանակ է մշակում, որոնք անհրաժեշտ են SARS-CoV-2-ին՝ առողջ բջիջների մեջ սողոսկելու համար: Հետազոտությունը դեռևս գրաքննություն չի անցել:

Աշխատության հեղինակները նշում են, որ ավելի վաղ ցույց է տրվել, որ բջիջ-տիրոջ մեջ մուտք գործելու համար SARS-CoV-2-ն օգտագործում է 2-րդ անգիոթենզինփոխակերպող ֆերմենտներին (մեմբրանային սպիտակուց ACE2): Նրանք փորձել են նկարագրել, թե ինչպես է SARS-CoV-2-ը խախտում տիրոջ մոտ լիպիդների նյութափոխանակության ուղիները և ինչպես է ապակարգավորված լիպոգենեսը (ճարպերի կուտակման գործընթաց) ազդում ACE2-ի կարգավորման վրա, հատկապես գիրանալու դեպքում:

Հեղինակների խոսքով՝ հանրամատչելի տրանսկրիպտոմային տվյալների կրկնակի վերլուծության օգնությամբ առաջին անգամ բացահայտվել է, որ SARS-CoV-2-ով վարակված թոքերի էպիթելային բջիջները ցուցաբերում են այն գեների բարձր կարգավորում, որոնք կապված են լիպիդների նյութափոխանակության հետ, ներառյալ SOC3 գենը, որը մասնակցում է բորբոքման կարգավորմանը և լեպտինի ազդանշանների փոխանցման զսպմանը:

Գիտնականները փորձարկում են արել 16 լաբորատոր մկների վրա, որոնց բաժանել են 2 հավասար խմբի: Հայտնաբերվել է, որ առաջին խմբի՝ ճարպակալմամբ տառապող կրծողների օրգանիզմը ավելորդ քաշ չունեցող մկների խմբի հետ համեմատ ավելի շատ ACE2 ֆերմենտներ է արտադրել, որոնց հետ փոխգործակցում են կորոնավիրուսի S սպիտակուցները: Ընդ որում՝ դա ավելի շատ նկատվել է թոքերի հյուսվածքներում: Այդպիսով, վիրուսն իր տիրապետության տակ օրգանիզմ ներթափանցելու ավելի շատ ուղիներ է ունեցել:

Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ նման գործընթացը կարող է դիտարկվել նաև դիաբետով հիվանդների օրգանիզմում և արյան մեջ խոլեստերինի բարձր քանակ ունեցողների մոտ: Կենսաբանները նախատեսում են դա պարզել հետագա հետազոտություններում:

Ավելի վաղ Լոնդոնի կայսերական քոլեջից պրոֆեսոր Պիտեր Օպենշոուն նշել է, որ, ամենայն հավանականությամբ, ներքին օրգանների շուրջը ճարպի ավելացումն ուժեղացնում է Covid-19-ի առաջացրած «ցիտոկինային փոթորիկը»: Հիպերցիտոկինեմիան չվերահսկվող բորբոքային ռեակցիա է, որն առաջացնում է օրգանիզմի սեփական հյուսվածքների վնասում:

Վիրուսի դեմ պայքարելու համար օրգանիզմը սկսում է առանձնացնել ցիտոկինների մոլեկուլները, որոնք ապահովում են բջիջների՝ ինտերֆերոնների, ինտերլեյկինների, հեմոկինի և այլնի միջև փոխազդեցությունները: Ցիտոկինի ազդեցությամբ բջիջը սկսում է արտադրել այլ ցիտոկիններ. սկսվում է այսպես կոչված ցիտոկինային փոթորիկ, որը կարող է հանգեցնել բազմաօրգանային անբավարարության, հիպերֆերիտինեմիայի, ինչպես նաև մահվան:

Բացի այդ՝ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ գիրացած մարդիկ սկզբունքորեն հաճախ են տառապում բարդացումներից կամ մահանում վարակային հիվանդություններից, ինչպիսին գրիպն է: Ավելորդ քաշը նաև դժվարացնում է թթվածնի ներշնչումը, իսկ դրա անբավարարության պատճառով հյուսվածքների և օրգանների մոտ դիտվում է դիսֆունկցիա: Բոլոր այդ հանգամանքներն ընդհանուր առմամբ կարող են բացատրել, թե ինչու են ավելորդ քաշ ունեցող պացիենտները Covid-19-ն ավելի ծանր տանում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021