Categories: Գիտություն

Ինժեներներն ապագայի «ջրիկ» ռոբոտների համար ստեղծել են ճկուն արտակմախքներ

3D տպման նոր տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ պոլիմերային կառուցվածքներ, որոնք ճկվում և ազատորեն ծռմռվում են, բայց հետո կրկին ու կրկին վերադառնում են սկզբնական կառուցվածքին:

Քանի դեռ սովորական ռոբոտները հեռու են կատարելությունից, «ջրիկները» շարունակում են հանդիսանալ գիտական ֆանտաստիկայի հենքը: Միևնույն ժամանակ այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, և ստեղծվել են նույնիսկ փոքրամարմին, բայց նման համակարգերի գործող նախատիպեր: Ի վերջո՝ պարտադիր չէ, որ դրանք նման լինել «Տերմինատոր-2»-ի հակահերոսին: Օրինակ, մոնիտորինգի ոչ մեծ «ջրիկ» սարքավորումները կարող էին պահպանվել և առաքվել ոչկառուցվածքային և կոմպակտ տեսքով, և արդեն տեղում ընդունել աշխատանքի համար անհրաժեշտ կառուցվածքը:

Նման համակարգի նախատիպը վերջերս ներկայացվել է Բինգհեմթոնյան համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Պու Չժանի թիմը: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս 3D տպիչի օգնությամբ ստանալ առաձգական, ազատորեն ճկվող ու ծռմռվող «էկզոկմախք» (արտաքին կմախք), որն անհրաժեշտ պահի ընդունում է սկզբնական տեսքը:

Համակարգի հիմքում ընկած է այսպես կոչված Ֆիլդի մետաղը. բիսմութի, ինդիումի ու արճճի ձուլվածք՝ հալման ընդամենը 62°С-ով: Չժանի խումբը 3D տպիչի օգնությամբ օգտագործել է միօրինակ ծածկույթի նորարարական մեթոդ՝ հիմքը պատելով Ֆիլդի սառեցված (նաև` կոշտ) ձուլվածքով: 62°С-ից բարձր ջերմաստիճանում ստացված կառուցվածքները լիովին առաձգական ու ճկուն են դարձել. դրանք հեշտությամբ կարելի է ծռմռել և սեղմել. սակայն սառչելուց հետո այն վերադառնում սկզբնական կառուցվածքին:

Լաբորատորիայում ստացված կառուցվածքներից մի քանիսը / ©Pu Zhang, Binghamton University

Առաջին փորձարկումները ցույց են տվել, որ ձուլվածքով լրացված «արտակմախքը» նմանատիպ հալեցում-պնդացումների բազմաթիվ շրջափուլեր անցնում է առանց որևէ կորստի: Հեղինակները ցույց են տվել նման կառուցվածքների մեծ ընտրություն. մեղրաբջիջներից ու «ֆուլերեններից» մինչև «սարդոստայններ» ու նույնիսկ ձեռքի մասեր, որոնք հիշեցնում են «Տերմինատոր-2»-ի մասին: Գիտնականները վստահ են, որ տեխնոլոգիան անպայման պիտանի է լինելու. եթե ոչ Երկրի վրա, ապա` տիեզերքում:

Պու Չժանը նշել է, որ ինժեներները սովորաբար օգտագործում են ալյումինե կամ պողպատե առաձգականացնող կառուցվածքներ, սակայն Լուսնի վրա վայրէջքի ժամանակ մետաղն էներգիա է կլանում և դեֆորմացվում է: Ներկայումս, նրա խոսքով, այդ խնդիրը վերացված է. օգտագործվում է Ֆիլդի ձուլվածքը, հնարավոր է՝ խախտվել, սակայն տաքացնելով լիովին վերականգնել նրա կառուցվածքը` կրկին ու կրկին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021