Categories: Գիտություն

Ռուս տիեզերագնացն Անտարկտիդայի վրա «5 անծանոթ մարմիններ» է նկարել

Տիեզերական ՄՏԿ-62/63 առաքելության անդամ Իվան Վագները տեսանյութ է հրապարակել, որտեղ Հարավային կիսագնդի երկնքում մի քանի լուսարձակող «առեղծվածային» մարմիններ են երևում:

Ռուս տիեզերագնաց Իվան Վագները, ով ներկայումս Միջազգային տիեզերակայանում է, «ուշագրավ և, միաժամանակ, առեղծվածային տեսանյութ» է հրապարակել:

Վագները նշել է, որ հյուսիսափայլի պիկն Անտարկտիդայի երկնքում, Ավստրալիայի աշխարհագրական լայնություններում նկարահանելիս կադրում հայտնվել է հինգ «անհայտ մարմիններից» կազմված խումբը: Թվիթերյան էջում գրել է, որ 9-12-րդ վայրկյաններում հայտնվել են 5 մարմիններ, որոնք թռչում են զուգընթաց՝ միմյանցից հավասարաչափ հեռավորությամբ:

Տեսանյութում այդ մարմինները կարելի է տեսնել 2-3 վայրկյան: Սակայն, տիեզերագնացի խոսքով, իրականում նա այդ երևույթը դիտարկել է շուրջ մեկ րոպե: Վագները նշել է, որ կադրերն արվել են վայրկյանում մեկ անգամ, ապա համախմբվել են 25 վայրկյան/կադր տեսանյութում: Այսինքն՝ իրական ժամանակում մարմինների դիտարկումը կազմել է 52 վ:

Մեկնաբանողների մեծ մասը ենթադրել է, որ անհայտ մարմինները Starlink արբանյակներն են, որոնց նոր խմբաքանակն Իլոն Մասկի SpaceX ընկերությունն օրերս է արձակել: Ոմանք հիշել են նաև Պենտագոնի կողմի հրապարակված տեսանյութը՝ «չբացահայտված թռչող օբյեկտների» վերաբերյալ:

Տեսանյութը դիտարկած գիտնականները համաձայնել են այն տարբերակին, որ պատկերված մարմինները Starlink-ի արբանյակներն են, սակայն լիովին պնդելու համար հավելյալ տեղեկությունների կարիք են տեսել: Մասնագետները տեսանյութում պատկերվածը հաստատապես մեկնաբանելու համար առկա տվյալներն անբավարար են համարել՝ նշելով, որ պետք է հստակ իմանալ ժամանակը, աշխարհագրական բարձրությունը, լայնությունը, որոնց վրա Վագները նկարել է տեսանյութը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021