Categories: Գիտություն

Աստղագետները հայտարարել են արեգակնային ակտիվության նոր շրջափուլի մեկնարկի մասին

1974թ.-ից սկսած սա արդեն 25-րդ շրջափուլն է: Այն կտևի 11 տարի և գագաթնակետին կհասնի 2025թ. հուլիսին: Աստղագետները հայտարարության համաձայն՝ նոր շրջափուլի մասին տվյալները կարևոր են հատկապես լուսնային ապագա առաքելությունների ծրագրման համար:

Արեգակնային ակտիվության հաջորդ շրջափուլի մասին հայտարարել են NASA-յի տիեզերական եղանակի և ամերիկյան օդերևութաբանական NOAA գործակալության փորձագետները: Այն մեկնարկել է 2019թ. դեկտեմբերին, սակայն արեգակնային շրջափուլի կանխատեսման մասնագետների խումբը հիմա է կարողացել հայտարարել: Խնդիրն այն է, որ Արեգակը փոփոխական է, ուստի նոր շրջափուլի հաշվարկումը և կանխատեսումն ամիսներն են պահանջում:

Լուսատուի ակտիվությանը հետևելու հարցում գիտնականներին աջակցում են նրա մակերեսի մուգ բծերը: Նրանց ծագումն ուղեկցվում է արեգակնային ակտիվության տարբեր երևույթներով. զանգվածի կեղևային արտանետումներով ու բռնկումներով: Նրանք, իրենց հերթին, փոխում են տիեզերական եղանակը և, որպես հետևանք, ազդում են Երկրի մագնիսական դաշտի, արբանյակների աշխատանքի և տիեզերական ծրագրերի կազմման վրա:

Մինչև 2019թ. դեկտեմբերը Արևը խաղաղ է եղել. նրա մակերեսին գիտնականները գործնականում բծեր չեն նկատել, իսկ կարճալիքային ճառագայթման մակարդակն ընկել է սարքավորումների զգայունության տիրույթից ներքև: Սակայն այդ ժամանակից սկսած մեր աստղի ակտիվությունն աստիճանաբար աճում է: Ներկայումս հետազոտական խումբը հետևում է արեգակնային մի քանի ոչ մեծ բծերին, որոնք ազդարարում են նոր շրջափուլի սկիզբը:

Ակտիվությունն արեգակնային նախկին շրջափուլի ժամանակ և նորի կանխատեսումը: Հորիզոնական՝ ժամանակը, ուղղահայաց՝ արեգակնային բծերի թիվը / © NOAA Space Weather Prediction Center

Կանխատեսման համաձայն՝ համար 25 շրջափուլը շատ նման է լինելու նախորդին, որը վերջին 100 տարվա ընթացքում ամենաթույլն է եղել. վերջին շրջափուլի արեգակնային ակտիվության գագաթնակետի ժամանակ աստղագետներն արեգակնային 120 բծեր են հայտնաբերել, իսկ նոր շրջափուլի գագաթնակետին՝ 2025թ., նկատելի կլինեն շուրջ 115-ը: Համեմատության համար՝ միջինից բարձր ակտիվությամբ շրջափուլերի ժամանակ գիտնականները կարող են նշմարել ավելի քան 200 բծեր: Հետազոտական խմբի համանախագահ և NOAA-յի ֆիզիկոս Դագ Բիսեքերի խոսքով՝ այն, որ նոր շրջափուլը համեմատաբար թույլ է լինելու, չի նշանակում, թե չկա տիեզերական աննախադեպ եղանակի վտանգ:

NASA-յի փորձագետներն ընդգծում են, որ արեգակնային ակտիվության վերլուծությունը հույժ կարևոր է լուսնային ապագա առաքելությունների ծրագրման համար: Հետազոտությունը պետք է օգնի հասկանալ, թե ինչպես է ճառագայթումն ազդելու տիեզերագնացների և տեխնիկայի վրա և ինչպես կարելի է նվազեցնել դրա ազդեցությունը: Գիտնականներն աշխատում են կանխատեսման մոդելների վրա, որպեսզի սովորեն կանխատեսել տիեզերական եղանակն այնպես, ինչպես օդերևութաբանները կանխատեսում են եղանակը Երկրի վրա:

NOAA գործակալությունը տիեզերական եղանակը դիտարկում են արբանյակների միջոցով և կանխատեսումներով կիսվում են Կոլորադոյի հետազոտական կենտրոնի միջոցով, իսկ NASA-ն հետազոտում է մերձերկրյա տիեզերական տիրույթը, որպեսզի բարելավվեն տիեզերական եղանակի կանխատեսումը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021