Categories: Գիտություն

STARMUS 6-րդ փառատոնն անցկացվելու է Հայաստանում՝ հռչակավորների մասնակցությամբ

Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ (Stars and Music) փառատոնն անցկացվելու է Հայաստանում՝ 2021թ. սեպտեմբերի 6-11-ը: Այն նվիրված կլինի դեպի Մարս խորհրդային MARS 3 և NASA-ի MARINER 9 առաքելությունների 50-ամյակին:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վստահեցրել է, որ փառատոնը հրաշալի է լինելու, և բոլորը հպարտանալու են, որ այն Հայաստանում է անցկացվում:

Փառատոնին նվիրված առցանց քննարկմանը նախագահից բացի, մասնակցել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը, փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դևիդ Այքերը, փառատոնի խորհրդական, աստղագետ Միշել Մայորը:

Առցանց քննարկում՝ Հանրապետության նախագահի մասնակցությամբ / © president.am

Հանրապետության նախագահը նշել է, որ այս փառատոնը պետք է տարբերվի նախորդից, որն անցկացվել է Շվեյցարիայում: Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որ Հայաստան այցելեն նաև Նոբելյան մրցանակակիրներ և դասախոսություններ ունենան, ոգևորեն գիտնականներին ու երիտասարդությանը:

Արմեն Սարգսյանը փառատոնի նպատակ է նշել երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելը: Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է մասնակցել այնպիսի ծրագրերի, ինչպիսին է Մարս թռչելը: Նախագահը ցանկություն է հայտնել, որ STARMUS-ը կապված լինի արհեստական բանականության հետ:

STARMUS VI անց է կացվելու Հայաստանում 2021 թվականի սեպտեմբերին / © Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ փառատոնը, միավորելով ռոք երաժշտությունը, գիտությունը և հատկապես աստղաֆիզիկան, ավելի հրապուրիչ է դարձնում գիտությամբ զբաղվելը՝ հատկապես երիտասարդների համար: Նրա խոսքով՝ աշխարհն առաջ մղողը նորարարական ուժերն են:

Արշակյանն ընդգծել է, որ տիեզերական տեխնոլոգիաները բարձր տեխնոլոգիաների շարքում ամենաարագ զարգացող ճյուղերից են: Նրա խոսքով՝ այս ճյուղը Հայաստանում նույնպես առաջնահերթ է և հեռանկարային զարգացման ծրագրեր է մատնանշում:

Նախարարը երիտասարդներին կոչ է արել մտածել 2021թ. սեպտեմբերին կամ մինչ այդ անելիքների մասին՝ մեծ միջոցառումից առավելագույն արդյունք քաղեն, քանի որ այն իր հնարավորություններով գալիս է Հայաստան:

Առցանց քննարկում / © president.am

Փառատոնի խորհրդի անդամ Ջիլ Տարտերը հիշեցրել է, որ 50 տարի առաջ սեպտեմբերին Բյուրականի աստղադիտարանում է կայացել ԱՄՆ-ԽՍՀՄ առաջին համատեղ համաժողովը՝ այլմոլորակային բանականության ուսումնասիրությունների վերաբերյալ: Այդ պատճառով փառատոնի անցկացման վայրն ու տարեթիվը մեծ նշանակություն ունեն:

Ամերիկացի աստղագետը հույս է հայտնել, որ կկարողանա այցելել աստղադիտարան, շատ գիտնականներ, երիտասարդներ, քաղաքացիներ կներգրավեն այլմոլորակային քաղաքակրթությունների հետազոտության աշխատանքների գաղափարի շուրջ:

Շվեյցարացի աստղագետ, STARMUS-ի խորհրդական Միշել Մայորը նույնպես իր ուրախությունն է հայտնել հին մշակույթ, վանքեր, եկեղեցիներ ունեցող երկում փառատոնը կազմակերպելու առթիվ: Նա ցանկություն է հայտնել այցելել Տաթև՝ մյուսներին ևս խորհուրդ տալով այն տեսնել:

Փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դևիդ Այքերը նշել է, որ մտադիր են ոլորտի խանդավառ մասնագետների բերել Հայաստան: Նրա խոսքով՝ աստղագիտության բնագավառում հիմա ոսկեդար է. զարգացումները սրընթաց են տեղի ունենում:

STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը կարևորել է STARMUS-ի՝ Հայաստանում անցկացվելը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ գիտության արժեքը, կարևորությունն ավելի ավելի են մեծացել: Իսրայելյանի համոզմամբ՝ Մարսի, կորոնավիրուսի և տիեզերագիտության միջև տարբերությունը մեծ չէ, քանի որ բոլոր դեպքերում խոսքը գիտության մասին է:

Գարիկ Իսրայելյանը STARMUS-ի համահիմնադիրն է, տնօրենը և խորհրդի անդամը / © GARIK ISRAELIAN

Գարիկ Իսրայելյանը տեղեկացրել է, որ փառատոնը հետաքրքիր ծրագիր է ունենալու՝ կապված Մարսի և գիտության տարբեր ոլորտների հետ: 2020թ. երեք տիեզերագնացներ կուղևորվեն Մարս և տեղ կհասնեն 2021թ. գարնանը: Արդյունքում, նրա խոսքով, STARMUS-ի ժամանակ նոր նյութեր կլինեն, և Մարսի հետազոտությունների մասին ամենավերջին նյութերը կլինեն հենց փառատոնի ժամանակ:

Հաղորդվում է, որ փառատոնին մասնակցելու են նաև Հանս Զիմերը, Պիտեր Գեբրիելը, Ժան-Միշել Ժարը և այլք: Մասնակցությունը հաստատել է նաև Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021