Categories: Գիտություն

Օրգանիզմի վրա 4G-ի և 5G-ի ազդեցությունը ստուգել են ձկների վրա

Կենսաբանները պարզել են, թե ինչպիսի ազդեցություն են ունենում ռադիոալիքները ձկների սաղմերի վրա: Պարզվել է, որ դրանք էական ազդեցություն չեն ունենում մահացության, կազմաբանության և լույսին արձագանքելու վրա, սակայն որոշակիորեն ճնշում են զգայաշարժողական գործառույթները: Թե ինչպես դրանք կանդրադառնան հասուն առանձնյակների վրա, դեռ պետք է պարզել:

Փորձարկման համար Օրեգոնի համալսարանի գիտնականների խումբը Ֆարադեյի վանդակից պատրաստված խցիկում տեղադրել են դանիո-ռերիո՝ ակվարիումային հայտնի ձկան ձկնկիթները: Խցիկին միացրել են ալեհավաք և հաղորդիչ, որը ճառագայթել է 3.5 ԳՀց հաճախականությամբ (4G և 5G կապի աշխատանքի համար կիրառվող) ռադիոալիքներ: Որպեսզի լաբորատոր պայմանները չազդեն սաղմերի զարգացման վրա, գիտնականները հետևել են ջերմաստիճանին (28-29 աստիճան Ցելսիուս) և ջրի մակարդակին (ձկնկիթների նկատմամբ առնվազն 5 մմ բարձրություն):

Արգասավորումից հետո 6-րդ ժամից սկսած նմուշները 42 ժամվա ընթացքում ենթարկվել են ալիքների ազդեցությանը: Եվս 3 օր ճառագայթել են հնարավոր փոփոխությունների օրինակով: Վերլուծությունը ցույց է տվել, որ մահացության և կազմաբանության (մորֆոլոգիա) վրա էական ազդեցություն տեղի չի ունեցել: Ճառագայթումը չի ազդել նմուշների՝ պայծառ և խավար լույսին արձագանքելու ունակության վրա: Սակայն հայտնաբերվել է վախի արձագանքման որոշակի արգելակում, ինչը խոսում է մի քանի զգայաշարժողական (սենսոմոտորային) խանգարումների մասին: Հեղինակների կարծիքով՝ դա կարող է նյարդամկանային համակարգի խանգարման վաղ ցուցիչ հանդիսանալ, որն ի հայտ է գալիս հասուն առանձնյակների մոտ:

Սաղմերի խցիկ: (A) հաղորդիչն արտադրում է 3.5 ԳՀց հաճախականությամբ ազդանշան, որն ալեհավաքի միջոցով փոխանցվում է Ֆարադեյի վանդակի մեջ: Խցիկի 6 շերտերն ապահովում են ջերմաստիճանը: Սլաքները ցույց են տալիս ուղղությունը՝ B) շերտի տեսքը վերևից (ձախ) և յուրաքանչյուր բացվածքի խոշորացված տեսքը կողքից (աջ): Յուրաքանչյուր բացվածք պարունակում է մոտ 3 մլ սաղմնային նյութ և 50 սաղմ: C) փորձնական տեխնոլոգիական սխեմա, որը ցույց է տալիս ներգործության սկիզբը, ավարտը և տվյալների հավաքագրման ժամանակը / © PLOS ONE

Արդյունքներն էականորեն տարբերվում են նախորդ հետազոտության տվյալներից: Նրա համաձայն՝ ակվարիումային ձկների սաղմի վրա 100 ՄՀց հաճախականությամբ ռադիոալիքների ազդեցությունը հանգեցնում է զարգացման հապաղման: Այսպիսի տարբերությունը կարելի է բացատրել փորձի մեկնարկի ժամանակից (նախորդ փորձում ալիքներով ազդեցությունը սկսել են անմիջապես արգասավորումից հետո, իսկ վերջինում՝ 6 ժամ հետո), մինչդեռ զարգացման վաղ փուլերում սաղմերն առավել զգայուն են, իսկ 100 ՄՀց հաճախականությունը, հնարավոր է, կենսաբանորեն առավել ակտիվ է եղել, քան 3,5 ԳՀՑ-ը:

Խումբն օգտագործել է ազդանշանի՝ արհեստականորեն բարձրացված մակարդակ, որպեսզի մեծ հավանականությամբ հայտնաբերի ճառագայթման հետևանքները: 8,27 Վտ/կգ ռադիոհաճախականությամբ ազդեցությունը շուրջ 200 անգամ ավելին է, քան այն, որը մարդը ստանում է բջջային հեռախոսից, և 100 անգամ ավելի շատ, քան մենք կարող ենք ստանալ՝ բնակչության ընդհանուր ճառագայթման դեպքում: Ազդանշանի նույնիսկ այդպիսի բարձր մակարդակի դեպքում խոշոր հետևանքների բացակայությունը ցույց է տալիս, որ մարդկանց համար 3,5 ԳՀց հաճախականությամբ ազդեցությունն, ամենայն հավանականությամբ, լավորակ կլինի:

Գիտնականները նշում են, որ իրենց եզրակացությունները դեռ ամբողջական չեն: Հեղինակների խոսքով՝ հնարավոր է, որ ռադիոճառագայթման՝ հետազոտությունում հայտնաբերված արդյունքները լինեն անցողիկ, և սաղմերը կարողանան վերականգնվել կամ համակերպվեն կայուն ազդանշանին՝ ազդեցության ավարտի (արգասավորումից 48 ժամ հետո) և փորձարարական չափումների միջև (արգասավորումից 120 ժամ հետո): Առաջիկա հետազոտություններում նրանք մտադիր են կիրառել բջջային կապի ազդանշանները՝ առավել տևական ազդեցությամբ և ալիքների հաճախականության արագ մոդուլավորմամբ: Բացի այդ, նախատեսվում է ուսումնասիրել սաղմնային կառուցվածքի վրա ռադիո և այլ տեսակի ճառագայթման կամ քիմիական սթրեսորների ազդեցությունները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021