Կորոնավիրուսով վարակվածության 489 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում վերջին 24 ժամում Covid-19-ից մահացել է 13 մարդ, առողջացել են 710-ը: Վարակվածների թիվը հասել է 31392-ի, փաստացի բուժում է ստանում 11234 պացիենտ:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ առողջացածների թիվը Հանրապետությունում հասել է 19419-ի՝ նախորդ օրն ավելանալով 710-ով:
Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 559-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 67 (տղամարդ), 71 (կին), 76 (կին), 79 (տղամարդ), 93 (տղամարդ), 67 (տղամարդ), 71 (կին), 71 (կին), 78 (կին), 95 (կին), 70 (տղամարդ), 59 (կին) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այլ հիվանդության պատճառով 3 մահ է գրանցվել: Այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 180 է:
Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 31392: Նախորդ օրը կատարված թեստերից 1399-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 133104 թեստավորում:

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները