Categories: Գիտություն

Naked Science: Գիտնականները հաստատել են, որ տղամարդիկ Covid-19-ի համար ավելի խոցելի են

Միաժամանակ մի քանի հետազոտություններ ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի ծանր են տանում կորոնավիրուսը: Ավելի վաղ բժիշկները ենթադրում էին, որ այդ երևույթի հիմքում ծխելու սովորությունն է, սակայն, պարզվել է, դա միանշանակ չէ:

Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսային վարակի ընթացքի ծանրությունը տարբերվում է գրիպի տարբեր տեսակներից: Այսպես, տարեցներն ավելի խոցելի են վիրուսի նկատմամբ, քան միջին տարիքի մարդիկ և երեխաները: Նույն կերպ՝ SARS-CoV-2-ը վտանգավոր է անամնեզում օնկոլոգիական կամ կարդիոլոգիական պաթոլոգիաներով, ինչպես նաև շնչառական հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Վերջին շրջանում մի շարք հետազոտություններ ցույց են տվել Covid-19-ի տարածման գենդերային տարբերությունը: Այսպես, տղամարդկանց մոտ հիվանդության ախտանշաններն ավելի հաճախ են ի հայտ գալիս, իսկ ընթացքն ավելի հաճախ է մահվան ելք ունենում: Այդ տենդենցն առաջին անգամ արտահայտվել է, երբ համաճարակը դեռ միայն Չինաստանն էր ալեկոծում: Չինաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի հրապարակած ամենշաբաթյա տեղեկագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ Covid-19-ից մահացությունը տղամարդկանց ոտ կազմում է 2,8%, մինչդեռ կանանց մոտ 1,7% է:

Նույն պատկերը դիտարկվել է, երբ պանդեմիան ընդգրկեց նաև Եվրոպան: Հրապարակված տվյալների համաձայն` Իտալիաում կորոնավիրուսից մահացածների 71%-ը տղամարդիկ են: Իսպանիայի տվյալները ցույց են տալիս, որ տղամարդկանց մահացությունը կրկնակի շատ է:

Ինչո՞ւ են տղամարդիկ կորոնավիրուսի նկատմամբ ավելի խոցելի: Լոնդոնի համալսարանական քոլեջի Գենդերային և գլոբալ առողջապահության կենտրոնի տնօրեն Սարա Հոուքսի խոսքով՝ ոչ ոք չգիտի, թե տարբերության իրական պատճառը որն է: Սկզբում հիմնական պատճառ է նշվել ծխելը. ՉԺՀ-ում ծխում է տղամարդկանց կեսը, կանանց` 2%-ը: Գիտնականները ենթադրել են, որ այդ հանգամանքը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց շնչառական համակարգերի առողջության վրա և նրանց վարակի նկատմամբ ավելի խոցելի է դարձնում:

Փետրվարի վերջին հրապարակված մեկ այլ հետազոտությամբ ևս ծխելու հիպոթեզը հաստատվել է: Համաձայն դրա՝ Covid-19-ի թույլ կամ միջին արտահայտված ախտանշաններով մարդկանց շարքում տղամարդիկ կազմում են շուրջ 12%-ը, բայց ռեանիմացիայում հայտնված և մահացածների՝ 26%-ը: Բազմաթիվ մասնագետներ նշել են, որ տղամարդկանց մահացության վրա բացասաբար են ազդում սովորույթները: «Ուժեղ սեռը» թեթևամտորեն է վերաբերվում ձեռքերը լվանալուն, հաճախ առանց օճառի են լվացվում, քիչ են դիմում բժիշկների և չեն հետևում առողջապահական խորհուրդներին:

Սակայն ավելի ուշ արված հետազոտություններում հերքվում է ծխելու հիպոթեզը: Այսպես, Իտալիայում ծխում է տղամարդկանց 28%-ը, կանանց՝ 19%-ը, սակայն Չինաստանի համեմատ մահացության առումով տարբերությունն այդչափ էական չէ, և ծանր ախտանշաններով պացիենտների, վիրուսից մահացողների թիվը տղամարդկանց շրջանում մեծ է: Հնարավոր է՝ այդ երևույթի ներքո առկա է յուրահատուկ պատճառ:

Ջոն Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր Սարբի Կլյայնի կարծիքով՝ այդ հանգամանքը կարող է լինել բնատուր ցածր իմունային հակավիրուսային պատասխանը: Նրա ղեկավարությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ դա արդար է ՍՇՎ-ի և հեպատիտ C-ի դեպքում: Մկների վրա արված հետազոտությունները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ դա կարող է իրավացի լինել նաև կորոնավիրուսի դեպքում, թեև անմիջապես SARS-CoV-2-ի դեպքում արուների իմունային համակարգի ռեակցիան չի ուսումնասիրվել:

Բացի այդ՝ սեռական նման տարբերության գործում կարող են դերակատարում ունենալ հորմոնները. օրինակ՝ էստրոգենը բջիջների հակավիրուսային ռեակցիան ուժգնացնող էստրոգենը: Բացի այդ՝ բազմաթիվ գեներ, որոնք կարգավորում են իմունային համակարգը, կանանց մոտ տեղակայված են սեռական X քրոմոսոմում (կանանց մոտ այդ քրոմոսոմը զույգ է, մինչդեռ տղամարդկանց մոտ մեկն է):

Սաբրա Կլյայնը նշել է, որ Covid-19-ի նկատմամբ իմունային պատասխանի սեռային տարբերությունները, հավանաբար, կհայտնաբերվեն հակամարմինների հետազոտություններում, որոնք ներկայումս ամբողջ աշխարհում տարվում են: Նրա խոսքով՝ առաջիկայում այդ հարցում հստակությունը կարող է մեծանալ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021