Categories: Գիտություն

Գիտնականները հաշվարկել են, թե ինչքան վտանգավոր կարող է լինել կորոնավիրուսով վարակվածի հետ զրուցելը

Վարակված մարդը խոսելու ընթացքում շրջակա միջավայր է արտաբերում վիրուս պարունակող շուրջ հազար մասնիկ, որոնք օդում մնում են առնվազն ութ րոպե:

Թուքի կաթիլները կարող են մեր բերանից թռչել ոչ միայն հազալիս կամ փռշտալիս, այլև պարզապես խոսելիս: ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ բարձր խոսելիս բերանից թռչող թուքն օդում կարող է մնալ ավելի քան 10 րոպե և նպաստել մարդուց մարդուն վիրուսի փոխանցմանը:

Պաթոգենների փոխանցումը թուքի միջոցով դինամիկ գործընթաց է: Խոսքի յուրաքանչյուր վայրկյանում մարդը գեներացնում է միջինում մի քանի հազար կաթիլ թուք՝ տարբեր չափերի՝ 1-500 միկրոմետր: Նման կաթիլների չորացման արագությունը կախված է բազմաթիվ հանգամանքներից. օդի ջերմաստիճանից ու խոնավությունից, սկզբնական չափերից, օդի շարժումից ու թուքի մեջ թռչող նյութերի պարունակությունից:

Օդակաթիլային ճանապահով կորոնավիրուսի փոխանցման հավանականության վրա ազդում են առաջին հերթին մասնիկները չափերը: Որքան շատ են կաթիլները, այնքան մեծ է դրանցում գոնե մեկ վիրուսի առկայությունը: Այսպես, օրինակ, 50 միկրոմետր տրամագծով թուքի կաթիլը 37% հավանականությամբ պարունակում է SARS-CoV-2-ի վիրուսային մասնիկ: Իսկ 10 միկրոմետրանոցում՝ հավանականությունը 100 անգամ քիչ է (0,37%):

Վիրուսով վարակված մարդու թուքի վտանգավորությունը հասկանալու համար հետազոտության հեղինակները փորձարկում են կատարել: Գիտնականներից մեկը 25 վայրկյան 60 սմ բարձրությամբ տուփի մեջ արտաբերել է «Stay healthy» (Առողջություն): Տուփի մեջ օդափոխիչ է եղել՝ ապահովելով օդի հավասարաչափ տեղաշարժը: Նրա մեջ է դրվել նաև լազերային հարթ ճառագայթ՝ 150 մմ բարձրությամբ և 1 մմ լայնությամբ:

Խոսքն ավարտելուց հետո 10 վայրկյան անց օդափոխիչն անջատվել է: Այնուհետև գիտնականներն 80 րոպե տևողությամբ գրանցել են տուփի ներսում առկա մասնիկների տեղաբաշխվածությունը: Ճառագայթի ներքո հայտնված կաթիլների քանակի հիման վրա հետազոտողները հաշվարկել են տուփի ներսում կաթիլների քանակությունը:

Դիտարկվող կաթիլների թվի փոփոխությունը ժամանակի ընթացքում. կարմիր՝ առավել վառ և խոշոր կաթիլներ, կանաչ՝ մյուս բոլորը / © Anfinrud, Stadnytskiy, C.E. Bax & A. Bax, Proceedings of the National Academy of Sciences, 2020

Հաշվարկները ցույց են տվել, որ օդափոխիչ անջատման պահին տուփում առկա է եղել շուրջ 60 հազար մասնիկ: Դա նշանակել է, որ փորձարկողի բերանից թռչել է թուքի 2500 կաթիլ՝ վայրկյանում: Կաթիլների չորացման տևողությունը կազմել է մոտ 14 րոպե՝ կախված մեծությունից:

Թուքի մասնիկների սկզբնական միջին տրամագիծը տատանվել է 11-20 միկրոմետրի սահմաններում: Եթե ընդունվի, որ վարակված մարդու 1 միլիլիտր թուքի վիրուսային ծանրաբեռնվածությունը շուրջ 7 միլիոն վիրիոն է, ապա այդպիսի մարդը յուրաքանչյուր վայրկյան արտաբերում է վիրուս պարունակող շուրջ հազար կաթիլ, որոնք օդում են գտնվում առնվազն 8 րոպե:

Այս աշխատանքը ցույց է տալիս, թե ինչ վտանգի են մարդիկ իրենց ենթարկում՝ այլոց հետ շփվելով առանց սոցիալական հեռավորության պահպանման, ինչպես նաև առանց պաշտպանիչ միջոցների: Ամերիկացի գիտնականների աշխատությունը նաև ցույց է տալիս, թե ինչու է կարևոր մարդաշատ վայրերում դիմակ կրելը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021