Categories: Գիտություն

Գիտնականները հայտարարել են սառածության հալոցքի հետևանքով հնագույն վիրուսների վերականգնման վտանգի մասին

Կլիմայական փոփոխությունները մեծացնում են բազմամյա սառույցների միջից սիբիրյան խոցի, հնագույն էկոհամակարգերի մասնիկների՝ բակտերիաների ու վիրուսների «ազատագրման» վտանգը:

ՌԴ գիտությունների ակադեմիայի ՀՌՕ Աշխարհագրության խաղաղօվկիանոսյան ինստիտուտի Հյուսիս-արևելյան փորձագիտական կայանի ավագ գիտաշխատող Սերգեյ Դավիդովը հայտարարել է, որ գլոբալ տաքացման հետևանքով սառածության հալոցքը կարող է հանգեցնել նրան, որ հնագույն էկոհամակարգերի մասնիկները, այդ թվում՝ վիրուսները, դուրս գան մակերես:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի տարածքի ավելի քան 10%-ում բազմամյա սառածություն է: Դրանցում կան նյութեր, որոնք արդեն միլիոնավոր տարիներ սառած են: Գիտնականը նշել է, որ հալոցքի դեպքում կարող է վերականգնվել այն ամենը, ինչ նախկինում է եղել. մամոնտային էկոհամակարգ՝ մամոնտներով, ոչխարակովերով, բրդոտ ռնգեղջյուրներով, որտեղ գոյություն են ունեցել նաև վիրուսներ: Հաղորդվում է, որ հետազոտողները ներկայումս նոր վիրուսներ են հայտնաբերում, որոնք «մարդկանց վրա ուշադրություն չեն դարձնում»: Դավիդովը հայտնել է, որ հյուսիսսիբիրյան յուկագիր ժողովրդի թիվը պակասել է սև ծաղիկ հիվանդության հետևանքով: Գիտնականը չի բացառել, որ այդ վիրուսը կարող է ինչ-որ տեղ սառույցներում պահպանված լինի, ուստի նա անհրաժեշտ է համարել ուսումնասիրել նախկինում բռնկված համաճարակները:

Բացի այդ՝ Դավիդովը նշել է, որ մամոնտների մնացորդներում հայտնաբերվել է սիբիրյան խոց: ՌԴ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի Մելնիկովի անվան սառցագիտության ինստիտուտի գիտական հարցերով տնօրենի տեղակալ, ՀԱԴ համալսարանի բնական գիտությունների ինստիտուտի BEST միջազգային գիտակրթական կենտրոնի բիոգեոքիմիայի և կլիմատոլոգիայի ոլորտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Ֆյոդորովը հաղորդել է, որ Յակուտիայում կլիմայական փոփոխությունները մեծացնում են գերեզմաններից սիբիրյան խոցի և հնագույն բակտերիաների «ազատագրման» վտանգը:

Ֆյոդորովի խոսքով, սակայն, այդ խնդիրները նախկինում էլ եղել են, մինչև կլիմայական տաքացումը: Գետերի հունային գործընթացները հաճախ թաքցրել են այդպիսի գերեզմանները: Իսկ կլիմայի տաքացմամբ այդ վտանգն ավելի է մեծացել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021