Մեր գալակտիկայում կարող է գոյություն ունենալ ընդամենը 36 զարգացած քաղաքակրթություն — Շեշտ.am (shesht.am)
6 րոպե
Խմբագրություն

Մեր գալակտիկայում կարող է գոյություն ունենալ ընդամենը 36 զարգացած քաղաքակրթություն

Այլմոլորակային զարգացած քաղաքակրթությունների ազդանշանների բացակայությունն, իրականում, մարդկության և ժամանակակից քաղաքակրթության համար շատ վատ նորություն է:

Ծիր Կաթին / © Spacegid

Երկրի վրա քաղաքակրթությունները հավերժ չեն: Հռոմեական կայսրությունը գոյություն է ունեցել 1000 տարուց քիչ, իսկ մայաների քաղաքակրթությունը՝ շուրջ 2 հազարամյակ: Եվ որքան զարգացած է քաղաքակրթությունը, այնքան քիչ է գոյատևում: Իսկ որքա՞ն է մեզ մնացել: Անպատասխանատվության և սպառման այսպիսի տեմպերի պարագայում, ենթադրվում է, ոչ երկար:

Նույնը կարող էր տեղի ունենալ նաև այլ մոլորակներում: Եվ, հավանաբար, այդպես էլ պատահում է: Նրանց կարճատև կյանքը կարող է բացատրել, թե ինչում մենք մինչ օրս չենք հայտնաբերել այլմոլորակային կյանքի ոչ մի ազդանշան:

Վերջին հաշվարկներով՝ Ծիր Կաթին գալակտիկայում պետք է գոյություն ունենան քաղաքակրթություններ ունեցող մի քանի տասնյակ աշխարհներ՝ բավականին զարգացած: Սակայն այդ աշխարհները, հավանաբար, այնքան հեռու են, որ նրանց բնակիչների ազդանշանները Երկիր չեն հասնում կամ տարածության միջով թռչում են հազարավոր տարիներ: Այդ դեպքում, երբ ազդանշանը հասնի, տվյալ հեռավոր մոլորակում կարող է և քաղաքակրթություն արդեն չլինի: Կամ մենք չենք լինի: Թոմ Ուեթսբին և Քրիստոֆեր Կոնսելիսը նշել են, որ հնարավոր է պատկերացնել գալակտիկա, որտեղ բանական կյանք կլինի, սակայն շփումը քիչ հավանական է:

Անգլիայի Նոթինգհեմի համալսարանից Ուեթսբիի և Կոնսելիսի վերլուծության հիմքում շուրջ 60 տարի առաջ Դրեյքի կողմից առաջ քաշված, որոշակիորեն ձևափոխված հավասարումն է: Ֆրենկ Դրեյքը նշել է հանգամանքներ, որոնք, սկզբունքորեն, թույլ են տալիս գնահատել, թե գալակտիկայում քանի բանական քաղաքակրթություններ կարող են գոյություն ունենալ:

Գիտնականներն իրենց նոր՝ CETI հավասարման մեջ ցույց են տվել, որ բանական քաղաքակրթությունների քանակը կախված է նրանից, թե որքան աստղեր կան գալակտիկայում և նրանցից քանիսի տարիքն է 5 միլիարդից ավելի:

Պարզվել է, որ որոշ հանգամանքներ սահմանափակում են այլմոլորակային կյանքի հայտնաբերումը: Օրինակ՝ մեր գալակտիկայի գրեթե բոլոր աստղերը ավելի քան 5 միլիարդ տարեկան են, իսկ նրանց միջին տարիքը կազմում է մոտ 10 միլիարդ: Որոշ աստղեր բացառվում են՝ դրանց վրա հիմնական տարրերի բացակայության պատճառով: Մյուսներից, հավանաբար, միայն 20%-ը մոլորակներ ունեն Ոսկեծամիկի կամ Կյանքի գոտում:

Քանի որ գալակտիկայում ավելի քան 200 միլիարդ աստղ կա, հետևաբար պետք է գոյություն ունենան միլիարդավոր հավանական բնակեցված աշխարհներ: Բայց մինչև դա հայտարարելը պետք է կատարել ևս մեկ կարևոր բացառում:

Կարելի է վստահորեն պնդել, որ ազդանշաններ ուղարկելու ընդունակ քաղաքակրթությունը կարող է գոյատևել 100 տարի: Երկրի վրա ռադիոալիքները հայտնաբերվել են 1865թ. (հեղինակ՝ շոտլանդացի ֆիզիկոս Ջեյմս Քլերք Մասվել): Դրանցից օգտվել սովորել են 1895թ. երբ ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ստեղծել է առաջին ռադիոհաղորդիչը:

Այդ ամենը հաշվի առնելով և ուշադրություն դարձնելով, որ զարգացած քաղաքակրթությունների գոյության միջին տևողությունը 100 տարի է, ներկայումս մեր գալակտիկայում պետք է գոյություն ունենա ընդամենը 36 բավականին զարգացած քաղաքակրթություն:

Մեզ մոտ հարևանը, հավանաբար, կգտնվի 17 հազար լուսային տարի հեռավորության վրա, ինչն, ըստ Ուեթսբիի և Կոնսելիսի, անհնար կդարձնի տվյալների փոխանակությունը կամ նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով այդ արեգակնային համակարգերի հայտնաբերումը: Ամենալավատեսական դեպքում մեզ ամենամոտ քաղաքակրթությունը կարող է գտնվել մեզանից 300 լուսային տարի հեռավորության վրա:

Գիտնականների խոսքով՝ մեր գալակտիկայում քաղաքակրթությունների կյանքի տևողությունը հայտնի չէ, իսկ դա, անշուշտ, CETI-ի հավասարման համար ամենակարևոր հանգամանքն է:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.