Categories: Գիտություն

Վիրուսի արհեստական ծագման մասին խոսելը «պաթոլոգիական ցնդաբանություն է». վիրուսոլոգ

Meduza-ն հարցազրույց է վերցրել աշխարհահռչակ վիրուսոլոգ Եվգենի Կունինից: Մենք ամենակարևոր հատվածները թարգմանել ենք Ձեզ համար:

Աշխարհում ամենաշատ մեջբերվող վիրուսոլոգ և գենոմների էվոլյուցիայի մասնագետ Եվգենի Կունինը վերջերս իր գործընկերների հետ աշխատություն է հրապարակել, որտեղ գիտնականները նկարագրում են կորոնավիրուսների (նաև SARS-CoV-2-ի) առավել վտանգավոր և պաթոգեն տարատեսակներին բնորոշ գենոմային ագույցները:

Վիրուսի արհեստական ծագման մասին խոսակցություններին զուգահեռ՝ «Մեդուզան» հարցազրույց է վերցրել նրանից: Եվգենի Կունինը նշել է, որ գենոմի հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ վիրուսներն արհեստական ծագում չունեն: Նման պնդումները պաթոլոգիական ցնդաբանություն են: SARS-CoV-2-ը հնարավոր է ներդնել այլ կորոնավիրուսների գենետիկ ճյուղում, այդ դեպքում նրանք նոռմալ էվոլյուցիա կիրականացնեն: Հակառակի մասին պնդումները կամ սխալ են, կամ կոնսպիրոլոգիական հակումներ ունեն: Եթե խոսքը բնական վիրուսի մասին է, որը սպրդել է լաբորատորիայից, ապա այստեղ գիտությունն անզոր է. գենոմներն այդ մասին ոչինչ չեն կարող ասել, միայն՝ հետազոտողները:

Ինչո՞վ է նոր վիրուսը հետաքրքիր կենսաբանների համար

Ներկայումս ընթերցված են նոր կորոնավիրուսի ավելի քան 4 հազար գենոմներ, իսկ ընդհանուր առմամբ տարատեսակ կորոնավիրուսներից հավաքվել են ավելի քան 5 հազարը, այնպես որ՝ վիրուսային էվոլյուցիայի հետազոտողների համար այստեղ ոչ միայն մարտահրավեր կա, այլև՝ հետազոտության էական հնարավորություններ:

Մինչ հետազոտությունը, հայտնի էր պանգոլինային վիրուսների հետ ընդհանրության մասին, առկա էր S սպիտակուցի մասին տեղեկությունը:

Փորձել ենք պարզել, թե արդյո՞ք այս կորոնավիրուսի գենոմում առկա է այն, ինչը միավորում է միայն բարձրպաթոգենային վիրուսները և ինչն է տարբերում մյուսներից: Հայտնի բարձրպաթոգեններն են՝ 2002թ. SARS-CoV-1-ը, այս SARS-CoV-2-ը և մերձավորարևելյան MERS-ը: Վերջինս մի փոքր տարբերվում է մյուսներից:

Որոշվել է հետազոտել ընդհանուր կապը բարձրպաթոգենների ու ցածր պաթոգենների միջև: Հավասարեցվել է այդ բոլոր վիրուսների ամինոթթվային հաջորդականությունը, առանձնացվել են այդ հավասարումների հուսալի հատվածները և դիմել են մեքենայացված ուսուցման մեթոդին՝ գտնելու գենոմների այն առանձնահատկությունները, որոնք առավել հստակ տարանջատում են բարձրպաթոգենային շտամմերը ցածրպաթոգենայիններից:

Ինչո՞վ են տարբերվում բարձրպաթոգենային կորոնավիրուսների գենոմները

Հայտնաբերված ագույցներն առկա են զույգ SARS, MERS և նրանց հարազատ վիրուսների գենոմներում: Մինչդեռ թույլպաթոգենայինների և նրանց հարազատների մոտ չկան: Սակայն MERS-ն ու 2 SARS-երը տարբեր ուղղություններում են գտնվում ու այդ ագույցներն ի հայտ են եկել իրարից անկախ: Դա ցույց է տալիս, որ դրանք ազդում են պաթոգենության վրա և, հնարավոր է, նպաստում են կենդանուց մարդուն անցնելու վրա:

Խոսքը երեք կարճ ագույցների մասին է, որոնք գտնվում են S սպիտակուցի երկու կարևոր հատվածներում: Մեկը գտնվում է այն կետին մոտ, որը պատասխանում է տիրոջ և վիրուսի մեմբրանի միաձուլման համար: Այդտեղ կա նաև ճկուն պեպտիդ, որը ձևավորում է շարժական «կամուրջիկ» դեպի սպիտակուցի մյուս հատվածը: Այդ կամուրջիկը երկարում է հայտնաբերված ագույցով, ինչը մեծացնում է միավորման ճկունությունը:

Մյուս ագույցները գտնվում են S սպիտակուցի միևնույն տեղում: Երկու SARS-երը մարդուն միանալու համար օգտագործում են միևնույն մեմբրանային սպիտակուցը (ACE2), իսկ MERS-ը՝ այլ: Խոսքն ագույցի այն տեղի մասին է, որն անմիջականորեն փոխազդվում է ռեցեպտոր-թիրախի հետ, և նրա կառուցվածքում երևում է, որ այդ ագույցներն ուժգնացնում են փոխազդեցությունը:

Մուտացվո՞ւմ է վիրուսը և ի՞նչ արագությամբ

Մուտացիայի դիտարկվող արագությունում արտահայտիչ ոչինչ չկա, այն համադրելի է այլ ՌՆԹ վիրուսների հետ: Պաթոգենության նվազումը հնարավոր է: Բայց դա միակ ուղղությունը չէ, որով ընթանում է էվոլյուցիան:

Այստեղ մի շարք նրբություններ կան, որոնք պետք է մանրամասն ուսումնասիրվեն: Կան առանձնահատկություններ, որոնք կախված են վիրուսը կրողից:

Որտեղի՞ց է հայտնվել վիրուսն ու հնարավո՞ր է՝ արհեստական ծագում ունենա

Ինչ-որ պահի չղջիկների ու պանգոլինների վիրուսների միջև տեղի է ունեցել վերակազմավորում: Բացի այդ, ի հայտ են եկել նոր ամինաթթուներ, որոնք թույլ են տալիս լավ ամրանալ մարդկանց ռեցեպտոր-թիրախներին: Այդպես առաջացել է պաթոգենության տարբեր հանգամանքների միավորումը, և արդյունքում վիրուսը կարող էր կենդանուց անցնել մարդուն: Սակայն այդ ամենը դեռևս մանրամասն հետազոտության առարկա են, քանի որ կենդանիների մոտ դրանց ձևավորման, միավորման և այլնի մասին տեղեկությունները քիչ են:

Գենոմի հաջորդականության հետազոտությունը ցույց է տալիս, որ վիրուսն արհեստականորեն չի ստեղծվել: Հակառակ պնդումը պաթոլոգիական ցնորք է:

Քննարկվում է նաև այն տարբերակը, որ ինչ-որ մեկը լաբորատորիայում ուսումնասիրվել է չղջիկների վիրուսը, և հետազոտողը վարակվել է, ապա՝ փոխանցել ուրիշների: Այս հարցին պատասխանելու համար լրջագույն հետազոտություն է անհրաժեշտ:

Ագույցների հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ ոք միտումնավոր ոչ մի շտամմ չի ստեղծել: Գիտնականների կողմից նոր վիրուսների ստեղծման վերաբերյալ՝ դա այնքան էլ դյուրին գործ չէ: Հնարավոր է կանխատեսել, թե ստեղծվածն ինչ արդյունք կունենա, սակայն միանշանակ համոզված լինել չի լինի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021