Categories: Գիտություն

Վեներայի մթնոլորտում ֆոսֆին են հայտնաբերել. այն կարող է վկայել կյանքի գոյության մասին

Գազի առկայությունը դեռևս մոլորակի վրա կյանքի գոյության ապացույց չէ, սակայն հետազոտողներն արդեն նրա առաջացման որոշ հնարավոր պատճառներ են նշել: Գիտնականներն այժմ հույս ունեն Վեներայի մթնոլորտի վերին շերտերում գտնել բակտերիաներ, որոնք կարող էին արտադրել այդ գազը:

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանի և Ուելսի Քարդիֆի համալսարանի գիտնականները 2017 և 2019 թվականներին հետազոտել են Վեներայի մթնոլորտը: Վերին շերտերում (53-61 կմ) նրանք հայտնաբերել են ֆոսֆինի քիմիական նշաններ, ինչպես նաև նրա հետքերը 10-ից մինչև 1 մմ-անոց ռադիոալիքների տիրույթում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆոսֆինի պարունակությունը մթնոլորտում 20 մոլեկուլ/միլիարդ հարաբերակցությամբ է: Գազի առաջացումը մեծ էներգիա է խլում, և այն հեշտությամբ փլուզվում է արեգակնային լույսից ու ծծմբաթթվից, որն առկա է Վեներայի մթնոլորտում: Այդ պատճառով, եթե այն վաղուց հայտնված լիներ, գտնելն անհնար կլիներ:

Դա գիտնականներին թույլ է տվել ենթադրել, որ ֆոսֆինը մշտապես արտադրվում է ինչ-որ աղբյուրի կողմից: Քարդիֆի համալսարանից աստղագետ Ջեյն Գրիվզը նշել է, որ դեռևս չեն կարող դա կյանքի գոյություն համարել: Նրա խոսքով՝ եթե հետազոտություններն այլ բացատրություն չգտնեն, ապա Վեներան կարող է առաջին մոլորակը դառնալ, որտեղ կհայտնաբերեն ոչ երկրային կյանքի նշաններ:

Վեներան՝ ամպերի վերին շերտերում հայտնաբերված ֆոսֆինի մոլեկուլների ներդրված պատկերով / © ESO / M. Kornmesser / L. Calçada & NASA / JPL / Caltech

Հետազոտական խումբը ստուգել է ֆոսֆինի առաջացման բոլոր հնարավոր ուղիները, որոնք կյանքի հետ կապ չունեն. Վեներայի մթնոլորտում, գրունտում և խոռոչներում քիմիական գործընթացներ, հրաբխային և տեկտոնական ակտիվություն, երկնաքարերի անկում, ամպրոպներ և արևային քամի: Ապա գիտնականները մոդելավորել են, թե այդ երևույթների կողմից ի հայտ եկող ֆոսֆինն ինչպես կարող է կուտակվել Վեներայի մթնոլորտի վերին շերտերում:

Դիտարկված բոլոր դիպաշարերում գազի բաղադրակազմը շատ ավելի քիչ է եղել, քան այն, որը ներկայումս դիտարկում են աստղագետները: Կան նաև մի քանի այլ տարբերակներ, բայց դրանք, Գրիվզի խոսքով, ֆանտաստիկ են թվում: Նրանցից մեկը պլաստիկայինն է: Գիտնականի կարծիքով՝ լողացող պլաստմասե արտադրամասն ամենահարմար բացատրությունը չէ:

Բազմաթիվ աստղագետներ Վեներայի վրա կյանքի որոնման գաղափարը չեն դիտարկում. պատճառը բարձր ջերմաստիճանն է՝ 460 աստիճան Ցելսիուս, և ճնշումը՝ Երկրից 92 անգամ բարձր: Սակայն մթնոլորտի վերին շերտերում այդ ցուցանիշներն էականորեն տարբերվում են մակերեսից՝ մոտ լինելով երկրային պայմաններին, այդ պատճառով այդ շերտերում կյանքի գոյության հավանականությունը մեծ է:

Հետազոտության հեղինակները, սակայն, ենթադրել են, որ մոլորակի վրա կարող են բնակվել անաէրոբային բակտերիաներ, և մտադիր են շարունակել ուսումնասիրությունները՝ գտնելու կյանքի այլ նշաններ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020թ. գարնանը նախատեսված դիտարկումները հետաձգել են և այժմ սպասում են նպաստավոր իրավիճակի՝ դրանք վերսկսելու համար: Բացի այդ՝ տիեզերական առաքելությունները դեպի Վեներա կկարողանային ամպերից նմուշներ վերցնել և ավելի շատ տվյալներ տրամադրել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021