#Աստղագիտություն

Սեպտեմբերի 18, 2021, 21:59
Խմբագրություն Hovhannisyan
4 056

Բախմանն ականատես են եղել բազմաթիվ պրոֆեսիոնալ աստղագետներ ու սիրողական ուսումնասիրողներ աշխարհի տարբեր երկրներից: Որոշ գիտնականների նույնիսկ հաջողվել է լուսա և տեսանկարահանել տեղի ունեցածը, որի հետևանքով հսկա մոլորակի մակերեսին հզոր բռնկում է նկատվել:

Օգոստոսի 21, 2021, 23:07
Խմբագրություն Hovhannisyan
948

Մեր գալակտիկայում առաջին խզվածքի բացահայտումը գիտական ցնցող նորություն է: Նրա մանրակրկիտ ուսումնասիրությունը մարդկությանը թույլ կտա ավելի լավ հասկանալ պարուրաձև գալակտիկաների կառուցվածքը:

Մարտի 1, 2021, 13:04
Խմբագրություն Hovhannisyan
258

Արևի վրա տեղի ունեցած թույլ բռնկման պատճառով Երկրի վրա առաջացած մագնիսական փոթորիկը կարող է հանգեցնել էներգահամակարգերի աշխատանքի աննշան խափանումների, ինչպես նաև ազդել թռչունների ու կենդանիների միգրացիայի վրա:

Սեպտեմբերի 15, 2020, 12:47
Խմբագրություն Hovhannisyan
164

Գազի առկայությունը դեռևս մոլորակի վրա կյանքի գոյության ապացույց չէ, սակայն հետազոտողներն արդեն նրա առաջացման որոշ հնարավոր պատճառներ են նշել: Գիտնականներն այժմ հույս ունեն Վեներայի մթնոլորտի վերին շերտերում գտնել բակտերիաներ, որոնք կարող էին արտադրել այդ գազը:

Սեպտեմբերի 14, 2020, 16:58
Խմբագրություն Hovhannisyan
243

Insight Investment Astronomy Photographer of the Year մրցույթում լավագույնն է ճանաչվել Անդրոմեդա գալակտիկայի լուսանկարը՝ ֆրանսիացի լուսանկարիչ Նիկոլ Լեֆոդեի հեղինակությամբ: Մրցույթը կազմակերպել են Գրինվիչի արքայական թանգարանները:

Սեպտեմբերի 8, 2020, 18:03
Խմբագրություն Hovhannisyan
300

Առագաստ համաստեղության ավելի քան 10 մլն աստղի և արտաարեգակնային 75 մոլորակի ուսումնասիրության արդյունքում ավստրալացի աստղագետներն այլմոլորակային քաղաքակրթության մասին վկայող ոչ մի նշան չեն գտել:

Օգոստոսի 6, 2020, 22:26
Խմբագրություն Hovhannisyan
1 331

Աստղագիտության ոլորտի արդիական թեմաների շուրջ զրուցել ենք Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանի հետ:

Հուլիսի 28, 2020, 14:07
Խմբագրություն Hovhannisyan
322

The Insight Investment Astronomy Photographer of the Year մրցույթի կազմակերպիչները հրապարակել են «տիեզերական» լավագույն լուսանկարների կարճ ցանկը: Հաղթողները հայտնի կլինեն աշնանը և կկիսեն 10 հազար ֆունտ ստեռլինգ մրցանակային ֆոնդը:

Հուլիսի 20, 2020, 12:23
Խմբագրություն Hovhannisyan
852

Նորահայտ NEOWISE գիսավորը հուլիսի 23-ին գտնվելու է Երկրին ամենամոտ հեռավորության վրա և արդեն տեսանելի է Հայաստանի տարածքից: Արժե բաց չթողնել հնարավորությունը և անզեն աչքով դիտել այն, քանզի հաջորդ անգամ գիսավորը Երկրին կմոտենա 6800 տարի անց:

Մայիսի 28, 2020, 10:12
Խմբագրություն Hovhannisyan
3 514

Երեկոյան 23:00-ի մոտակայքում Հրազդան-Հանքավան հատվածում շատ վառ երկնաքար է պայթել ու ընկել անտառային տարածքում: Հազվադեպ երևույթն արձանագրվել է տեսախցիկով:

Ապրիլի 22, 2020, 23:26
Խմբագրություն Hovhannisyan
512

Տիեզերական մարմինը, որը մայիսի վերջին Երկրին առավելագույնս մոտ է լինելու, սկսել է մասնատվել: Գիսաստղի լուսանկարները ցույց են տվել, որ նրա միջուկը ներկայումս կազմված է առնվազն չորս առանձին մասերից:

Ապրիլի 21, 2020, 17:11
Խմբագրություն Hovhannisyan
369

Աննախադեպ դիտարկումն աստղագետներին հազվադեպ հնարավորություն է ընձեռնել՝ բավականին շատ նոր տվյալներ ստանալու և տեղեկանալու այն մասին, թե ինչպես են պտտվում սև խոռոչները:

Ապրիլի 21, 2020, 14:16
Խմբագրություն Hovhannisyan
361

Hubble աստղադիտակի ամենավառ գտածոներից մեկը՝ Դագոնը, կարող է պարզվել, որ մոլորակ չէ, այլ հեռավոր աստղի ուղեծրում զանգվածեղ աստղակերպերի զույգի բախման արձագանք:

Ապրիլի 16, 2020, 13:58
Խմբագրություն Hovhannisyan
1 808

Տիեզերական Kepler աստղադիտակի արխիվային տվյալներում գիտնականները հայտնաբերել են Kepler-1649c մոլորակը. այն իր չափերով և, հնարավոր, մակերևույթի ջերմաստիճանով ամենամոտն է Երկրին:

Ապրիլի 12, 2020, 17:08
Խմբագրություն Hovhannisyan
531

Տիեզերական High-Resolution Coronal Imager աստղադիտակն ուղարկել է արեգակնային պսակի ուսումնասիրության իր երրորդ առաքելության արդյունքները՝ մագնիսական օղակների մանրամասն լուսանկարները:

Ապրիլի 8, 2020, 22:32
Խմբագրություն Hovhannisyan
380

Պլազմայի գերհզոր շիթն առաջացել է TXS 2116-077 գալակտիկայի և նույն չափի այլ գալակտիկայի բախումից: Համեմատաբար քիչ պայծառության շնորհիվ աստղաֆիզիկոսներին հաջողվել է դիտարկել դրա աղբյուրը:

Ապրիլի 4, 2020, 13:30
Խմբագրություն Hovhannisyan
611

Ստացված լուսանկարների համաձայն՝ այլ համակարգից մեզ մոտեցած գիսաստղի միջուկն արդեն երկու մասի է բաժանվել:

Մարտի 20, 2020, 17:43
Խմբագրություն Hovhannisyan
547

Մութ ու անհատակ սև խոռոչները շրջապատված են ֆոտոնների բարակ, պայծառ սկավառակներով, որոնք ժամանակավորապես մնացել են ծայրամասային ուղեծրում: Աստղագետները վստահ են, որ շուտով կկարողանան տեսնել այդ սկավառակները և տարբերակել դրանց ներքին կառուցվածքը:

Մարտի 13, 2020, 21:56
Խմբագրություն Hovhannisyan
229

Խաղաղօվկիանոսյան Նիուե կղզին դարձել է առաջին պետությունը, որտեղ գիշերային խավար երկինքը գտնվում է պաշտոնական պահպանության ներքո:

Մարտի 12, 2020, 16:24
Խմբագրություն Hovhannisyan
168

Աստղագետները հայտնաբերել են, որ հսկա և շատ տաք արտաարեգակնային WASP-76b մոլորակի վրա գազանման երկաթը թափվում է մետաղական անձրևի տեսքով: