Categories: Գիտություն

Բերգամոյի օրինակը. ի՞նչ կարժենա խմբային իմունիտետը

Խմբային իմունիտետի համար շատ թանկ պետք է վճարել. ապրիլի 4-ի դրությամբ համաճարակից մահացությունը կազմում էր բնակչության 0,5%-ը: Ընդհանուր առմամբ՝ Իտալիայի համար խմբային իմունիտետը կարժենար 300 հազար մահ, ԱՄՆ-ի դեպքում, օրինակ, 1,6 մլն, դե իսկ Հայաստանի դեպքում կպահանջվեր 15 հազար զոհ:

Համաճարակի ընթացքում եվրոպական երկրների և նույնիսկ ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչներն առաջարկել են չգնալ Չինաստանի ճանապարհով. կարանտին չմտցնել, այլ բնակչությանը թույլ տալ հիվանդանալ՝ չխախտելով բնականոն կյանքը: Մինչ օրս նման դիրքորոշում են դրսևորել Շվեդիայում, որտեղ կորոնավիրուսի հետևանքով մահացել է յուրաքանչյուր 4 հազարերորդը, թեև համաճարակի վերջն այնտեղ դեռ չի երևում:

Նման գաղափարի կողմնակիցները հիմնվում են խմբային իմունիտետի կոնցեպցիայի վրա: Ըստ դրա՝ ցանկացած վարակիչ հիվանդություն, վարակելով բնակչության մեծ մասին, պետք է դադարեցնի իր տարածումը:

Համարվում է, որ խմբային իմունիտետի ձևավորումը նոր կորոնավիրուսի դեպքում հնարավոր է, եթե վարակվի բնակչության 60%-ը: Դրանից հետո շրջապատում նոր հիվանդության նկատմամբ իմունիտետ ունեցողները շատ կլինեն, և վիրուսը կդժվարանա հետագա տարածման հարցում:

Խմբային իմունիտետի գաղափարի ստուգման համար կատարյալ պայմաններ է ներկայացրել Բերգամո քաղաքի համաճարակը: Քաղաքի բնակչության գրեթե 1/3-ը ներկա է գտնվել ֆուտբոլային հանդիպման, որտեղից էլ տարածվել է վիրուսն Իտալիայի այդ շրջանում: Մարդկանց մեծ քանակի պատճառով Բերգամոյում վիրուսն արագորեն տարածվեց:

Իտալացի հետազոտողնեը ստուգել է բերգամցիների մոտ հակամարմինների առկայությունը: Ըստ նրանց՝ քաղաքի բնակիչներից թեստավորվածների 61,9%-ի մոտ հայտնաբերվել են նոր կորոնավիրուսի հակամարմիններ, թեև դրանց կոնցենտրացիան նրանց մոտ խիստ տարբեր է եղել: Թեստավորվել է 3320 մարդ՝ 18-64 տարեկան (դեռևս մշակված են միայն 2581-ի տվյալները): Հակամարմիններն առաջանում են վարակվածների մոտ, նշանակում է՝ քաղաքի բնակչության 62%-ը վարակված է եղել: Նախկինում կորոնավիրուսի թեստերի պակասի պատճառով Իտալիայում դա ստուգել հնարավոր չէր:

Ուշագրավ է, որ բուժաշխատողների շրջանում հակամարմինները միայն 23,2%-ի մոտ են եղել: Դա արտասովոր է, քանի որ բժիշկներն ավելի շատ են շփվել վարակակիրների հետ և վտանգավոր գոտում են:

Վերևում բնակչության տվյալներն են: Վերևից ներքև՝ հակամարմինների դրական արդյունքը, կասկածելիները, բացասականները: Ներքևում՝ բուժաշխատողների տվյալներն են / ©bergamonews.it

Թեև Բերգամո քաղաքի բնակչությունը խմբային իմունիտետ ձեռք է բերել, բայց դրա համար շատ թանկ է վճարել: Քաղաքի ընդհանուր բնակչությունը 122 հազար է: Դժվար է ասել, թե քանիսն են մահացել Covid-19-ից, քանի որ ոչ բոլոր մահացածներին են հասցրել թեստավորել: Պաշտոնական տվյալներով՝ 2020թ. մարտի 1-ից ապրիլի 4-ը Բերգամոյում մահացությունն աճել է երկուսից ավելի անգամ: Այդ ընթացքում գրանցված մահացությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 585-ով ավել է եղել:

Այդպիսով, միայն մինչև ապրիլի 4-ը մահացել է յուրաքանչյուր 200-րդ բերգամցին, բնակչության շուրջ 0,5%-ը: Համեմատության համար՝ գրիպի համաճարակի դեպքում մահացությունը 0,1% է: Մի խոսքով՝ նոր կորոնավիրուսը մի քանի անգամ ավելի վտանգավոր է, քան սովորական գրիպը:

0,5% մահացությունը կարող է փոքր թվալ, սակայն ամբողջ աշխարհում այն կկազմի ավելի քան 37 մլն մարդ: Այսինքն, եթե ակնկալվում է, որ կոլեկտիվ իմունիտետ առաջանա ամբողջ մոլորակում, ապա պետք է պատրաստ լինել 37 մլն զոհերի. գրեթե Երկրորդ աշխարհամարտի նման: ԱՄՆ-ի դեպքում 0,5%-ն ավելի քան 1,6 մլն է, Ռուսաստանի դեպքում՝ 0,7 մլն, Հայաստանի դեպքում այն կկազմի շուրջ 15 հազար: Ուստի՝ ոչ բոլոր երկրները պատրաստ կլինեն նման կորստի՝ հանուն խմբային իմունիտետի:

Ռուսաստանցի մասնագետները՝ Բերգամոյում / ©The Guardian

Թեստավորումն իրականացրած իտալացիները նշում են, որ հայտնի չէ, թե որքան կպահպանվի նոր հիվանդության նկատմամբ իմունիտետը: Ավելի վաղ հաղորդվել է մեկ այլ հետազոտության մասին, ըստ որի՝ նոր առողջացածների 30%-ի մոտ հակամարմինների ցածր մակարդակ է. կրկնվելու հավանականությունը մեծ է: Այլ կերպ՝ հիվանդացածներից յուրաքանչյուր 4-րդն իրականում իմունիտետ չունի: Եթե այդ գնահատականն իրավացի է, ապա Բերգամոյում կոլեկտիվ իմունիտետի ձևավորման մասին խոսելը բարդ կլինի:

Բերգամոյի դեպքերը չափազանց արտահայտիչ են ամբողջ աշխարհի համար նաև այն պատճառով, որ 2020թ. մայիսի 4-ից այնտեղ հանվելու են կարանտինային միջոցառումները: Քաղաքը նույնանուն նահանգում է՝ 1 մլն բնակչությամբ: Համարվում է, որ համաճարակի սկզբից այստեղ մահացել է 5 հազար մարդ: Եթե սահմանափակումների չեղարկումից հետո համաճարակի երկրորդ ալիք տեղի չունենա, հնարավոր կլինի ասել, որ վարակվածության նման մեծ ցուցանիշներ ունեցող շրջանները կարող են դիմակայել հիվանդության նոր բռնկումներին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021