Categories: Գիտություն

Ծիր Կաթինի պարուրային բազուկներից մեկում առեղծվածային խզվածք են հայտնաբերել

Մեր գալակտիկայում առաջին խզվածքի բացահայտումը գիտական ցնցող նորություն է: Նրա մանրակրկիտ ուսումնասիրությունը մարդկությանը թույլ կտա ավելի լավ հասկանալ պարուրաձև գալակտիկաների կառուցվածքը:

Համարվում է, որ աստղագետները Տիեզերքի մասին շատ բան գիտեն: Սակայն մեր հարազատ հատվածում` Ծիր Կաթինում, բազմաթիվ հանելուկներ են թաքնված, որոնք հետազոտել հնարավոր կլինի միայն «թռչնի թռիչքի բարձրությունից»: Այդ պատճառով Գալակտիկայի պարուրաձև բազկի վրա առաջին խզվածքի բացահայտումն իրական գիտական ցնցող նորություն է: Այդ գոյացության բնույթը լիովին անհասկանալի է, ինչը և նրա դիտարկումն առավել հետաքրքրական է դարձնում:

Անոմալ գոյացությունը նման է թևից դուրս թռչող փետուրի: Այսպես կոչված խզվածքը գտնվում է Աղեղնավորի բազկի վրա, մեր Արեգակնային համակարգից շուրջ 3 ու կես հազար լուսային տարվա հեռավորության վրա: Այն կազմված է 3 հազար լուսային տարիներ ձգվող երիտասարդ աստղերի շղթայից, նրանց կուտակումներից և գազային ամպերից (միգամածություններից):

Բացահայտումն արվել է NASA Spitzer տիեզերական աստղադիտակից դիտարկումների շնորհիվ (նախորդ տարվա հունվար ամսին, շահագործումից հանվելուց առաջ): Սարքավորումն ինֆրակարմիր տիրույթում նկարահանումներ է իրականացրել, ինչը թույլ է տվել մանրամասն «տեսնել» աստղերը, որոնց լույսն արգելափակվում է մեզ ավելի մոտ տիեզերական մարմինների պատճառով: Հավելյալ տեղեկատվություն է ստացվել եվրոպական աստղադիտակից` Gaia-ից, որը հստակեցրել է Ծիր Կաթինի մոտ երկու միլիարդ աստղերի հեռավորությունը:

Համադրելով երկու աղբյուրից ստացված տվյալները` գիտնականները պարզել են, որ իրենց հետաքրքրող հատվածը` Աղեղնավորի բազուկը, ունի փաթույթի` ընդհանուրից տարբերվող անկյուն: Դա այն հիմնական բնութագրերից է, որը նկարագրում է պարուրաձև գալակտիկաների կառուցվածքը: Աղեղնավորի բազուկը 12 աստիճան անկյուն ունի, իսկ խզվածքը` 60: Նրա օբյեկտների շարժումը համաձայնեցված է և որոշակիորեն տարբերվում է բազկից: Այդպիսի գոյացություններ հայտնի են պարուրաձև այլ գալակտիկաներից, սակայն դրանց առկայությունը Ծիր Կաթինում մինչև վերջերս խիստ հարցականի տակ էր:

Աստղագետները ներկայումս կրկնապատկված եռանդով փորձում են Գալակտիկայի այլ շրջաններում փնտրել նույնատիպ «փետուրներ»: Հետաքրքրությունը բազմապատկում է դրանց բնույթի անհասկանալիությունը: Խզվածքը Ծիր Կաթինի կառուցվածքի վերաբերյալ պատկերացման հսկայական բեկում է: Նրա մանրակրկիտ ուսումնասիրությունը մարդկությանը թույլ կտա ավելի լավ հասկանալ պարուրաձև գալակտիկաների կառուցվածքը:

Ուշագրավ է, որ բազուկների կազմավորման վերաբերյալ աստղագետների կարծիքները նույնական չեն: Այդ պատճառով վերջերս արված բացահայտումը կարող է դառնալ էական տարբերակիչ, որը կօգնի վերջապես բացահայտել հիմնական հանելուկը:

Հետաքրքրական է նաև, որ գիտնականների կողմից հայտնաբերված բազկի խզվածքում են գտնվում հայտնի միգամածությունները` Արծիվը, Օմեգան, Եռաստղը և Լագունան: Դրանց դիտարկման շնորհիվ 20-րդ դարում առաջին անգամ բացահայտվել է մեր Գալակտիկայի պարուրաձև բնույթը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021