Categories: Գիտություն

«Կորոնավիրուսային» սահմանափակումների պահպանումը կապել են եկամուտների մակարդակի հետ

Ամերիկացիների բջջային սարքավորումների գտնվելու վայրի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի ապահովված շրջանների բնակիչները սահմանափակող միջոցառումների պարագայում ավելի շուտ են ցուցաբերել տանը մնալու պատրաստականություն՝ ի տարբերություն հասարակության ավելի ցածր եկամուտներ ունեցող շերտերի:

Չնայած կորոնավիրուսային սահմանափակումների՝ ինքնամեկուսացման, շփումների նվազեցման, հանրային վայրերի փակման, հեռավար աշխատանքի և այլնի անհրաժեշտությանը՝ բազմաթիվ երկրների բնակիչներ համաձայն չեն իշխանությունների այդպիսի գործողություններին: Եվ եթե ոմանք լուռ հանդուրժել են տնային մեկուսացումը, շարունակել են աշխատել կամ զբաղվել են նրանով, ինչով մինչ այդ չէին կարող զբաղվել, ապա մյուսները խախտել են արգելքները՝ եկամուտները չկորցնելու կամ ընտանիքին կերակրելու համար:

Դեյվիսի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե ովքեր են ավելի հեշտությամբ պահպանել սահմանափակումների ռեժիմը և ով է ավելի շատ հակված դրան: Ինչպես պարզվել է, ապահովված մարդիկ, ովքեր մինչև կորոնավիրուսի համավարակը նստած չէին իրենց տեղում, ճամփորդում էին, ռեստորաններ այցելում, մեկնում գործուղման՝ ընդհանուր առմամբ դրսևորվելով սոցիալապես ակտիվ, մարտի կեսերից ավելի քիչ շարժուն են դարձել:

Հետազոտության առաջատար հեղինակ Հոակիմ Վեյլի խոսքով՝ հայտնաբերել են, որ ԱՄՆ-ի ամենահարուստ շրջաններում բնակվող մարդիկ մինչև համավարակն ունեցել են ամբողջ օրը տանը նստելու ավելի քիչ հավանականություն: Սակայն արտակարգ դրության պարագայում նրանք ավելի լավ պահպանեցին կանոնները, քան՝ մյուսները:

Աշխատանքային օրերին ավելի շատ տանը մնացած մարդկանց տոկոսը և եկամուտների ցուցանիշը (քվինտիլ): Ամենաբարձր եկամուտներ ունեցողները դեղին գույնով են, իսկ ամենացածրը՝ մանուշակագույն: Տվյալները ստացված են SafeGraph-ի, Place IQ-ի և Google Mobility-ի օգնությամբ / © PNAS

Հետազոտության համար գիտնականներն օգտվել են անանուն տվյալներից, որոնք ներառում են ԱՄՆ-ի ողջ տարածքը և ստացվել են SafeGraph-ից, Place IQ-ից и Google Mobility-ից, ըստ բջջային հեռախոսների գտնվելու վայրի՝ 2020թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում: Վերլուծությունը ցույց է տվել 25%-անոց թռիչք՝ հարուստ շրջաններում, որոնց բնակիչները մնացել են տանը, մինչդեռ քիչ ապահովված շրջաններում մարդիկ սովորական օրերի համեմատ ընդամենը 10%-ով են ավել մնացել տանը:

Հետազոտության հեղինակները հավանական են համարում, որ տարբերությունը կապված է նրա հետ, որ քիչ ապահովված շրջաններում ձեռնարկությունների աշխատողները շատ են, որոնց աշխատանքը կենսական նշանակություն ունի քաղաքի համար, բացի այդ, նրանք տանից աշխատելու քիչ հնարավորություն ունեն: Գիտնականները նշում են, որ պետք է որոշել՝ քիչ եկամուտներ ունեցող մարդիկ գտնվո՞ւմ են արդյոք Covid-19-ի թիրախային խմբում: Նրանց խոսքով՝ անապահովներն արդեն իսկ լուրջ հետևանքների առաջ են կանգնած՝ ինչպես առողջական, այնպես էլ՝ տնտեսական: Միևնույն ժամանակ նշվում է, որ անապահովներն ավելի քիչ են պահպանում սոցիալական հեռավորությունը:

Համարվում է, որ սա պետք է ազդանշան լինի ցածր եկամուտներ ունեցող շրջանների համար՝ ուշադրության կենտրոնում լինելու, իսկ իշխանությունները պետք է մտածեն, թե ինչպես ապահովեն սոցիալական հեռավորությունը, կարանտինը և այլ միջոցառումներ: Հետազոտողների խոսքով՝ վերոնշյալը միայն տվյալների մի մասն է, որը խոսում է աղքատ շրջանների՝ Covid-19-ի նկատմամբ առավել խոցելի լինելու մասին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021