Categories: Գիտություն

Շատերի մոտ կորոնավիրուսի դեմ կայուն իմունիտետ, հնարավոր է, երբեք էլ չձևավորվի

Յուհանի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ Covid-19-ով վարակվածներից ոչ բոլորի մոտ են բավարար մակարդակի հակամարմիններ առաջանում: Իմունիտետի համար միայն հակամարմինները չեն պատասխանատու, ուստի դեռ հայտնի չէ կրկնակի վարակման հավանականությունը: Կայուն իմունիտետի բացակայության դեպքում աշխարհն այս աշնանը կհայտնվի բարդ իրավիճակում:

Յուհանի համալսարանի գիտնականները հետազոտել են քաղաքի 26 հազար բնակիչների մոտ հակամարմինների առկայությունը: Նրանցից 3832-ն առողջապահության աշխատակիցներ են, որոնց մոտ համաճարակի ժամանակ թեստերի բացակայության և այլ պատճառով չեն հասցրել Covid-19 ախտորոշել: Ընդհանուր գնահատմամբ՝ բուժաշխատողների առնվազն 1/4-ը պետք է կորոնավիրուսով վարակված լիներ: Եվս 1470 պացիենտ վարակվել է Covid-19-ով, ընդ որում՝ հետազոտության համար նրանցից արյուն են վերցրել բուժվելուց 21 օր անց:

Պարզվել է, որ վերջերս կորոնավիրուսով վարակված հիվանդների 10,8%-ը նոր վիրուսի նկատմամբ IgG հակամարմիններ չեն ունեցել: Այդ հակամարմինները պատասխանում են երկարաժամկետ իմունիտետի համար: Այլ խոսքով՝ առնվազն յուրաքանչյուր 10-րդ պացիենտը հիվանդությունից արդեն երեք շաբաթ անց վիրուսի նկատմամբ կայուն իմունիտետ չի ունեցել:

Բուժաշխատողների շրջանում այդպիսի հակամարմիններ են հայտնաբերվել միայն 4%-ի մոտ (մինչդեռ պետք է վարակված լիներ 25%-ը): Նրանց մոտ նոր կորոնավիրուսի հակամարմիններ հանդիպելու փոքր ցուցանիշը բացատրվում է նրանով, որ նրանց մեծ մասը թեստավորվել է հիվանդությունից շաբաթներ անց:

Ըստ այդմ՝ հեղինակները եզրակացնում են, որ հիվանդացածների մոտ գուցե տևական պաշտպանիչ հակամարմիններ չլինեն: Եթե դա իսկապես այդպես է և առողջացածները երեք ամիս հետո կրկին կարող են վարակվել, ապա կորոնավիրուսն իրենից ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան մինչ այժմ համարվել է:

Օրինակ՝ Շվեդիան նախատեսում էր բնակչության շրջանում ձևավորել SARS-CoV-2-ի «խմբային իմունիտետ», իսկ իտալական Բերգամո նահանգի համար այդպիսի իմունիտետն արդեն առկա է, թեև՝ ծանր գնով (համաճարակի շրջանում մահացել է յուրաքանչյուր 200-րդ բնակիչը): Այժմ կարող է պարզվել, որ այս աշնանը, երբ սպասվում է կորոնավիրուսի առավել ուժգին երկրորդ ալիքը, այդ նույն տարածաշրջանները կարող են կրկին բախվել նույն վարակին: Հնարավոր է՝ դա բացատրում է նաև այն հանգամանքը, որ կորոնավիրուսի հակամարմիններով շվեդների թիվը, ըստ թեստերի քանակի, աճում է բավականին դանդաղ, քան սպասվել է:

Նշվում է, որ չինացի հետազոտողների եզրակացությունները կարող են մինչև որոշակի մակարդակի ահագնացնել խնդրի ծավալը: Հիվանդությունից պաշտպանող իմունիտետի հնարավորությունը կախված է ոչ միայն IgG հակամարմիններից, այլև՝ IgA-ներից: Նրանց դերակատարումը կորոնավիրուսով վարակման դեպքում քիչ հայտնի է: IgA-ները ներկայումս բավարար ուսումնասիրված չեն, և հասկանալի չէ՝ գործո՞ւմ են դրանք հետազոտված վիրուսների (գրիպի) դեպքում (տվյալների միայն մի մասն է ցույց տալիս դրա հավանականությունը): Բացառված չէ, որ այդ հակամարմինները կարող են ազդել նաև Covid-19-ով հիվանդացածների մոտ կորոնավիրուսի նկատմամբ կայունության վրա:

Առայժմ ոչ մի հստակ ապացույց չկա, որ թեկուզ մի քանի ամսով նոր վիրուսի նկատմամբ իմունիտետ է առաջանում: Անցկացված բոլոր փորձարկումները՝ կենդանիների կրկնակի վարակման վերաբերյալ, տևել են ընդամենը շաբաթներ, իսկ մարդկանց դեպքում այդպիսի փորձարկումները, հասկանալի պատճառներով, քիչ իրատեսական են:

Վարակվածների մեծ մասի մոտ IgG հակամարմինների երկարաժամկետ ձևավորման բացակայությունը դեռ չի խոսում նոր վիրուսի դեմ պատվաստանյութի ինքնաբերաբար առաջացման մասին, թեև մի շարք դիպաշարերում իրավիճակն առավել բարդ է գնահատվում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021