Categories: Գիտություն

Պարզվել է՝ խեցգետիններն ու արբանյակային հեռուստատեսությունն ընդհանրություններ ունեն

Մեր տեսողությունը հիմնվում է ընդամենը 3 գույների ընկալիչների աշխատանքի վրա, իսկ խեցգետինների մոտ դրանք կարող են հասնել մինչև 12-ի: Հատուկ զտիչների օգնությամբ նրանք կարող են տարբերել նաև լույսի շրջանաձև բևեռացումը: Բևեռացված են նաև հեռահաղորդակցության ռադիոազդանշանները:

Մարդիկ իրավամբ հպարտանում են իրենց աչքի կառուցվածքով, թեև դրա համար առավել շատ հիմքեր ունեն աղոթարար խեցգետինները: Մեր տեսողությունը հիմնվում է ընդամենը երեք գույների ընկալիչների աշխատանքի վրա, իսկ խեցգետինների մոտ դրանք կարող են հասնել մինչև 12-ի՝ մասամբ որսալով ինֆրակարմիր ու ուլտրամանուշակագույն ալիքները: Հատուկ զտիչների օգնությամբ նրանք կարող են տարբերել նաև լույսի շրջանաձև բևեռացումը:

Լույսն էլեկտրամագնիսական ալիք է: Նրա էլեկտրական և մագնիսական դաշտերի լարման վեկտորները տատանվում են տարածման ուղղությանն ուղղահայաց՝ եզրերը ձվածիր պատկերելով: Բևեռացված լույսի ձվածիրը (էլիպս) վերածվում է գծի կամ համահարթ մակերեսի: Արևային սպիտակ լույսը պարունակում է ալիքների խառնուրդ, որոնք տատանվում են «անհամերաշխ», սակայն, անցնելով մթնոլորտով անցնելով և մակերեսներից անդրադառնալով, հաճախ բևեռացվում է:

Խեցգետիններն ու արբանյակային հեռուստատեսությունն ընդհանրություններ ունեն / © popmech

Բևեռացված են նաև հեռահաղորդակցության ռադիոազդանշանները: Արբանյակային հեռուստատեսության եվրոպական համակարգերում ավանդաբար կիրառվում է գծային բևեռացումը, իսկ ռուսական չափանիշը շրջանաձև բևեռացմամբ հեռաազդանշանն է: Հաղորդվում է, որ այդ տարբերությունները պայմանավորված են կապի խորհրդային առաջին արբանյակների՝ «Մոլնիայի» աշխատանքի առանձնահատկություններով: Դրանք շարժվում են գերձվածրաձև ուղեծրով՝ հեռանալով Հյուսիսային կիսագնդի աշխարհագրական բարձր լայնություններից:

Եթե նրանց ազդանշանը գծային լիներ, ապա ընդունող ալեհավաքը պետք է մշտապես վերակողմնորոշել արբանյակի նոր ուղղությանը համապատասխան: Սակայն շրջանաձև բևեռացմամբ ռադիոալիքները հնարավոր է կիրառել առանց այդ դժվարությունների: Պարաբոլային ալեհավաքից ազդանշանը տեղափոխվում է փոխարկիչ, այստեղ շրջանաձև բևեռացմամբ ալիքները վերածվում են գծային բևեռացվածների, այնուհետև՝ էլեկտրական ազդանշանների: Սա հնարավորություն է տալիս զգալ մեզ խեցգետնի նման՝ գոնե մի փոքր:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021