Categories: Գիտություն

Զատկի կղզու բնակչությունն անհետացել է կլիմայի փոփոխության պատճառով

Աշխարհի ամենահանելուկային կղզիներից մեկի՝ Ռափա Նույին կամ Զատկի կղզուն նվիրված հերթական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա բնակիչները չեն կարողացել հաղթահարել կլիմայական փոփոխությունների երկարաժամկետ հետևանքները:

Մոաներ կոչվող հսկայական արձանների շնորհիվ և անհետացած բնակչության պատճառով Զատկի կղզին համարվում է մոլորակի ամենահանելուկային անկյուններից մեկը: Նրա շուրջ բազմաթիվ բանավեճեր են ընթանում, հետազոտություններ իրականացվում ու հիպոթեզներ առաջ քաշվում: Դրանցից մեկի՝ էկոցիդի հիպոթեզի համաձայն՝ Ռափա Նույի աբորիգենները արդյունահանել են կղզու բնական պաշարները, ինչից հետո պատերազմ են սկսել միմյանց դեմ և զոհվել: Մյուս տեսակի կողմնակիցները ենթադրում են, որ կղզու բնակչությանը ոչնչացրել են այնտեղ ժամանած եվրոպացիները:

2016թ. կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ Ռափա Նույում գտնված գործիքները սպանության գործիքների նման չեն, ավելի շուտ հողագործական են, սննդի պատրաստման կամ դաջվածքների: Պատերազմների ապացույցներ չեն գտնվել: Այդ պատճառով էլ պատերազմի վարկածը հավանական չի համարվում:

Այլ գիտնականներ 2017թ. հետազոտություն էին հրապարակել՝ պնդելով, որ Ռափա Նույի բնակչությունը սովից չի մահացել: Դա բացատրելու համար մասնագետներն ուսումնասիրել էին մարդկային, բուսական և կենդանական մնացորդները: Եզրակացրել էին, որ կղզեցիների սննդակարգում կիրառվող պրոտեինների շուրջ կեսը ծովամթերք է եղել, այսինքն՝ նրանք ծովային հարուստ սննդակարգ են ունեցել:

Գիտնականները նաև հայտնաբերել են, որ Ռափա Նույի բնակիչները նաև բարեկարգել են իրենց ցանքերը՝ այդպիսով դիմադրելով հողի էրոզիային: Ուստի, հետազոտողների կարծիքով, բնակչությունը կարող էր գոյատևել առանց անտառների, որոնք, ինչպես հայտնի է, սկզբում եղել են կղզում, ապա՝ անհետացել:

2020թ. ևս մեկ հետազոտություն է կատարվել, որը ցույց է տալիս, որ ռափանույցիների կյանքում սոցիալական կոլապս տեղի է ունեցել միայն եվրոպացիների գալուստից հետո, և, հավանաբար, հենց նրանք են տեղի բնակչության անկման պատճառ դարձել: Այդպիսի եզրակացություն գիտնականներն արել են այն բանից հետո, երբ հաստատել են, որ աբորիգենները շարունակել են իրենց արձանները պահել լավ վիճակում եվրոպացիների գալուստից հետո, և ոչ՝ մինչ այդ: Այդպիսով՝ ստացվում է, որ Ռափա Նույի հասարակությունը ծաղկում էր նույնիսկ նրանց ժամանումից հետո, և ոչ թե անկում էր ապրում, ինչպես ընդունված էր համարել:

Սակայն նոր հետազոտության տվյալները կրկին հերքում են այդ եզրահանգումները: Չիլիից, Իսպանիայից և Նորվեգիայից գիտնականների խումբը ցույց է տվել, որ եվրոպացիները կարող են մասնակից չլինել տեղացիների ոչնչացմանը՝ նույն կերպ, ինչպես ռափանույցիները կարող են մեղավոր չլինել անտառների վերացման հարցում: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ կղզու բնակիչներին ոչնչացրել են կլիմայական փոփոխությունները: Տարբեր հետազոտությունների հիման վրա նրանց ցույց են տվել, որ աբորիգենները երեք հիմնական սոցիալական ճգնաժամ են ապրել:

Առաջինը՝ 1450-1550թթ. (փոքր սառցաշրջան), երկրորդը՝ 1722-1774թթ. (անկման պատճառները հայտնի չեն), երրորդը՝ 19-րդ դար (եվրոպացիների ժամանում): Հետազոտողները եզրակացրել են, որ Ռափա Նույի ժողովրդագրական անկումը կապված է եղել կլիմայական փոփոխությունների երկարաժամկետ հետևանքների հետ, և արդյունքում աբորիգենների մոտ կտրուկ նվազել են սննդի արտադրության հնարավորությունները: Կատարված ուսումնասիրությունները կախվածություն են ցույց տվել բնական պաշարների աղքատացման և տեղի ժողովրդագրական «արշավների» միջև:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021