Categories: Սոցցանցեր

«Լաուրա» փոթորիկը՝ սոցցանցում. ԱՄՆ-ի պատմության ամենաավերիչներից մեկը

ԱՄՆ-ում և հարակից շրջաններում մոտ 30 մարդ է մահացել, ավերվել են տներ, հրդեհ է բռնկվել քիմիական գործարանում:

Օգոստոսի 27-ին «Լաուրա» փոթորիկն ավերածություններ է գործել Լուիզիանա նահանգում: Մինչ այդ այն անցել է Կուբայով, Հայիթիով և Դոմինիկյան Հանրապետությունով: Աղետի հետևանքով մահացել է 27-30 մարդ: ԱՄՆ-ում փոթորիկի առաջին զոհը 14-ամյա աղջիկ էր. նրանց տան վրա ծառ էր ընկել:

Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը «Լաուրան» անվանել է նահանգին պատուհասած ամենաավերիչ փոթորիկը: Հաղորդվում է, որ «Լաուրան» իր ծավալներով գերազանցել է 2005թ.-ի «Կատրինին», որը մինչ օրս համարվել է ԱՄՆ-ի պատմության ամենակործանարար փոթորիկը:

Հիմնական վնասները հասցրել է 241 կմ/ժ արագությամբ սլացող քամին: «Լաուրան» 5 բալանոց սանդղակում ստացել է 4-րդ մակարդակը: Ամենաբարձր միավորը՝ 5-ը, ստանում են 250 կմ/ժ-ը գերազանցող փոթորիկները:

Գիշերվա ժամ, մոտ է, շուտով կհասնի:
Գիշերվա 1:23, սուլոց, բռնկումներ:
Լաուրան այսքան ուժեղ է: Հյուրանոցի մասերն ավերվում են: Նայեք ապակուն, որը վերևից է ընկնում: Մենք հիմա մրրիկի ներքո ենք:
Էքստրեմային քամին Լաուրայի մրրիկի տեսքով այստեղ է՝ Լեյք Չարլզում, ուժգնությունը 100 մղոն/ժամից մեծ է:

Դոնալդ Թրամփը Լուիզիանայում, Տեխասում և Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն է սահմանել դեռ օգոստոսի 25-ից՝ այն բանից հետո, երբ փոթորիկը հասավ Կարիբներ: Սկսվել էր բնակչության տարհանումը: Չհեռացածներին խնդրեցին ապաստարանները մտնել: Փոթորիկն իր ճանապարհին ավերում էր էլեկտրահաղորդիչները, ճանապարհներն ու կամուրջները, բազմաթիվ կառույցներ: Լուիզիանա, Տեխաս, Արկանզաս նահանգներում ավելի քան 700 հազար տուն մնացել է առանց հոսանքի:

Լեյք Չարլզի առաջին լուսանկարները երկնքից, որոնք ես տեսել եմ Լաուրայից հետո: Ամբողջական տներ են ավերվել:
Աստված իմ, խոսքեր չկան, Լուիզիանայի Դեկուինսիում խառնաշփոթ է:
Լեյք Չարլզում մեկը մյուսի հետևից ավերված են հրապարակները:
Լեյք Չարլզը նշանակալից վնաս է կրել:
Լաուրա փոթորիկի հետքերը Լեյք Չարլզում, Լուիզիանայում: Քամու արագությունը քաղաքում առնվազն 132 մ/ժ է:
Ավելին՝ Դեկուինսիից: Հավանաբար՝ սա ամենամեծ վնասն է, որը մենք տեսել ենք Լեյք Չարլզի ճանապարհին: Բնակչությունը շուրջ 3200 է: Բազմաթիվ շինություններ ավերված են, ինչպես հնդկական Մանիպուրում: Հոսանքի լարերն ամենուր են:

Փոթորիկի հետևանքով հրդեհ է բռնկվել BioLab քիմիական գործարանում:

Հսկայական քիմիական հրդեհ I-10 մայրուղու մոտ, Լեյք Չարլզ:
Հրդեհ քիմիական ձեռնարկությունում՝ Լաուրա փոթորկից հետո: Հրդեհը բռնկվել է BioLab ընկերության քիմիական կառույցում՝ Վեստլեյքում (Լուիզիանա նահանգ, ԱՄՆ), Լաուրա փոթորկի անցնելուց հետո:

Օրվա վերջում փոթորիկը սկսել է մեղմանալ և շարժվել է դեպի հյուսիս՝ Արկանզաս նահանգ: Ներկայումս «Լաուրան» դասակարգվում է որպես արևադարձային մրրիկ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021