Categories: Սոցցանցեր

Twitter-ում պատմության ամենամեծ կոտրումն է տեղի ունեցել. տուժել են հայտնիների էջերը, այդ թվում՝ Իլոն Մասկի, Քանյե Ուեսթի, Բիլ Գեյթսի, Apple-ի

Կոտրված օգտահաշիվներում տեղադրվել են հրապուրիչ հայտարարություններ բիթքոինի կրկնապատկման մասին՝ առաջարկելով 1000 դոլար փոխանցել: Չնայած կիրառված հայտնի մեթոդին՝ չարամիտներն արդեն 104 հազար դոլար վաստակել են:

Անհայտ անձինք կոտրել են հայտնի անձանց, այդ թվում՝ Իլոն Մասկի, Բիլ Գեյթսի, Ջեֆ Բեզոսի Twitter-յան էջերը: Նրանցում տեղադրել են տեղեկատվություն բիթքոինների տրամադրման վերաբերյալ, որոնք, սակայն, կարելի է ձեռք բերել նախապես 1000 դոլար նշված հաշվին փոխանցելու միջոցով:

Կոտրված օգտահաշիվների թվում են նաև Bitcoin, Ripple, Coindesk, Coinbase և Binance պաշտոնական օգտահաշիվները: Նրանցում տեղադրել են 5 հազար բիթքոին բաժանելու վերաբերյալ հրապարակումներ՝ կցելով ֆիշինգային կայքի հղումը:

Հարձակման ենթարկված հայտնիներից Իլոն Մասկն ուներ 39 մլն հետևորդ: Ջո Բայդենի, Քանյե Ուեսթի և բազմաթիվ այլ՝ մեծ լսարան ունեցող գործիչների օգտահաշիվները նույնպես կոտրվել են: Թվիթներ են հրապարակվել՝ բիթքոինները կրկնապատկելու խոստմամբ, եթե օգտատերերը նշված հաշվին 1000 դոլար ուղարկեն:

Հարձակման զոհ է դարձել Apple-ի պաշտոնական օգտահաշիվը: Ուշագրավ է, որ ընկերության օգտահաշվում սա առաջին հրապարակումն էր. մինչ այդ Apple-ը սոցցանցն օգտագործել է միայն վճարովի հրապարակումների առաջխաղացման համա:

Apple-ի էջը կոտրել են / © Twitter

Ըստ ամենայնի՝ չարամիտներն օգտագործել են Twitter-ի ինչ-որ խոցելի հատկանիշ: Օրինակ՝ Իլոն Մասկը պարբերաբար հեռացնում է խարդախների հրապաակումները, սակայն գրառման պահին դրանք շարունակում են կրկին ու կրկին հայտնվել:

Չնայած նրան, որ խարդախներն օգտագործել են մոլորեցնելու դասական տարբերակը, որն արդեն բոլորին է հայտնի, օգտատերերը, միևնույն է, սկսել են գումար փոխանցել: Գրառման պահի դրությամբ չարամիտների հաշվին փոխանցվել է 104 հազար դոլար:

Հարձակումից մեկ ժամ անց Twitter-ը սահմանափակել է նոր թվիթների հրապարակումը բոլոր նույնականացված օգտահաշիվների համար: Գրառում կատարելիս ծառայությունն առաջարկում է կրկին փորձել: Ընկերությունում նշել են, որ սահմանափակումները մտցվել են խնդիրները լուծելու նպատակով:

Սոցկայքը տեղի ունեցածն անվանել է «կազմակերպված հարձակում»՝ ընկերության աշխատակիցների դեմ: Չարամիտներն օգտագործել են սոցիալական ինժեներիայի մեթոդը՝ հասանելիություն ձեռք բերելով ներքին համակարգերին ու գործիքներին:

Ընկերությունը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է, գործառույթների հիմնական մասը վերականգնվել է: Կոտրված օգտահաշիվների հասանելիությունը կվերականգնվի այն դեպքում, երբ վստահ կլինեն, որ այլևս անվտանգ է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021