Categories: Սոցցանցեր

Forbes-ն առաջին անգամ կազմել է TikTok-ի՝ 1մլն դոլարից բարձր եկամուտ ունեցող աստղերի վարկանիշը

TikTok-յան «միլիոնատերերը» հիմնականում ոչ թե վաստակում են հենց հարթակի ներսում, այլ իրենց հայտնիության միջոցով՝ կողմնակի նախագծերի շնորհիվ:

Ամերիկյան Forbes-ը կազմել է TikTok-ի ամենաբարձր վարձատրվող աստղերի առաջին վարկանիշը: Այնտեղ 7 բլոգեր է ներառվել, որոնցից յուրաքանչյուրը 2019թ. հունիսից մինչև 2020թ. հունիսը վաստակել է 1 մլն դոլար: Վարկանիշային ցանկը կազմելիս հաշվի են առնվել միայն այն բլոգերները, ովքեր հայտնի են դարձել TikTok-ի միջոցով:

Էդիսոն Ռեյ Իստերլինգ

Իստերլինգը 2020թ. TikTok-ի շնորհիվ վաստակել է շուրջ 5 մլն դոլար: Նա ունի 54,1 մլն հետևորդ: Վերջիններիս առաջին մեկ մլն-ը հավաքվել են աշնանը, երբ հայտնվել են առաջին հրապարակումները՝ Fashion Nova հագուստի առցանց խանութի հովանավորությամբ:

Այնուհետև աջակցել են Reebok-ը, Daniel Wellington-ը և ուրիշներ: Բացի այդ՝ աղջիկը թողարկել է կոսմետիկայի սեփական շարքը՝ Item Beauty-ն՝ Madeby ստարտափի հետ համագործակցությամբ, անդամագրվել է American Eagle-ին և մայրիկի հետ միասին թողարկել է Spotify պոդքաստը:

Չառլի Դ’Ամելիո

Նա TikTok-ում է հայտնվել 2019թ. հունիսին և մեկ տարվա ընթացքում վաստակել է 4 մլն դոլար: Ունի 76,8 մլն հետևորդ: Այս օգտատերը TikTok-ում տեսանյութեր է հրապարակել Prada-յի Փարիզյան շաբաթից, նկարահանվել է Սուպեր գավաթի գովազդում, հովանավորչական գործարք է կնել կոսմետիկայի EOS ընկերության հետ, քրոջ՝ Դիքսիի հետ դարձել է Hollister-ի նոր դեմքը, նաև թողարել է մերչ:

Դիքսի Դ’Ամելիո

Դիքսի Դ’Ամելիոն ունի 32,8 մլն հետևորդ: Մեկ տարվա ընթացքում վաստակել է 2,9 մլն դոլար: Քրոջ՝ Չառլիի հետ թողարկել է կոսմետիկայի շարք՝ Morphe-ի գործընկերությամբ: TikTok-ում հանրահայտությունից հետո Դիքսին սկսել է երաժշտական կարիերա. նրա առաջին երգը՝ Be Happy-ն, 58 մլն դիտում է ունեցել և YouTub-յան թրենդում առաջին տեղն է զբաղեցրել:

Լորեն Գրեյ

Լորեն Գրեյը մեկ տարվա ընթացքում 2,6 մլն դոլար է վաստակել: Ունի 46,1 մլն հետևորդ: 2018թ. նա գործարք է կնքել Virgin Records-ի հետ և այդ օրվանից հետո 7 երգ է թողարկել: Մինչև այս գարունը Գրեյն ուներ երկրպագուների ամենամեծ բազան՝ բոլոր TikTok-երների շարքում, ինչը նրա համար գործարք են ապահովել Skechers-ի, Hyundai-ի և Burger King-ի հետ:

Ներկայումս Գրեյը կենտրոնացած է Revlon-ի հետ գործարքի վրա: Նա կոնտենտ է նախապատրաստում TikTok-ում ընկերության օգտահաշվի համար և աշխատում է սեփական տեսահոլովակի վրա, որը Revlon-ն է հովանավորել:

Ջոշ Ռիչարդս

Ռիչարդը TikTok-ի օգնությամբ վաստակել է 1,5 մլն դոլար: Նա կիրառել է գումար աշխատելու նաև ավանդական մեթոդներ. գովազդային պայմանագրեր Reebok-ի և HouseParty-ի հետ, սեփական մերչի թողարկում, գովազդ YouTube-ում և համաձայնագիր Warner Records-ի հետ՝ երգերի թողարկման վերաբերյալ:

Նա նաև համահիմնադիրն է տաղանդների ղեկավարման TalentX ընկերության, խմիչքներ արտադրող Ani Energy բիզնեսի և միացել է Triller ընկերությանը՝ TikTok-ի մրցակցին՝ որպես ռազմավարական տնօրեն:

Մայքլ Լի

Մայքլ Լին բազմամյա գործընկերություն է հաստատել Bang-ի՝ էներգետիկ արտադրող ընկերության հետ. շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հրապարակումներ է տեղադրում՝ խմիչքի հիշատակմամբ: Մեկ տարվա ընթացքում Լիի եկամուտը կազմել է 1,2 մլն դոլար:

Սփենսեր Իքս

Սփենսեր Իքսը TikTok-ում է հայտնվել 2019թ. փետրվարին: Իր 10 մլն հետևորդների և Uno, Oreo, Sony ընկերությունների հովանավորության շնորհիվ նույնպես վաստակել է 1,2 մլն դոլար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021