Categories: Սպորտ

Բոլորն «Արարատ-Արմենիայի» հաղթանակից են խոսում. ինչո՞ւ, ի՞նչ նշանակություն ունի և ի՞նչ է սպասվում

Պատմական հաղթանակից հետո Երևանի «Արարատ-Արմենիան» օգոստոսի 22-ին կմրցի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբի հետ, իսկ պատասխանը հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին:

Օգոստոսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի «Սաբուրթալո — Արարատ-Արմենիա» հանդիպման պատասխան խաղը, որտեղ արձանագրված հաղթանակը մեծ ուրախություն պարգևեց ողջ հայությանը:

Ի՞նչ հաղթանակի մասին ենք խոսում

Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում միմյանց դեմ մրցող վրացական «Սաբուրթալոն» և հայկական «Արարատ-Արմենիան»՝ երկու երկրների չեմպիոնները, Թբիլիսիում պատասխան հանդիպում ունեցան: Երևանում հայկական թիմի 2:1 հաշվով պարտությունից հետո օգոստոսի 14-ին Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ-Արմենիան» ընդհանուր 2:3 հաշվով հաղթեց մրցակցին՝ անցնելով Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլ:

10-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն, իսկ 67-րդ րոպեին հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն իրացրել է 11 մետրանոց հարվածը:

Հայկական մյուս ակումբները՝ Ալաշկերտը և Բանանցը, չկարողացան հասնել այս հաղթանակին, իսկ Փյունիկի առաջընթացի հարցը կորոշվի այսօր երեկոյան՝ անգլիական Վուլվերհեմփթոնի հետ պատասխան հանդիպմամբ: Նշենք, որ հայկական ակումբը առաջին խաղում 4:0 հաշվով պարտվել էր մրցակցին:

Այս հաղթանակն ինչո՞վ է նշանակալից

Բացի այն, որ ընդամենը երկու տարի առաջ հիմնադրված հայկական թիմը հաղթանակ տոնեց Վրաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոնի նկատմամբ, այս հաղթանակն ուներ նաև համազգային նշանակություն: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայկական թիմերից առաջինն էր, որ հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլը և անցավ հաջորդ փուլ՝ play-off:

Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, որ հայկական ֆուտբոլային ակումբը պոտենցիալ հնարավորություն է ստանում մրցելու ՈՒԵՖԱ-յում:

2018թ. Թավշյա հեղափոխությունից հետո հայկական ֆուտբոլային կյանքում տեղի ունեցան լրջագույն փոփոխություններ՝ ֆեդերացիայի ղեկավարությունից մինչև մարզիչներ ու ֆուտբոլիստներ: Արդյունքում Հայաստանի հավաքականն ու ակումբները արձանագրեցին խաղերի որակական փոփոխություններ:

Եվրոպայի լիգայում գրանցված հաջողությունը համացանցում կապվում է օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության իրագործման հավանականության հետ: Վարչապետն ինքն էլ այս մասին գրառում է արել:

Ի՞նչ սպասենք հաջորդիվ

Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլում՝ Play-Off-ում, Երևանի «Արարատ-Արմենիան» կմրցի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբի հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին, իսկ պատասխանը՝ օգոստոսի 29-ին: Նշենք, որ «Դյուդելանժը» որակավորման 3-րդ փուլում երկու խաղերում էլ հաղթել է էստոնական «Նիմ Կալյուին»:

Այնուհետև տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Այն կկայանա Մոնակոյում՝ օգոստոսի 30-ին:

Ե՞րբ է Խմբային մրցաշարը

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին՝ առաջին տուրի հանդիպմամբ: Մինչև դեկտեմբերի կեսերը կկայանան խմբային հանդիպումները, իսկ արդեն դեկտեմբերից մինչև 2020թ. մայիս ամիսը տեղի կունենան եզրափակիչ՝ 1/16, 1/8, 1/4 և 1/2 խաղերը: Ամենավերջին՝ եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 27-ին՝ Գդանսկի մարզադաշտում, որտեղ էլ կորոշվի Եվրոպայի լիգայի հաղթողը:

«Արսենալը» կգա՞ Հայաստան

ԵԼ խմբային մրցաշարում է նաև անգլիական «Արսենալը»: Վերջինս մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում հիմնականում նրանով, որ կիսապաշտպանը մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանն է:

Եթե «Արարատ-Արմենիան» հաղթահարի նաև Play-Off-ը՝ հաղթելով լյուքսեմբուրգյան թիմին, ապա օգոստոսի 30-ին՝ Մոնակոյում կայանալիք վիճականությամբ նույն խմբում հայտնվելու դեպքում խմբային մրցաշարում միմյանց հետ կմրցեն Երևանի և Լոնդոնի ակումբները: Այս դեպքում «Արսենալը» «Արարատի» հետ կխաղա նաև Երևանում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021