Օգոստոսի 11, 2019, 13:57
Խմբագրություն Hovhannisyan
392

Փաշինյանի՝ մինչև 2050թ. նպատակադրումների իրագործման հավանականություն՝ ըստ Shesht.am-ի հետազոտության

Shesht.am-ը գնահատել է մեգանպատակների իրագործման հավանականությունը՝ առանձնացնելով առավելություններն ու խոչընդոտները՝ ըստ առկա տեղեկությունների և մասնագիտական կարծիքների:

Արցախ, Ստեփանակերտ
Արցախ, Ստեփանակերտ / ©gov.am / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց առաջադրված ռազմավարական նպատակադրումները, որոնք պետք է իրականանան մինչև 2050թ.:

Այս հայտարարությունները ոչ միանշանակ ընդունվեցին հասարակության և քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից. մի մասը համարեց ռոմանտիզմ, անիրատեսական, մի մասը նշեց, որ կիրականանան, եթե Կառավարությունը հստակ՝ ըստ արժանվույն ծրագիր մշակի, իսկ մյուս մասն էլ վստահ է, որ իշխող ուժն ունի քաղաքական կամք, որը հնարավոր կդարձնի այս նպատակադրումների իրականացումը:

Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու

Իրատեսականությունը՝ 5%: Ինչպե՞ս ենք հաշվարկել՝

  • – ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ 2050թ. Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 2 մլն 861 հազար,
  • – Նախորդ 30 տարվա պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանից հեռացել է շուրջ 1 մլն մարդ,
  • – Արցախյան պատերազմը դեռ ավարտված չէ, դրա հետ կապված խնդիրներն ազդում են նաև ժողովրդագրական ցուցանիշների վրա,
  • – Ծնելիության ցուցանիշները խիստ ցածր են, հատկապես՝ գյուղերում, որտեղ նախկինում միշտ բարձր են եղել,
  • – Ամուսնության միջին տարիքը բարձրանում է, ինչը ծնելիության նվազման վրա է ազդում,
  • + 1926թ. Հայաստանի բնակչության թիվը եղել է 880 հազար, իսկ արդեն 1989թ.՝ 3 մլն 300 հազար, այսինքն՝ շուրջ 60 տարվա ընթացքում գրեթե քառապատկվել է,
  • + Նախորդ տարիների արտագաղթի դինամիկան անկում է ապրել՝ առաջացնելով նույնիսկ դրական սալտո,
  • + Առկա են անհրաժեշտ քաղաքական կամքը, տնտեսական զարգացման նախադրյալները, մշակվում են ներգաղթի ապահովման հնարավորությունները,
  • + Հայաստանն ունի 5-6 մլն-անոց սփյուռք. ներգաղթի ապահովման հնարավորությունները մշակվում են,
  • + Ամուսնությունների թիվն աճում է:
https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1055524957986336

Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը և վերացնել աղքատությունը

Իրատեսականությունը՝ 10%: Ինչպե՞ս ենք հաշվարկել՝

  • – Աշխատատեղերի խնդիր կա հատկապես մարզերում՝ հիմնականում կանանց համար,
  • – Մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունները մարզերում քիչ են,
  • – Ներկայումս Հայաստանում կա շուրջ 800 հազար աշխատանք չունեցող քաղաքացի, որոնց մեծ մասն աշխատել չի ցանկանում,
  • – Ստեղծվող նոր աշխատատեղերն ունեն մասնագիտական հմտությունների տիրապետող աշխատակիցների կարիք, սակայն նորաստեղծ աշխատակիցների ստացած կրթությունը բավարար չէ դրա համար,
  • – Աշխարհի նույնիսկ ամենազարգացած երկրներում կա աղքատություն. այն վերացնելը անհնար է,
  • + 2018թ. Հայաստանում ստեղծվել է մոտ 50 հազար աշխատատեղ, որի մեծ մասը ստվերից է դուրս եկել,
  • + Հեղափոխությունից հետո Հայաստանում մեծ թափ են ստացել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներն ու աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև անհատական նախաձեռնությունների շնորհիվ զբաղվածության խնդրի լուծումը,
  • + Մասնագետները նշում են, որ 2,5 մլն-ն իրատեսական է, քանի որ դա աշխատանքային տարիքում գտնվողների թիվն է, իսկ 5 մլն բնակչության և գյուղերում զբաղվածության համապատասխան հնարավորությունների ստեղծման դեպքում կլուծվի 2,5 մլն մարդու զբաղվածության հարցը:

Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը

Իրատեսականությունը՝ 7%: Ինչպե՞ս ենք հաշվարկել՝

  • – Հայաստանին անհրաժեշտ է տարեկան շուրջ 9,5% տնտեսական աճ, որպեսզի իրականություն դառնա նպատակադրումը,
  • – Համաշխարհային բանկը 2020թ. համար կախատեսել է 4,6% աճ,
  • – Մասնագետները համոզված են՝ փոքր տնտեսվարողները չեն կարող գործունեություն ծավայել ոլորտներում, որոնք մոնոպոլիզացված են: Հայաստանում դեռևս կա այդպիսի իրավիճակ,
  • – Համապատասխան գերատեսչություններում մասնագետների խիստ անհրաժեշտություն կա, թերացումները հաճախակի են, որոնք ազդում են ներդրումների, դրանց ծավալի վրա,
  • – Տեղական արտադրողները դժգոհում են, քանի որ տարբեր թույլտվություններ ստանալու դիմումները մերժվում են,
  • – Խնդիր կա բեռնափոխադրումների ոլորտում. Հայաստանը դեռևս լոգիստիկայի առումով լուծումներ չունի (ներպետական ճանապարհներ, արտաքին կապ), մոտ ապագայում այդ հարցը՝ հատկապես միջպետական, դժվար թե կարգավորվի,
  • – Դժվարությամբ իրականացվող բեռնափոխադրումներն ազդում են ինքնարժեքի վրա՝ հայկական ապրանքն ավելի անմրցունակ դարձնելով,
  • – Հայաստանում արտադրվող ապրանքնատեսակների մեջ շատ են եվրոպական ստանդարտներին չհամապատասխանողները, որոնց արտահանումը դեպի Եվրոպա դեռևս հեռանկարային չէ,
  • + 2019-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանը Եվրոպայում ՀՆԱ-ի աճով առաջին տեղում է,
  • + 2019թ. առաջին կիսամյակում արձանագրվել է 7,1% ՀՆԱ աճ, թեև Համաշխարհային բանկը ս.թ. համար կանխատեսել էր 4,3%,
  • + Հայաստանն արդյունաբերական երկիր եղել է խորհրդային տարիներին, երբ արդյունաբերությունը կազմել է ՀՆԱ-ի 67%-ը,
  • + Հայաստանն ունի ինժեներական ծառայություններ և արտադրանք թողարկելու պոտենցիալ,
  • + Նոր իշխանությունները հայտարարել են մարդու և մտքի կարևորության մասին. դրանք ամենաթանկն են, որ Հայաստանը ունի:

Ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10000 աշխատող ստարտափ

Իրատեսականությունը՝ 1%: Ինչպե՞ս ենք հաշվել՝

  • – Մասնագետները գտնում են, որ ներդրումների համար պատասխանատու գերատեսչություններն այսօր անհրաժեշտ մակարդակի աշխատանք չեն տանում,
  • – 2019թ. առաջին կիսամյակին ուղղակի ներդրումներն արդեն նվազել են շուրջ 37 մլրդ դրամով,
  • + Ներկայումս Հայաստանում ստարտապերը մեծ տարածում են ստանում,
  • + Մտքի դարաշրջանում Հայաստանը մրցունակ է. հայ երիտասարդները բազմիցս գրանցում են հաջողություններ, հայկական ստարտապերը ուրույն տեղ ունեն համաշխարհային ՏՏ ոլորտում,

7-ապատկել միջին աշխատավարձը

Իրատեսականությունը՝ 5%: Ինչպե՞ս ենք հաշվել՝

  • – 30 տարում միջին աշխատավարձի բարձրացումը 7 անգամ՝ դարձնելով մոտ 1 մլն 750 հազար դրամ, տնտեսագետներն իրատեսական չեն համարում. նրանց պնդմամբ՝ նախկին մակրոտնտեսական քաղաքականության միտումները պահպանվում են ու տնտեսական հեղափոխություն տեղի չի ունենում,
  • – Յոթնապատիկ ավելացած աշխատավարձն անհամատեղելի է 15 անգամ բարձրացած ՀՆԱ-յի հետ. վերջինս, մասնագետների կարծիքով, այդ դեպքում պետք է ավելի բարձր լինի, որպեսզի բավարարի աշխատավարձ հատկացնելու համար,
  • – Ներկայումս տարվող «ուժեղ դրամի» քաղաքականության հետևանքով հայկական արտադրության ապրանքները թանկանում են՝ դառնալով անմրցունակ և բացասաբար ազդելով արտադրության ոլորտի աշխատակիցների աշխատավարձի վրա,
  • – 2013-2018թթ. ամսական միջին անվանական աշխատավարձը բարձրացել է շուրջ 50 հազար դրամով. այսպիսի տեմպերը չեն կարող են 2050-ին 7-ապատիկ ապահովել,
  • + Նվազագույն աշխատավարձի բարձրացումը նպաստում է միջին աշխատավարձի բարձրացմանը,
  • + Միջին աշխատավարձը տարեկան մոտ 5-6 % աճ է արձանագրում, իսկ ՏՏ ոլորտի ընդլայնման պարագայում այնտեղ աշխատողները ստանալու են ավելի բարձր աշխատավարձ,
  • + Օրինակ, Սյունիքի մարզում ամենաբարձր միջին աշխատավարձն է. այսինքն՝ մարզային խոշոր ծրագրերի շնորհիվ հնարավոր է ստանալ բարձր և բարձրացող աշխատավարձով աշխատատեղեր:

Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը

Իրատեսականությունը՝ 15%: Ինչպե՞ս հաշվարկեցինք՝

  • – Առաջին 20-յակում այնպիսի երկրներ են, որոնց հայկական բանակը հավասարվելու հնարավորություն գրեթե չունի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Թուրքիա և այլն),
  • – Ներկայումս ՀՀ բանակը մոտ 130 երկրների բանակների շարքում 74-րդն է (ընդ որում՝ 9-10 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանն ընդամենը 64-րդն է, )
  • + 2050թ. Հայաստանի նախանշվող ՀՆԱ-ի, արդյունաբերական զարգացվածության և բնակչության քանակի դեպքում հնարավոր է հասնել նպատակադրմանը,
  • + Հայ զինվորների մարտունակությունն, ըստ ռազմական փորձագետների, բավականին բարձր է՝ անկախ սպառազինությունից: Այս երևույթը էականորեն տարբերում է հայկականը մյուս ժողովուրդների մարտունակությունից:

Ստորև բերված մյուս նպատակադրումները, դրանք են՝

– Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել,
– Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել,
– Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի,
– Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը,
ունեն իրագործման 99% հավանականություն այն դեպքում, եթե կատարվեն ավելի վերևում բերված նպատակադրումները, և 5%-ից ոչ ավելի հավանականություն, եթե վերոնշյալները չկատարվեն կամ խիստ թերի լինեն:

Մասնագետների համոզմամբ՝ այս ռազմավարական նպատակադրումներին հնարավոր է հասնել իդեալական ծրագիր ունենալու պարագայում, ինչն այսօր չկա, աշխարհաքաղաքական կայուն իրավիճակում, ինչը նույնպես որոշ քաղաքագետներ ոչ այնքան նպաստավոր են համարում, ինչպես նաև Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրի պահպանման դեպքում:

Վերջինս իր մեջ պարունակում է ինչպես Արցախյան հարցի շուրջ առկա ու ստեղծվելիք խնդիրի վտանգները, իրանաամերիկյան և վրաց-ռուսական հակամարտությունների՝ ավելի մեծ կոնֆլիկտների վերաճելու վտանգները, որոնք կարող են ազդել Հայաստանից տնտեսական զարգացման տեմպերի վրա:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

Սեպտեմբերի 28, 20:32
Ruslan

Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։

Սեպտեմբերի 29, 11:43
Ruslan

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

Սեպտեմբերի 29, 11:43
Ruslan

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

Սեպտեմբերի 28, 20:32
Ruslan

Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։

Սեպտեմբերի 25, 23:43
Ruslan

Հայաստանի՝ չեխական L-39 Skyfox ուսումնական ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորության մասին ենթադրությունները կապում են երկու իրադարձության հետ՝ չբացահայտված պատվիրատուի համար չորս մեքենայի արտադրության և Վահագն Խաչատուրյանի՝ Aero Vodochody այցի։ Սակայն այս տեղեկությունները դեռ չեն հաստատում Հայաստանի հետ պայմանագրի առկայությունը։

Սեպտեմբերի 19, 20:24
Ruslan

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 20, 13:12
Ruslan

Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։

Սեպտեմբերի 19, 16:50
Ruslan

Մասաչուսեթսի Քեյփ Քոդ թերակղզում հայտնաբերվել է Malaclemys terrapin տեսակի երկգլխանի կրիայի հազվագյուտ ձագ։ Ընդամենը մոտ 5 գրամ կշռող կենդանու մոտ առկա է բիցեֆալիա՝ զարգացման անոմալիա, որի դեպքում ձևավորվում է երկու գլուխ։ Այժմ ձագը գտնվում է Cape Wildlife Center-ի մասնագետների հսկողության տակ, որոնք հետևում են նրա սնվելուն, աճին և շարժումներին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն