Պատմել են Մինսկի օդանավակայանում տեղի ունեցած ուշագրավ դեպքի մասին

Ստյոպա Սաֆարյանին պատմել են, որ անծանոթ տղամարդը Երևան մեկնողներին է մոտեցել, սկսել է հորդորել, որ չգնան Հայաստան, հանգանակություն չանեն հիմնադրամին, փորձել է տեղեկություններ ստանալ առաջնագծից: Չնայած՝ նա հայերեն է խոսել, սակայն ականատեսների մոտ կասկած է առաջացել:

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ուշագրավ տեղեկություն է հայտնել Մինսկի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին, որը նրան պատմել է դեպքին ականատես զույգը:

Հաղորդվում է, որ օդանավակայանում, նստեցման կտրոնները վերցնելուց հետո (ինչպես կարգն է) զույգը մուտք է գործել Երևան թռչող ինքնաթիռի նստեցման գոտի։ Տեղում գտնվող հայերի խմբին է մոտեցել հայախոս մի տղամարդ, որի հարցուպատասխանը հավաքված հայերից մեկին ի սկզբանե տարօրինակ է թվացել: Կասկած է առաջացել, թե մոտեցած տղամարդն իրականում հայազգի չէ կամ, հնարավոր է, ներկայիս իշխանությունների ընդդիմադիրներից է, թեև հայերեն է խոսել:

Նախ՝ հարցրել է՝ Հայաստան եք թռչո՞ւմ․․․ Մեր հայրենակիցը զարմացած պատասխանել է, որ եթե հայերով նստեցման գոտում են ու ինքնաթիռ են նստում, ուրեմն Երևան են թռչում։ Այնուհետև անծանոթն ավելի տարօրինակ է դրսևորել իրեն. մի տարիքով կնոջ հարցրել է, թե «ինչու է այս սարսափելի պատերազմական շրջանում Հայաստան թռչում, երբ պատերազմ է, երբ «Նիկոլ Փաշինյանը կործանել է երկիրը»» և այլն․․․ Սաֆարյանի փոխանցմամբ՝ կինը միամտաբար պատասխանել է, թե գնում է առաջնագծում գտնվող որդու կամ թոռան համար։ Սկսել է հետաքրքրվել՝ ի՞նչ է անում առաջնագծում, հրետանավո՞ր է, տանկի՞ստ է, հետախո՞ւյզ է, ո՞ր մասում է։ Միամիտ կինը պատասխանել է:

Միջադեպի ականատեսն ավելի է համոզվել, որ տղամարդն ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից է ու տիկնոջը հորդորել է այլևս չպատասխանել նրա հարցերին: Պատմում է, որ այդքանից հետո տղամարդը սկսել է հորդորել, որ չգնան Հայաստան, հանգանակություն չանեն «Հայաստան» հիմնադրամին, ինքը «մի երկու տասնյակ միլիոնի արել է, տեղ չի հասել, իշխանությունները բոլոր փողերը ուտում են՝ սարսափեցնելով առաջնագծի պատմություններով»․․․

Ուշագրավ է, որ, Սաֆարյանի փոխանցմամբ, վերջում տղամարդը հեռախոսի տեսախցիկը միացրած, նստեցման գոտում հավաքվածներին ցուցադրելով, ուղիղ եթեր կամ տեսագրությամբ, սկսել է դիտավորյալ բարձրաձայն խոսել, թե հարազատի թաղման է մեկնում, պատերազմում մահացել է, մի սարսափ է և այլն, և այլն․․․

Ականատեսն, ըստ Սաֆարյանի, նշել է, որ բացի կողքինների վրա հոգեբանորեն ազդելու փորձից, այդպես նաև հաշվետվություն է ներկայացրել «կենտրոնին»․․․

Ստյոպա Սաֆարյանն ընդգծել է, որ պատմությունն ուշադրությունը գրավել է, քանի որ պատերազմից հետո թշնամու թիրախներից մեկը Սփյուռքից Հայաստան վերադարձող մեր եղբայրների ու քույրերի ճանապարհը փակելն է, Հայաստան հիմնադրամի հանգանակությունները խզելը և այլն:

Թշնամին, Սաֆարյանի խոսքով, պարբերաբար բարձրացնում է Լիբանանից, Սիրիայից, անգամ Ֆրանսիայից Հայաստան ու Արցախ եկող «վարձկանների» մասին՝ ակնկալելով, որ որոշակի երկրներ կկասեցնեն հայերի վերադարձը։ Սակայն, քաղաքագետի մատնանշմամբ, տեսնում են, որ դա չի ստացվում, ստիպված իրենք են գործի անցել. հայերենին տիրապետող գործակալներին ուղարկում են դեպի Հայաստան թռիչքի նստեցման կամ տարանցիկ գոտիներ, որպեսզի խուճապ, հուսահատություն տարածեն, հորդորեն չգնալ, չօգնել Հայաստանին։

Սաֆարյանը շեշտել է, որ հակառակորդը մեծ ուշադրություն է դարձրել հայերենի իմացության տարածման վրա՝ գործակալներին ուղևորելով ինչպես արտասահման, այնպես էլ առաջնագիծ: ՄԱՀՀ ինստիտուտի հիմնադիրը նշված դեպքի առնչությամբ հրավիրել է իրավապահ մարմինների ուշադրությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021