Categories: FAQ

Ես երեխա եմ ունեցել, և նրան անհրաժեշտ է պատվաստել, բայց լսել եմ, որ պատվաստումը վտանգավոր է, արդյո՞ք այդպես է

Հիվանդությունների և հակամարմինների ներթափանցումն օրգանիզմ սովորաբար սպառնում է հատկապես նորածիններին: Այդ հիվանդություններից են տուբերկուլյոզը, հեպատիտ Բ-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը և պոլիոմիելիտը:

Ի՞նչ է պատվաստումը

Պատվաստման շնորհիվ մարդու իմունային համակարգը վտանգավոր պաթոգենների նկատմամբ արագ արձագանքման հնարավորություն է ձեռք բերում: Այն պաշտպանում է երեխաներին տուբերկուլյոզից, հեպատիտ Բ-ից, դիֆթերիայից, փայտացումից, կապույտ հազից, կարմրուկից, կարմրախտից, խոզուկից և պոլիոմելիտից:

Պատվաստումը նկատելիորեն իջեցրել է վարակիչ հիվանդությունների քանակն ու մակարդակն ամբողջ աշխարհում: Օրինակ` 1975թ.-ից այլեւս չկա ծաղիկ հիվանդությունը: Այսօր գոյություն ունեն 25 հիվանդության ու վարակի պատվաստանյութեր:

Եթե անգամ պատվաստված երեխան հիվանդանում է, այն թեթև ընթացք է ունենում: Պատվաստման էությունը կայանում է տվյալ պաթոգենի` շատ թույլ ձեւի ներարկման մեջ: Իմունային համակարգն անմիջապես պայքարի մեջ է մտնում դրա դեմ եւ ստեղծում հակամարմիններ: Եթե հետագայում օրգանիզմ թափանցի այդ պաթոգենի իրական ձեւը, իմունային համակարգն անմիջապես կհարվածի նրան:

Պատվաստվել, թե՝ ոչ

Հիվանդությունների և հակամարմինների ներթափանցումն օրգանիզմ սովորաբար սպառնում է հատկապես նորածիններին: Այդ հիվանդություններից են տուբերկուլյոզը, հեպատիտ Բ-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը և պոլիոմիելիտը:

Աշխարհում նշված հիվանդություններից երեխաներին պաշտպանելու թերևս միակ միջոցը պատվաստումներն են, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կանխարգելել դրանք և ինֆեկցիաները դարձնել կառավարելի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` պատվաստումների շնորհիվ ամեն տարի ավելի քան 3 մլն կյանք է փրկվում:

Որտեղի՞ց է միֆը, որ պատվաստումը վտանգավոր է

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նախորդ դարավերջին բժիշկները նկատեցին, որ աուտիզմով հիվանդների թիվը զգալիորեն աճել է. մոտ մեկ տասնամյակում աուտիզմով երեխաների թիվը կրկնապատկվել էր: Գիտնականներն էլ սկսեցին պատճառները փնտրել և իրենց թեզերն առաջ քաշել: Դրանցից մեկն էլ՝ ամեն ինչում մեղավոր են պատվաստումները:

1998 թվականին ամենահին և հեղինակավոր բժշկական ամսագրերից մեկում՝ The Lancet-ում, տպագրվեց բժիշկ Էնդրյու Ուեյկֆիլդի և համահեղինակների աշխատանքը, որում նրանք կապել էին աուտիզմն ու պատվաստումներից հետո երեխաների աղիներում առաջացող բորբոքումը:

Շատ ծնողներ մտահոգության առիթ ունեցան, իսկ պատվաստումների դեմ պայքարողները՝ ևս մեկ «հաղթաթուղթ»:

Միևնույն ժամանակ բազմաթիվ գինականներ չհամաձայնեցին առաջ քաշված վարկածի հետ և սկսեցին ապացուցել հակառակը: Արդյունքում Ուեյկֆիլդի 12 համահեղինակից 10-ը հրաժարվեց հոդվածից, իսկ ավելի ուշ անգամ ինքը Ուեյկֆիլդը խոստովանեց, որ խախտել է բժշկական էթիկայի սկզբունքը և բավականաչափ ապացույց չի ունեցել հոդվածը տպագրելուց առաջ: Նա խոստովանել էր, որ ուսումնասիրության մեջ ներառել էր ընդամենը 12 երեխայի, ինչև վիճակագրության համար անբավարար է, եթե չասենք՝ ընդհանրապես հիմք չէ:

Միֆերի տարածմանը նպաստում են նաև կրթության ցածր մակարդակ ունեցող ծնողները, ովքեր ինֆորմացիա են ստանում տարբեր ոչ հավաստի աղբյուրներից: Չստուգելով տեղեկատվությունը՝ հրաժարվում են պատվաստումներից՝ վտանգելով իրենց երեխաների կյանքը:

Կարո՞ղ է պատվաստումը մահվան պատճառ դառնալ

Պատվաստումից հետո ամենահաճախ հանդիպող ռեակցիան ջերմության բարձրացումն է, որը կարող է տևել ամենաշատը 48 ժամ: Կարող է լինել նաև ներարկման տեղի ցավոտություն, կարմրություն, որոնք հատուկ բուժում չեն պահանջում և 1-2 օրվա ընթացքում անցնում են:

Պատվաստումներից հետո առաջացող ամենածանր բարդությունը անաֆիլաքսիան է, որը ծանր ալերգիկ ռեակցիա է: Սակայն այն կարող է առաջանալ ոչ միայն պատվաստանյութից, այլև ցանկացած դեղորայքից, սնունդից, միջատի խայթոցից, այսինքն՝ դա օրգանիզմի անհատական ռեակցիան է տվյալ նյութի նկատմամբ:

Այլ ծանր հետպատվաստումային ռեակցիա բժշկական վիճակագրության մեջ գոյություն չունի: Մահ հնարավոր է միայն, եթե տվյալ անհատը տվյալ պատվաստանյութի մեջ մտնող որևէ բաղադրիչի նկատմամբ ունի ալերգիկ ռեակցիա: Դրա համար մինչև պատվաստումը ստուգվում է օրգանիզմի ռեակցիան: Չեն պատվաստում նաև կույրերին:

Պատվաստումները՝ Հայաստանում

Հայաստանում պարտադիր մանկական պատվաստումների թվին են պատկանում ծնվելու առաջի օրերին իրականացվող տուբերկուլյոզի եւ հեպատիտ B-ի դեմ պատվատումը: Հեպատիտ B-ի առաջին կրկնապատվաստումն իրականացվում է հնգավալենտ  պատվաստանյութով, որն իր մեջ ներառում է դիֆտերիայի, փայտացման, հեմոֆիլուս Ինֆլյուենսաի եւ  կապույտ հազի  դեմ պատվաստանյութերը:

Պատվաստումն իրականացվում է ԱԿԴՍ (կամ ԱԿԴՍ-Մ)-ի եւ պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի հետ միասին: Պոլիոմիելիտի դեմ կարող են պատվաստել կյանքի առաջին տարում ներքին ընդունման կաթիլների միջոցով: Այս պատվաստումները հիմնականում իրականցվում են պոլիկլինիկայում 2,5-ից մինչեւ  3,5 ամսականը:  4,5 ամսականից հետո կատարվում են կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ պատվաստումները, որոնք նույնպես պարտադիր են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021