Ռուսաստանից Վրաստան չվերթներն արգելվեցին. ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այն Հայաստանի համար
Հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազգային անվտանգությունն ապահովելու մասին հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն` հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է Ռուսաստանից Վրաստան չվերթեր իրականացնել։
Միաժամանակ, ռուսական զբոսաշրջային ընկերություններին և գործակալներին խորհուրդ է տրվել դադարեցնել քաղաքացիներին Վրաստան տանելու զբոսաշրջային առաջարկները։
Պեսկովը, մեկնաբանելով Պուտինի որոշումը, ասել է, որ սա հարկադրված միջոց է, և նպատակը ռուսաստանցիների անվտանգությունն ապահովելն է։
Քանի՞ ռուս զբոսաշրջիկ կա այս պահին Վրաստանում
Ըստ նախնական տվյալների՝ այժմ Վրաստանում է գտնվում զբոսաշրջային գործակալությունների միջոցով ՌԴ-ից մեկնած 5-7 հազար զբոսաշրջիկ։ Ինքնուրույն մեկնած քաղաքացիների թիվը 2-3 անգամ ավելի շատ է: Այս մասին հայտնել էր Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձենը:
Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան, իր հերթին, նշել է, որ ներկայում զբոսաշրջային գործակալությունների միջոցով Վրաստան մեկնած քաղաքացիների թիվը չի գերազանցում 5000-ը, սակայն ինքնուրույն այդ երկիր մեկնած զբոսաշրջիկների թիվն ավելին է: Մամուլի քարտուղարի խոսքով՝ բոլոր զբոսաշրջիկները պետք է մինչև հուլիսի 8-ը կազմակերպված ձևով լքեն պետությունը։ Նա նաև նշել է, որ նոր զբոսաշրջիկներ արդեն Վրաստան չեն մեկնի, քանի որ տուրօպերատորներին խորհուրդ է տրվել արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել այդ ուղղությամբ։
Զբոսաշրջության ոլորտին հարվածը՝ լուրջ վնաս Վրաստանի տնտեսության համար
Դատելով Վրաստանի իշխանությունների արձագանքից՝ զբոսաշրջության ոլորտին հարվածելն իսկապես կարող է մեծ ազդեցութուն ունենալ Վրաստանի տնտեսության վրա։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան մեկնելու Վրաստան՝ չնայած Մոսկվայի և Թբիլիսիի միջև քաղաքական խնդիրներին։ Իրավիճակից դուրս գալու «ելք» է գտել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Նա կոչ է արել ուկրաինացիներին վրացիների հետ համերաշխություն դրսևորել և ռուսաստացիների փոխարեն հանգստանալ Վրաստանում։
Ի՞նչ օգուտ կարող է ունենալ Հայաստանը Ռուսաստան-Վրաստան չվերթների արգելքից
Հայաստանում արդեն կարծիքներ են հնչում, որ սա կարող է լրացուցիչ խթանել ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան:
«Պուտինը արգելեց Ռուսաստանից Վրաստան չվերթները: Շատ սպասելի և ադեկվատ որոշում: Մի քանի հարյուր անխելք, բայց շատ «հպարտ» վրացի «ընդիմադիրների» և նրանց արևմտյան տերերի պատճառով վրացական ՓՄՁ-ները այս տարի կկորցնեն տասնյակ միլիոնավոր դոլարներ: Հիմա իսկական ժամանակնա լինել ավելի խելացի, քան մեր հարևաններն են և փորձել այդ ռուս տուրիստների մի մասը բերել Հայաստան, կամ գոնե Հայաստանով Վրաստան ուղղարկել»,-մասնավորապես «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է բիզնեսի խորհրդատու Արեն Ապիկյանը:
Red Wings ռուսական ավիաընկերությունն արդեն ուղեւորներին առաջարկել է Վրաստան ուղեւորության տոմսերը փոխարինել Երեւան կամ Մախաչկալա ուղեւորության տոմսերով:
Red Wings
Red Wings-ը հունիսի 21-ին հայտնել էր, որ հուլիսի 8-ից դադարեցնում Է Վրաստան թռիչքների տոմսերի վաճառքը: Բոլոր ուղեւորներին կվերադարձվի ավիատոմսերի լրիվ արժեքը:
«Red Wings ավիաընկերությունը որպես այլընտրանքային տարբերակ առաջարկում է առանց լրավճարի գանձման Երեւանով կամ Մախաչկալայով փոխարինել այն ուղեւորության երթուղին, որի սկզբնակետը կամ վերջնակետը Բաթումն է կամ Քութայիսը՝ սկզբնական տոմսով թռիչքների ժամանակաշրջանի սահմաններում»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Բացի վերոնշյալ հանգամանքից՝ ուժեղացվել է նաև Ռուսաստանի տարածք մտնող վրացական գինիների և ալկոհոլային արտադրանքի որակի և անվտանգության վերահսկողությունը, ինչից Հայաստանը նույնպես կարող է օգուտ քաղել:
««Ռոսպոտրեբնադզորի» կողմից ուժեղացվել է Ռուսաստանի Դաշնության տարածք մտնող Վրաստանում արտադրվող ալկոհոլային արտադրանքի որակի և անվտանգության վերահսկողությունը։ Վերահսկողության տակ է Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործած ալկոհոլային արտադրանքի որակն ու անվտանգությունը, ինչն արագ կերպով ցույց է տալիս այդ ապրանքների որակի վատթարացումը», – հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը:
Ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունը՝ նաև ի վնաս Հայաստանի
Հայաստանը դրանից որևէ լավ բան չի կարող շահել: Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Հայ-ռուսական, հայ-վրացական հարաբերություններն ունեն դարավոր անցյալ, և մենք ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունից չենք կարող որևէ դիվիդենտ շահել: Թե՛ տնտեսական առումով Լարսի հետ կապված, թե՛ քաղաքական բազմաթիվ խնդիրների հետ կապված, մենք կարող ենք տանուլ տալ, որովհետև, եթե գումարենք նրան, որ լարվել են հարաբերությունները նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև, այդ դեպքում մեր և հյուսիսային, և հարավային դարպասները բավական լուրջ մարտահրավերների առջև են կանգնած»,- նշեցլ էր ՀՀԿ ԳՄ անդամը:
Վրաստանում բողոքի հակառուսական ցույցերը շարունակվում են
Արդեն 4-րդ օրն է Վրաստանում բողոքի հակառուսական ցույցերը չեն դադարում: Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան կրկին մարդաշատ է, ցուցարարները չեն հեռանում խորհրդարանի շենքի դիմացից: Նրանք, ի նշան բողոքի, այսօր նաև ավտոերթ են իրականացրել Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ:
Ինչո՞ւ թեժացան բողոքի ցույցերը Վրաստանում
Հունիսի 20-ին Թբիլիսիում ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին էր հայտնվել ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքին դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ էին տուժել։ Բողոքի ցույցերը Վրաստանում ընթացան ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով, ինչի արդյունքում տուժել են ավելի քան 200 քաղաքացի, 300-ից ավելի մարդ բերման է ենթարկվել, նրանց մեջ կա նաև ՀՀ քաղաքացի:
Ի՞նչ զիջումների է գնում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը
Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել «Վրացական երազանք» խմբակցության նիստը՝ կուսակցության գրասենյակում։ Նիստին մասնակցել են Բիձինա Իվանիշվիլին, կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրաքլի Կոբախիձեն, վարչապետ Մամուկա Բախտաձեն և կառավարության այլ անդամներ։
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը զիջման է գնացել՝ հայտարարելով 2020թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրական համակարգով անցկացնելու պատրաստակամության մասին: Համամասնական ընտրական համակարգի պայմաններում ընտրություններն անցկացվում են կուսակցական ցուցակներով։ Այս դեպքում ընտրողներն իրենց ձայնը տալիս են առանձին կուսակցությունների, և ըստ այդ ձայների տոկոսային հարաբերակցության կուսակցությունները տեղ են զբաղեցնում խորհրդարանում։
Նշենք, որ հունիսի 20-ին ցուցարարների պահանջով հրաժարական էր տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն : Հրաժարական է տվել նաեւ ռուս պատգամավորի ներկայությունը Վրաստանում ապահոված Զաքարիա Քուցնաշվիլին: Իսկ այսօր նույն պահանջն է ներկայացվել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային. նա մեկ ժամ ունի հրաժարականի համար, հակառակ դեպքում ցուցարարները կրկին կհավաքվեն խորհրդարանի դիմաց:
2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։
Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։
Հայաստանի՝ չեխական L-39 Skyfox ուսումնական ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորության մասին ենթադրությունները կապում են երկու իրադարձության հետ՝ չբացահայտված պատվիրատուի համար չորս մեքենայի արտադրության և Վահագն Խաչատուրյանի՝ Aero Vodochody այցի։ Սակայն այս տեղեկությունները դեռ չեն հաստատում Հայաստանի հետ պայմանագրի առկայությունը։
2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։
Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։
Հայաստանի՝ չեխական L-39 Skyfox ուսումնական ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորության մասին ենթադրությունները կապում են երկու իրադարձության հետ՝ չբացահայտված պատվիրատուի համար չորս մեքենայի արտադրության և Վահագն Խաչատուրյանի՝ Aero Vodochody այցի։ Սակայն այս տեղեկությունները դեռ չեն հաստատում Հայաստանի հետ պայմանագրի առկայությունը։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները