Categories: ՏՏ

Գույքահարկի առցանց հաշվիչն արդեն հասանելի է

Մուտքագրելով անշարժ գույքի վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը՝ կարող եք տեսնել գույքահարկի գործող չափը, գույքի կադաստրային արժեքը, տեղեկանաք, թե ինչքան է կազմելու տվյալ գույքի հարկը 2021թ.-ից սկսած, ինչպես նաև վերջնական չափը՝ 2026թ.:

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում արդեն հասանելի է գույքահարկի առցանց հաշվիչը, որի միջոցով հնարավոր է ծանոթանալ անշարժ գույքի հարկի չափին: Հաշվիչը ցուցադրում է ներկայումս գործող հարկաչափը, 2021-ից սկսած փոփոխվող չափերը, ինչպես նաև գույքահարկի վերջնական չափը՝ 2026թ.-ին:

Անշարժ գույքի հարկի չափն իմանալու համար անհրաժեշտ է մուտքագրել վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը և սեղմել «փնտրել» կոճակը: Կայքում ցուցադրվում է անշարժ գույքի հասցեն, անշարժ գույքի տեսակը, հողամասի գործող կադաստրային արժեքը (ՀՀ դրամ), շինության գործող կադաստրային արժեքը (ՀՀ դրամ), գործող հողի հարկը (ՀՀ դրամ), գործող գույքահարկը (ՀՀ դրամ):

Այնուհետև ներկայացվում է նոր կարգավորումներին համապատասխանող շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը (ՀՀ դրամ), անշարժ գույքի հարկը՝ 2021 թ֊ի համար, 25%-ի հաշվարկով (ՀՀ դրամ), անշարժ գույքի հարկը՝ 2022 թ֊ի համար, 30%-ի հաշվարկով (ՀՀ դրամ), անշարժ գույքի հարկը՝ 2023 թ֊ի համար, 35%-ի հաշվարկով (ՀՀ դրամ), անշարժ գույքի հարկը՝ 2024 թ֊ի համար, 50%-ի հաշվարկով (ՀՀ դրամ), անշարժ գույքի հարկը՝ 2025 թ֊ի համար, 75%-ի հաշվարկով (ՀՀ դրամ), անշարժ գույքի հարկը՝ 2026 թ֊ի համար, 100%-ի հաշվարկով (ՀՀ դրամ):

Հիշեցնենք՝ գույքահարկի փոփոխության օրենսդրական նախագիծը բուռն քննարկումներ էր առաջացրել իշխանական և ընդդիմադիր թևերի միջև, քանի որ այն իրենից ենթադրում է հարկային բեռի ավելացում, սակայն՝ հիմնավորված նպատակներով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021