Categories: ՏՏ

Ֆարերյան կղզիների իշխանություններն առցանց տուրեր են կազմակերպել՝ կառավարվող գիդերով

Գլխին տեսախցիկ կրող գիդերին հնարավոր է կառավարել վահանակի միջոցով՝ խնդրելով շրջվել այս կամ այն կողմ, ցատկել, վազել: «Հեռավար զբոսաշրջության» մասնակիցների թիվը գերազանցել է 700 հազարը՝ 197 երկրից:

Ֆարերյան կղզիների իշխանությունները 2020թ. ապրիլին համավարակի պայմաններում թողարկվել են ինտերակտիվ առցանց տուրեր երկրում՝ խաղային տարրերի ներդրմամբ: Այցելուների թիվն արդեն գերազանցել է 700 հազարը՝ 197 երկրից:

Համեմատության համար՝ 2019թ. Ֆարերյան կղզիները 130 հազար իրական այցելու են ունեցել: Այս փոքրիկ երկիրն, ի դեպ, ունի ընդամենը 50 հազար բնակիչ:

Զբոսաշրջիկները հեռակառավարման վահանակի միջոցով կարողանում են ղեկավարել գիդին՝ խնդրելով նրան շրջվել այս կամ այն կողմ, վազել կամ ցատկել: Չնայած մես հոսքին, ինչպես նշվում է, կղզու ոչ մի բնակիչ չի տուժել:

Առցանց շրջայց Ֆարերյան կղզիներում / © Visit Faroe Islands

Visit Faroe Islands-ի տնօրեն Գուորիո Հոյգարդը նշել է, որ իրենց ապշեցրել է «Հեռավար զբոսաշրջության» նկատմամբ համաշխարհային արձագանքը: Նրա խոսքով՝ Կղզիների հրաշք բնությունը գրավել է աշխարհի տարբեր երկրների բնակիչների ուշադրությունը:

Գիդերը ցուցադրել են 18 կղզիների բնաշխարհը, որոնք գտնվում են Իսլանդիայի և Նորվեգիայի միջև: Ցուցադրումը կատարվել է քայլելով, ձիու վրայից, ուղղաթիռից, նավից և այլն:

Զբոսաշրջիկների մեծ մասն ԱՄՆ-ից են եղել (54983 այցելու), ապա՝ Ռուսաստանից (38830), Իտալիայից (19360), Ուկրաինայից (15597) և Մեծ Բրիտանիայից (12385):

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021