Օգոստոսի 19, 2020, 10:52
Խմբագրություն Hovhannisyan
271

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 210 նոր դեպք է հաստատվել

Վերջին 24 ժամում Հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, առողջացել են 244-ը: Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը դարձել է 5748:

Արտակարգ դրություն / © AUI / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 35226-ի: Նախորդ օրը կատարված թեստերից 1696-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 188567 թեստավորում:

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրն ավելանալով 1-ով: Մահացած պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 42056-ի: Վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը հասել է 249՝ նախորդ օրն ավելանալով 4-ով:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն